Լեզուի Փաստագրում
Լեզուի Փաստագրում նաեւ կը կոչուի Վաւերագրական լեզուաբանութիւն, կամ՝ Լեզուի վաւերագրում (անգլերէն՝ Language Documentation) լեզուաբանութեան ոլորտներէն մէկն է, որուն նպատակն է նկարագրել մարդկային լեզուներու քերականութիւնն ու գործածութիւնը։[1][2][3]
Լեզուի վաւերագրումը աշխարհիս լեզուներու կանոնաւոր կերպաով արձանագրութեան, հաւաքելու, վերլուծելու եւ պահպանելու գործընթացն է, նամանաւանդ այն լեզուները որոնք վտանգուած են։[4]
Լեզուի վաւերագրումի նպատակները
Խմբագրել- Լեզուի պահպանութիւն․ լեզուն շիջումէ (անգլերէն՝ extinction) պաշտպանելու համար մնայուն արձանագրութիւններու ստեղծում։[5]
- Լեզուի վերակենդանացում․ տուեալ լեզուին պատկանող ընկերութիւններուն տրամադրել իրենց լեզուն վերակենդանացնելու աղբիւրներ ու միջոցներ, զանիկա վերակենդանացնելու եւ պահպաներու համար։
- Հետազօտութիւն․ Լեզուաբաններուն, մարդաբաններուն (անգլերէն՝ anthropologist), ընկերաբաններուն (անգլերէն՝ sociologist) եւ այլ մասնագէտներու մատակարարել տուեալներ (անգլերէն՝ data), լեզուն եւ անոր դերը ընկերութիւններուն մէջ ուսումնասիրելու համար։[6]
- Մշակոյթային ժառանգութիւն (պարզեցուած ուղղագրութեամբ՝ մշակութային)․ Արձանագրել լեզուաբանական սովորութիւնները իբրեւ այդ լեզուն կրող խումբին անշօշափելի մշակոյթային ժառանգութիւն։[7][6]
Տեսակներր
Խմբագրել- Հնչաբանութիւն (անգլերէն՝ Phonetics)։
- Հնչոյթաբանութիւն (անգլերէն՝ Phonology)։
- Ձեւաբանութիւն (անգլերէն՝ Morphology)։
- Շարադասութիւն (անգլերէն՝ Syntax)։
- Իմաստաբանութիւն (անգլերէն՝ Semantics)։
- Պատմական լեզուաբանութիւն (անգլերէն՝ Historical linguistics)։
- Լեզուն մայրենի խօսողներուն կողմէն ինչպէս գործածուելուն ուսումնասիրութիւնը (անգլերէն՝ Pragmatics)։
- Ոճագիտութիւն (անգլերէն՝ Stylistics)։
- Առածագրութիւն (անգլերէն՝ Paremiography)։
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Himmelmann Nikolaus P. (1998)։ «Documentary and descriptive linguistics»։ Linguistics 36 (1): 161–195։ doi:10.1515/ling.1998.36.1.161։ արտագրուած է՝ 2018-01-18
- ↑ Gippert Jost, Himmelmann Nikolaus P., Mosel Ulrike, խմբգրնր․ (2006)։ Essentials of language documentation։ Berlin: Mouton de Gruyter։ էջեր x,424։ ISBN 978-3-11-018864-6
- ↑ Woodbury Anthony C. (2003)։ «Defining documentary linguistics»։ in Austin Peter K.։ Language documentation and description 1։ London: SOAS։ էջեր 35–51։ արտագրուած է՝ 2018-01-18
- ↑ Grenoble Lenore A. |Furbee։ Language Documentation (English)։ John Benjamins Publishing Company։ ISBN 978-90-272-1175-0
- ↑ «preserve endangered languages globally»։ www.eldp.net։ արտագրուած է՝ 2024-05-27
- ↑ 6,0 6,1 «Language documentation | Languages In Danger» (en-US)։ արտագրուած է՝ 2024-05-27
- ↑ «UNESCO - Text of the Convention for the Safeguarding of the Intangible Cultural Heritage»։ ich.unesco.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024-05-27