Ժուլիա Պութրոս
Ժուլիա Պութրոս՝ (1 Ապրիլ 1968, Պէյրութ, Լիբանան[1]) լիբանանցի երգչուհի։ Ան սկսած է իր ասպարէզը 1980-ական թուականներուն «Ղապըդ Շամս Ըլ-Հաք» եւ «Ուէն Ըլ-Մալային» երգերով։ Անոր եղբայրն է Զիատ Պութրոսը։
Ժուլիա Պութրոս արաբերէն՝ جوليا بطرس | |
---|---|
| |
Ծնած է | 1 Ապրիլ 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Տեսակ | Արաբական Երաժշտութիւն եւ fight song? |
Մասնագիտութիւն | երգչուհի |
Ամուսին | Elias Bou Saab? |
Կայքէջ | juliaboutros.net |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱն ծնած է Պէյրութ, Լիբանան, 1 Ապրիլ 1968-ին քրիստոնեայ մարոնայթ ընտանիքէ։ Անոր հայրը եղած է Սուր քաղաքէն, իսկ մայրը՝ Պաղիստանահայ է։ Ան իր ուսումը ստացած է Ռօզըրի Քոյրերու դպրոցին մէջ, ուր երգած է դպրոցի երգչախումբին մէջ։ Ինքը եւ եղբայրը հետեւած են Զիատ Րահպանիի գործերուն։ Երբ ան 12 տարեկան էր արձանագրեց իր առաջին երգը՝ «Ա Մաման»[1], Էլիաս Ալ-Րահպանիի ձայնագրման ընկերութեան մէջ։ Այս երգը ծանօթացուց անոր երգի ուսուցիչը՝ Ֆուատ Ֆատըլը։ Ան ձայնագրեց երկու այլ երգեր՝ «Սէ Լա Վի» եւ «Վիէն Տան Մա Վի»։
11 Հոկտեմբեր 2006-ին, Ժուլիան հրապարակեց իր նոր երգը՝ «Ահիպաիի»։ Անոր բառերը հիմնուած են Հըզպալլայի պետ Հասսան Նասրալլայի ուղերձի բառերուն վրայ, որուն բովանդակութիւնը ուղղուած է 2006-ի ամռան պատերազմի կտրիճներուն, որ տեղի ունեցաւ Հըզպուլլայի եւ Իսրայէլի միջեւ[2]։
Այս երգին եկամուտը ամբողջութեամբ նուիրուեցաւ Նահր Ալ-Պարետի վերականգման[3]։
Ձայնասկաւառակներ
Խմբագրել- 1982 ։ C'est La Vie
- 1985 ։ Ghabet Shams El Haq
- 1987 ։ Wain Msafer
- 1989 ։ Haflet Sour
- 1991 ։ Hikayet Ataba
- 1994 ։ Kosass
- 1996 ։ Al Kharar
- 1998 ։ Shi Gharib
- 2001 ։ Bisaraha
- 2004 ։ La B'ahlamak
- 2006 ։ Ta'awadna Aleik
- 2010 ։ Live At Casino Du Liban (+DVD)
- 2012 ։ Yawman Ma
- 2012 ։ Miladak
- 2013 ։ Julia Live At Platea
- 2014 ։ Hkayet Watan
- 2016 : Ana Meen
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 «Julia Boutros Biography»։ Julia Boutros Official Website։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-24-ին։ արտագրուած է՝ 2008-12-29
- ↑ «Julia Boutros Collects Us$3million»։ Julia Boutros Official Website։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-24-ին։ արտագրուած է՝ 2008-12-29
- ↑ كلمة السيدة جوليا بطرس - الأربعاء 11 تموز 2007 (Arabic)։ Julia Boutros Official Website։ July 11, 2007։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-24-ին։ արտագրուած է՝ 2008-12-29