Կարապետ Եզեան (5 Սեպտեմբեր 1835(1835-09-05)[1][2], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 31 Մայիս 1905(1905-05-31)[1][2], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1][2]), հայ մանկավարժ, ուսուցիչ, բանասէր, պատմաբան:

Կարապետ Եզեան
Ծնած է 5 Սեպտեմբեր 1835(1835-09-05)[1][2]
Ծննդավայր Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 31 Մայիս 1905(1905-05-31)[1][2] (69 տարեկանին)
Մահուան վայր Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Լազարեան Ճեմարան[1][3]
Սան ­Փե­թերս­պուր­կի Համալսարան[1]
Մասնագիտութիւն բանասէր, պատմաբան

Կենսագրական գիծեր

Խմբագրել

Ուսումը ստացած է Մոսկուայի Լազարեան Ճեմարանի՝ բարձր ուսումը Փեթերսպուրկի մէջ, ուր բացած է աշխատանոց մը համալսարան պատրաստուող աշակերտներուն համար:

Տարրաբանութեան բաժինը աւարտելէ ետք մասնագիտացած է արեւելագիտութեան՝ յատկապէս հայոց լեզուի վրայ:

Եզեան շատ հմուտ մանկավարժ ուսուցիչ եղած է եւ աստիճանաւոր՝ Ներքին Գործոց Նախարարութեան մէջ:

Մոսկուայի ուսանողներէն շատեր իր աջակցութիւնը վայելելով, կրցած են մտնել բարձրագոյն դպրոցներ: Եզեանի ամենամեծ գործը եղած է Կարնոյ Սանասարեան վարժարանի հիմնադրման բերած աջակցութիւնը:

Աղբիւր

Խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.georgianencyclopedia.ge/ka/form/3108
  3. Эзов, Герасим Артемьевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 898.