Կամիլա Երկանեան

Հայ դաշնակահար եւ բանաստեղծ

Կամիլա Երկանեան-Քէշիշեան (17 Մայիս 1981(1981-05-17), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), դաշնակահարուհի, բանաստեղծուհի, որ ունի բանաստեղծութիւններու վեց ժողովածուներ: Հայաստանի գրողներու միութեան անդամ (2003)։

Կամիլա Երկանեան
Ծնած է 17 Մայիս 1981(1981-05-17) (43 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Մասնագիտութիւն դաշնակահար, բանաստեղծուհի
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն
Ծնողներ հայր՝ Սեդրակ Երկանեան, մայր՝ Թամար Յովհաննիսեան

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Կամիլան ծնած է Երեւան: Աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, ինչպէս նաեւ ասպիրանտուրան` 2003 թուականին:

  • «Այս տողը իմ տունն է» (1999),
  • «Ձեզ նայելիս» (2001),
  • «Ղովտի կին» (2002),
  • «Քարի ու իմ միջեւ» (2004),
  • «Բառահանդէս» (2007)։

Մրցանակներ

Խմբագրել

1993-ին դափնեկիր է Առնօ Պապաճանեանի անուան դաշնակահարներու մրցումին:

1999-ին արժանացած է «Ռուբէն Սեւակ» գրական մրցանակին (Երեւան) եւ «Սեպուհ Սարգսեան» համահայկական գրական մրցանակին` 2003-ին, Քալիֆորնիա[1]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Կամիլա Երկանեան-Քէշիշեանի «Ծաղկած Ցաւ» Գիրքին Գինեձօնը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-02-09։ արտագրուած է՝ 2022-02-03