Լեւոն Խեչոյեան
Լեւոն Վանիկ Խեչոյեան (8 Դեկտեմբեր 1955, Բարալեթ, Ախալքալաքի քաղաքապետարան, Սամցխէ Ջաւախետի մարզ, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 8 Յունուար 2014, Երեւան, Հայաստան), հայրենի արձակագիր։
Լեւոն Խեչոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 8 Դեկտեմբեր 1955 |
Ծննդավայր | Բարալեթ, Ախալքալաքի քաղաքապետարան, Սամցխէ Ջաւախետի մարզ, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 8 Յունուար 2014 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Գիւմրիի Պետական Մանկավարժական Հիմնարկը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան? |
Մասնագիտութիւն | գրագէտ, արձակագիր |
Կենսագրութիւն
Խմբագրել1983-ին աւարտած է Գիւմրիի պետական մանկավարժական հաստատութեան բանասիրական բաժինը։ 1987-էն ապրած է Հրազդան քաղաքի մէջ։ 1988-էն անոր ստեղծագործութիւնները կը սկսին տպագրուիլ հանրապետական մամուլին մէջ։ Անդրանիկ ժողովածուն լոյս տեսած 1991-ին՝ «Խնկի ծառեր» վերնագիրով։ 1995-ին լոյս տեսած է «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի» պատմավէպը։ «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի» վէպը թարգմանուած է ռուսերէն[1]։
Վերջին՝ «Մհերի դրան գիրքը» լոյս տեսած է գրողին մահէն մէկ շաբաթ ետք՝15 Յունուար 2014-ին[2]: Մասնակցած է Արցախեան գոյամարտին։
Լեւոն Խեչոյեանի ստեղծագործութիւնները թարգմանուած են ռուսերէն, ուքրաներէն, անգլերէն, սպաներէն եւ այլ լեզուներու։ Խեչոյեանի ստեղծագործութիւնները կը նկատուին Ի. դարու հայ ժողովուրդին վերապրած ողբերգութիւններուն ոգեկոչումը՝ 1915-ի Եղեռնէն մինչեւ Սպիտակի երկրաշարժը եւ 90-ականներու ազատագրական պայքարները, սակայն հոն կը բացակային առասպելականացումն ու հերոսացումը եւ անոնց փոխարէն առկայ է խորունկ վիշտը։
Հանրածանօթ գործերէն
ԽմբագրելԽեչոյեանի գործերէն հանրածանօթ են՝
- «Խնկի ծառեր»,
- «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի»,
- «Տան պահապան հրեշտակը»,
- «Հողի դողը»,
- «Յունիսի հինգը եւ վեցը»,
- «Փուշը, Հայր, Փուշը»:
Մրցանակներ
Խմբագրել2000-ին «Սեւ գիրք, ծանր բզէզ» վէպին համար արժանացած է ՀՀ պետական «Ոսկեայ եղէգ» մրցանակին։
2013-ին ՀՀ Նախագահին հրամանագիրով պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 2-րդ աստիճանի շքանշանով[3], սակայն հրաժարած է ստանալէ ըսելով.
«Ես շնորհակալ եմ վստահութեան համար, սակայն երբ մեր երկրին մէջ սա չափի հասած են արտագաղթի ծաւալները, ու ատոր զուգահեռ՝ ընկերային ծանր պայմաններուն չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրքն այսօր նստացոյց կ'ընեն, ես այդ մետալն չեմ կրնար ընդունիլ»[4]:
Մահը
ԽմբագրելՄահացած է Երեւանի մէջ, ծանր հիւանդութենէ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Լևոն Խեչոյան - Կենսագրություն»։ armenianhouse.org։ արտագրուած է՝ 2015-11-30
- ↑ «Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ արտագրուած է՝ 2015-11-30
- ↑ «Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-19-ին։ արտագրուած է՝ 2017-10-31
- ↑ «Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան | Asparez»։ www.asparez.am։ արտագրուած է՝ 2015-11-30