Լեւոն Լարենց
Լեւոն Լարենց (Քիրիշճեան) (1882, Սամաթիա - 1915), խմբագիր եւ թարգմանիչ։
| |
Ծնած է | (1882 |
Ծննդավայր | Սամաթիա |
Մահացած է | 1915 |
Մահուան վայր | Անգարա, Անգարայի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ուսումնավայր | Ռոպերթ Գոլէճ |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, լրագրող, Խմբագիր, գրագէտ, ուսուցիչ |
Աշխատավայր | Ձայն Հայրենեաց |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
Ծնած է Սամաթիա 1875-ին: Շրջանաւարտ Ռօպէրթ Քոլէճէ: Պահ մը «Բիւզանդիոն»ի խմբագրատունը պաշտօն վարելէ վերջ՝ քղք. պատճառներով կը մեկնի Ամերիկա եւ Վեր. Հնչակեան իր ընկերներուն հետ Պօսթըն կը սկսի Հրատարակել Ձայն Հայրենեաց թերթը: Կ'անցնի Եգիպտոս եւ Օրոզտի Պաքի մէջ գրագրութիւն կ'ընէ: Արփիարի սպանութենէն ետք՝ կ'ուղեւորի Աթէնք, ուրկէ Պոլիս՝ Սահմանադրութեան Հռչակումին: Հեղինակ Դրախտի Երգեր բանաստեղծական հատորին:
23 Հոկտեմբեր 1908-ին կը վարէ խմբագրութիւնն «Ձայն Հայրենեաց»ի Ա. Տարիին, իսկ 1912-ի սկիզբէն՝ «Մուրճ» օրաթերթի: Անգլիերէնէ Հայերէնի կը վերածէ Քուրանն ու Լինչի երկհատոր պատկ. Հայաստանը: Ֆրանսական Յեղափոխութեան Պատմութեան Թարգմանիչն ալ եղած է՝ Բ. Հատորէն սկսեալ:
Աղբիւրներ
Խմբագրել- Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի, Կ.Պոլիս 1919, էջ 19։