Կարապետ Շահնազարեան
Կարապետ Շահնազարեան (1814[1], Համադան, Իրան[1] - 1865[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]), մշակութային, ազգային եւ եկեղեցական գործիչ։
Կարապետ Շահնազարեան | |
---|---|
Ծնած է | 1814[1] |
Ծննդավայր | Համադան, Իրան[1] |
Մահացած է | 1865[1] |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ուսումնավայր | Լազարեան Ճեմարան[1] |
Մասնագիտութիւն | հոգեւորական, մշակութային գործիչ, թարգմանիչ |
Աշխատավայր | Ներսիսեան դպրոց[1] |
Կնսագրութիւն
ԽմբագրելԿարապետ վարդապետ ծնած է 1814-ին, Իրանի Համատան քաղաքը։ Ուսումը ստացած է Մոսկուայի Լազարեան ճեմարանին մէջ։ Եղած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանին վերատեսուչը։ 1849-ին փոխադրուած էր Պոլիս, ուր ազգային, հասարակական ու եկեղեցական բեղուն գործունէութիւն ունեցած էր։ 1855-ին փոխադրուած է Փարիզ, ուր հիմնած է տպարան եւ հրատարակած՝ հայ մատենագիրներու երկերը։
1862-ին եղած է Մանչեսթըրի հոգեւոր հովիւը եւ հրատարակած՝ Երկրագունդ թերթը։ 1865-ին Պոլսոյ մէջ վախճանած վարդապետը բաւական կոկիկ գումար մը աւանդ ձգած էր՝ զայն կտակելով կրթական գործին եւ վարժարանի մը կառուցման[2]։
Հեղինակ է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862), «Ուսումն քրիստոսական հաւատոց․․․» (1869), «Ծրագիր պատմութիւն Հայաստան աշխարհին եւ տեսութիւն հին Հայաստանի եւ նրա այժմեան վիճակին վրայ» (ֆրանսերէն, հայերէն հրատարակութիւն, 1863) եւ այլ աշխատութիւններու։
Շահնազարեան Վարդապետ կը վախճանի 1865-ի Օգոստոս 29-ին, Պոլիս[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 427.
- ↑ «Պոլսահայ կրթական հաստատութիւնները։ Նուպար-Շահնազարեան վարժարանը։»։ www.archivioradiovaticana.va։ արտագրուած է՝ 2020-01-16
- ↑ maik1970 (2017-08-29)։ «Կարապետ Վարդապետ Շահնազարեան (1814-1865)»։ Azat Or (hyw)։ արտագրուած է՝ 2020-01-16