Խորէն Արամունի
Խորէն Արամունի (Խորէն Քէշիշեան, 14 Փետրուար 1948, Իրան), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միութեան անդամ (2004)։
Խորէն Արամունի | |
---|---|
Ծնած է | 14 Փետրուար 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Իրան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | արձակագիր |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կենսագրական
ԽմբագրելԱրամունի ծնած է Իրան, փոքր տարիքին ընտանիքին հետ տեղափոխուած է Թեհրան՝ հաստատուած Զարքէշ-Վահիտիէ (ներկայ Սասուն) քաղաքամասը[1]։ Անոր պապը Սաւուղ Քէշիշեանը եւ հայրը Արամը եղած են ժամանակի թաղի ազգային երեւելի դէմքերէն, իրենց համաթաղեցիներուն հետ հիմնադրած են «Նայիրի» տարրական դպրոցը՝ 1955-56 [1]։ Նշանակալից դերակատարութիւն ունեցած են նոյն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցւոյ հիմնադրման գործին մէջ։ Երկու տարի ուսած է Սպահանի պետական համալսարանի հայագիտական բաժինէն ներս։ 1969-ի Նոյեմբերին հայրենադարձած է։
1975-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը։ Աշխատած է որպէս ուսուցիչ, գեղարուեստական մասի վարիչ՝ Մշակոյթի տան մէջ եւ Պատկերասրահի գիտաշխատող։
1980-ին արտագաղթած է Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]։ Աշխատակցած է տեղական պարբերականներու, իր ներդրումը ունեցած է մշակութային ու հասարակական տարաբնոյթ աշխատանքներու մէջ։ Հեղինակած է 14 գեղարուեստական, ուր ներառուած են իր վաւերագրական, հրապարակախօսական, երգիծական ժանրի ստեղծագործութիւնները[1], 15 թատերգութիւն, որոնցմէ վեցը բեմադրուած է թէ՛ Հայաստանի եւ թէ արտերկրի մէջ։ Թարգմանած է Էսմայիլ Ռայինի «Հայերի Զանգուածային Կոտորածները» եւ պատմուածքներու շարք մը։
Ամառային ամիսները կ՛անցընէ Հայաստանի մէջ, ուր կը մասնակցի տարբեր ձեռնարկներու, համագումարներու, ձեւով մը կը փոխանցէ ամերիկահայ գրողներու ձայնը։
Գիրքեր
Խմբագրել- «Հետմահու Հարսանիք» (Երեւան, 1991)
- «Երբ Որ Բաց Են Դռներն Յուսոյ» (Լոս Անճելըս, 1993)
- «Մահուան Պար» (Լոս Անճելըս, 1996)
- «Մի Բուռ Առօրեայ» (Լոս Անճելըս, 1996)
- «Դարի Ճանապարհը» (Լոս Անճելըս, 1999)
- «Թատրոն» (Լոս Անճելըս, 2002)
- «Անվերադարձ Ապագայ» (թատերգութիւններոը ժողովածոյ, Լոս Անճելըս, 2004)
- «Անվաւեր» (Երեւան, 2004)
- «Դպրոցի Ճամփան» (Լոս Անճելըս, 2005)[2]
- «Ուղղիչ Տունը» (Երեւան, 2010)[3]
- «Խրամատից Դուրս» (Երեւան, 2010)
- «Կլէնտէյլ-Խաշաթաղ» (Երեւան, 2012)
- «Ձնհալ» (Երեւան, 2014)[4]
Պարգեւներ
Խմբագրել- «Ուիլիըմ Սարոյեան»ի անուան շքանշան, 2014[5]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ««Հայաստանը Հայու Միակ Եւ Ճշմարիտ Արժէքն Է», Կ՛ըսէ Գրող Խորէն Արամունին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-05-01
- ↑ 2,0 2,1 ««Ալիք»ի Հարցազրոյցը Իրանահայ Լոս Անճելըսաբնակ Արձակագիր Խորէն Արամունիի Հետ «Այն Կեանքը, Որ Ես Ապրել Եմ, Բաւական Դաժան Է Եղել» Կ’ըսէ Խ. Արամունի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-05-01
- ↑ «Խորէն Արամունիի «Ուղղիչ Տունը»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2017-05-01
- ↑ ««Ձնհալ» օգոստոսեան տապին»
- ↑ «ՀՀ Սփիւռքի Նախարարը Պարգեւատրեց Խորէն Արամունուն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-08-ին։ արտագրուած է՝ 2017-05-01