Կապրիէլ Կարսիա Մարքեզ
Կապրիէլ Կարսիա Մարքեզ (սպ.՝ Gabriel García Márquez, 6 Մարտ 1927[1][2][3][…], Արակատակա, Մակտալենայի վարչակազմ, Քոլումպիա[4] - 17 Ապրիլ 2014[5][6][1][…], Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ[4]), քոլոմպիացի աշխարհահռչակ գրող, լրագրող, գրականութեան Նոպէլեան մրցանակի դափնեկիր[9]։ Հարաւային Ամերիկայի ձայնը ամբողջ աշխարհին հասցուցած «Կապօ»ն ամենայայտնի սպանախօս գրողն է[10]։
Կապրիէլ Կարսիա Մարքեզ սպ.՝ Gabriel García Márquez | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez |
Ծնած է | 6 Մարտ 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Արակատակա, Մակտալենայի վարչակազմ, Քոլումպիա[4] |
Մահացած է | 17 Ապրիլ 2014[5][6][1][…] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Մեքսիքօ Սիթի, Մեքսիքօ[4] |
Քաղաքացիութիւն | Քոլումպիա |
Ուսումնավայր | Կոլումբիայի ազգային համալսարան? |
Ազդուած է | Ուիլյամ Ֆոլքներ? եւ Վիրճինիա Ուոլֆ |
Երկեր/Գլխաւոր գործ | Հարյուր տարվա մենություն?, Պատրիարքի աշունը?, Սերը ժանտախտի ժամանակ?, Մի հայտարարված սպանության խրոնիկա?, Նավաբեկության ենթարկված նավաստու պատմությունը? եւ Գնդապետին ոչ ոք չի գրում? |
Մասնագիտութիւն | վիպասան, վիպասան, լրագրող, թատերագիր, գրագէտ, հրատարակիչ, բանաստեղծ-փաստաբան, ինքնակենսագիր, հեղինակ, արձակագիր, հրապարակախօս, հեռուստասցենարիստ, կինոսցենարիստ, ժապաւէնի բեմադրիչ, հեռատեսիլի դերասան |
Անդամութիւն | Արեւելեան Գերմանիոյ Արուեստներու ակատեմիա |
Ամուսին | Մերսեդես Բարչա Պարդո?[7] |
Երեխաներ | Ռոդրիգո Գարսիա?[8] |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Քոլոմպիոյ Արաքաթաքա փոքր գիւղաքաղաքը: Անոր ծնունդէն անմիջապէս ետք հայրը դարձած է դեղագործ, եւ ծնողները հեռացած են գիւղաքաղաքէն` զինք յանձնելով իր մօրենական մեծ հօր եւ մեծ մօր խնամքին:
Մեծ հայրը` Քոլոմպիոյ Հազար օրուան պատերազմի վեթերան եւ ազատական դատի պաշտպան մը, Մարքեզի մէջ զարգացուցած է քաղաքականութեան գիտակցութիւնը:
Մարքեզ մեծ մօրմէն լսած է նախապաշարումներ եւ ժողովրդապատումներ: Մեծ մայրը իրեն պատմած է մեռած նախնիներու, ուրուականներու եւ ոգիներու մասին, որոնք կը պարէին իրենց տան շուրջ, եւ այս բոլորը` անանձնական ոճով մը, զոր գրագէտը պիտի որդեգրէր հետագային իր մեծագոյն վէպին մէջ:
Մարքեզ յաճախած է յիսուսեան վարժարան մը եւ սկսած է հետեւիլ իրաւաբանութեան, սակայն շուտով հրաժարած է ուսումէն` աշխատելու համար իբրեւ լրագրող:
Իբրեւ օրաթերթի լրագրող` Հռոմ ուղարկուած է 1954-ին: Այնուհետեւ մեծ մասամբ ապրած է Քոլոմպիայէն դուրս, Փարիզի, Վենեզուելայի եւ ի վերջոյ` Մեքսիքօ քաղաքին մէջ:
Ան շարունակած է աշխատիլ իբրեւ լրագրող, նոյնիսկ երբ իր գրած երեւակայական պատմութիւններուն ժողովրդականութիւնը կը տարածուէր:
Մեծապէս ազդուած Ուիլիըմ Ֆոքնըրի գրականութենէն` Կարսիա Մարքեզ իր առաջին վէպը գրած է 23 տարեկանին, թէեւ եօթը տարի սպասած է, որպէսզի մէկը հրատարակէ զայն:
«Լիֆ սթորմ» հրատարակուած էր 1955-ին: Անոր յաջորդած էին երեք վէպեր, որոնք բոլորն ալ արժանացած են գրական շրջանակներու քննադատական դրական արտայայտութիւններուն[11]։
1967-ին հռչակաւոր դարձած է, երբ լոյսի ընծայուած է «Հարիւրամեայ Առանձնացում» վէպը, որմէ աւելի քան 30 միլիոն օրինակ ծախուած է աշխարհի տարածքին՝ մօտաւորապէս 40 լեզուներու թարգմանուելով[10]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gabriel García Márquez
- ↑ 2,0 2,1 Echevarría R. G. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ ¿Quién era Mercedes Barcha, la musa de Gabriel García Márquez? // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.jornada.com.mx/notas/2021/09/22/politica/la-extincion-de-la-memoria/
- ↑ «Ոչ Եւս Է Աշխարհահռչակ Նոպելեան Դափնեկիր Կապրիէլ Կարսիա Մարքեզ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-05-02
- ↑ 10,0 10,1 «Կապրիէլ Կարսիա Մարքեզ «Առանձնացաւ»»։ Asbarez - Armenian (en-US)։ 2014-04-18։ արտագրուած է՝ 2023-05-02
- ↑ «Արուեստի Աշխարհէն. Ոչ Եւս Է Կախարդական Իրապաշտութեան Վարպետ Կապրիէլ Կարսիա Մարքեզ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-05-02