Կեդրոնական Ասիա

Կեդրոնական Ասիա, Միջին Ասիա (ղազախերէն՝ Орта Азия, թուրքմեներէն՝ Merkezi Aziýa, իւզպեքերէն՝ Oʻrta Osiyo, ղրղզերէն՝ Орто Азия, տաճիկերէն՝ Осиёи Марказӣ, պարսկերէն՝ آسیای مرکزی, Ուրտու՝ وسط ایشیا, Չինարէն՝ 中亚), ասիական տարածաշրջան[1]։

Կեդրոնական Ասիան՝ աշխարհի քարտէսին վրայ

Ըստ ԵՈՒՆԵՍՔՕ-ի այս տարածաշրջանին մէջ կը մտնեն հետեւեալ տարածքները՝ Մոնկոլիան, Արեւմտեան Չինաստանը, Հիւսիսային Հնդկաստանը եւ Հիւսիսային Փաքիստանը, Հիւսիս-Արեւելեան Իրանը, Աֆղանիստանը, Միջին Ասիոյի 4 հանրապետութիւնները, Ղազախիստանը եւ Ռուսաստանի ասիական մասին տայգայի գօտիէն դէպի հարաւ գտնուող տարածքները[2]։ Առաջին քարտէսին մէջ ներկայացուած է տարածաշրջանը՝ ըստ ՄԱԿ-ի։ Կեդրոնական Ասիան, տարածաշրջանին նոր անուանումն է[3]։ 1924 -էն շրջանառութեան դրուած է Ղազախիստան եւ Միջին Ասիա անուանումը։ Կեդրոնական Ասիոյ երկիրներն են՝

  • Թիւրքմենիստան
  • Ղազախիստան
  • Ղրղզիստան
  • Տաճիկիստան
  • Իւզպեքիստան

Բնական պայմաններ

Խմբագրել

Կեդրոնական Ասիոյ մակերեւոյթը բազմազան է[4], իսկ ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով եւ թանկարժեք քարերով։ Արեւմտեան եւ հիւսիսային մասերը հարթավայրերն են, իսկ հարաւային մասը կ'երկարին բարձր լեռներ[5]։ Հարաւային մասին մէջ կը գտնուի նաեւ տարածաշրջանին ամէնէն բարձր գագաթը՝ Ղազախիստանի տարածքին մէջ[6]։ Կեդրոնական Ասիա հարուստ է նաեւ հանքային պաշարներով[7]։ Ղազախիստանի եւ Թիւրքմենիստանի տարածքներուն մէջ կան բնական կազի եւ նաւթի հարուստ պաշարներ։ Իւզպեքիստանի մէջ կը գտնուի աշխարհի ոսկիի եւ արծաթի պաշարներուն 1/10 մասը[8]։ Ոսկիի պաշարներով Իւզպեքիստան կը գտնուի 3-րդ տեղը[9]։ Ղազախիստանի տարածքը հարուստ է բազմազան մետաղներով։ Կան նաեւ ֆոսֆորի եւ կապարի պաշարներ[10]։

Կլիմայ

Խմբագրել

Կեդրոնական Ասիա միաժամանակ կը գտնուի հինգ կլիմայական գօտիներու վրայ[11]։ Հիմնական գօտիները կիսանապատային եւ մերձարեւադարձային կլիմայական գօտիներ են[2]։ Կլիման բազմազան է։ Տեղումները գլխաւորաբար կը գրանցուին երկիրին հարաւային մասերուն՝ լեռնային հատուածներուն մէջ։ Լեռներուն բարձրութեան պատճառով լեռներու լանջերուն եւ ստորոտին յառաջացած են սառցադաշտեր, որոնց հալքին[12]հետեւանքով գոյացած է Սիրտարեան գետը[13]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Commissariat Tushna (2016-10)։ «James Cronin: 1931–2016»։ Physics World 29 (10): 10–10։ ISSN 0953-8585։ doi:10.1088/2058-7058/29/10/18 
  2. 2,0 2,1 Okur Mehmet Akif (2014-12-16)։ «Classical Texts Of The Geopolitics And The "Heart Of Eurasia"»։ Ege Universitesi Turk Dunyasi Incelemeleri Dergisi 14 (2)։ ISSN 1301-2045։ doi:10.13062/tdid.201428262 
  3. Andrea Bernadette (2007)։ «Richard Frye. Ibn Fadlan‘s Journey to Russia: A Tenth-Century Traveler from Baghdad to the Volga River. Princeton: Markus Wiener Publishers, 2005. 160 pages. US$24.95 Paper ISBN 1-55876-366-X»։ Middle East Studies Association Bulletin 41 (2): 201–202։ ISSN 0026-3184։ doi:10.1017/s0026318400050744 
  4. World Urbanization Prospects: The 2018 Revision։ UN։ 2019-08-30։ էջեր 81–99։ ISBN 978-92-1-004314-4 
  5. Ferrand Gabriel։ Relations de voyages et textes géographiques arabes, persans et turks relatifs a l'Extrême-Orient du VIIIeau XVIIIesiècles։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 426–458։ ISBN 978-1-316-13436-8 
  6. Millward, James A., 1961- (2007)։ Eurasian crossroads : a history of Xinjiang։ New York: Columbia University Press։ ISBN 0-231-13924-1։ OCLC 63808300 
  7. «ISPAD 2016»։ Pediatric Diabetes 17 (3): 167–167։ 2016-04-03։ ISSN 1399-543X։ doi:10.1111/pedi.12375 
  8. &NA; (2005-10)։ «Eye on Washington»։ Oncology Times 27 (19): 20–22։ ISSN 0276-2234։ doi:10.1097/01.cot.0000289682.15501.12 
  9. Barfield Thomas J. (Thomas Jefferson) (2001)։ «History of Civilizations of Central Asia, Volume IV, The Age of Achievement: A.D. 750 to the End of the Fifteenth Century, Part One: The Historical, Social and Economic Setting, and: The Bronze Age and Early Iron Age Peoples of Eastern Central Asia (review)»։ Journal of World History 12 (2): 462–464։ ISSN 1527-8050։ doi:10.1353/jwh.2001.0049 
  10. «Author Index: ChemInform 51/2016»։ ChemInform 47 (51)։ 2016-12։ ISSN 0931-7597։ doi:10.1002/chin.201651301 
  11. Strom Alexander, Abdrakhmatov Kanatbek (2018)։ Rockslides and Rock Avalanches of Central Asia։ Elsevier։ էջեր 259–331։ ISBN 978-0-12-803204-6 
  12. Edinak Ekaterina, Korovkin Andrey (2018-12-10)։ Scientific Articles – Institute of Economic Forecasting Russian Academy of Sciences։ LLC MAKS Press։ էջեր 528–549։ ISBN 978-5-317-06016-9 
  13. Zürcher, E. (Erik) (2007)։ The Buddhist conquest of China : the spread and adaptation of Buddhism in early medieval China (3rd ed հրտրկթն․)։ Leiden: Brill։ ISBN 978-90-474-1942-6։ OCLC 646789866