Համպուրկ
Համպուրկ[4] (գերմաներէն՝ Hamburg), մեծութեամբ՝ Գերմանիոյ երկրորդ քաղաքն է (Պերլինէն ետք), եօթներորդ մեծագոյնը՝ Եւրոմիութեան մէջ եւ ամէնէն խիտ բնակչութեամբ քաղաքը Եւրոպական միութեան ոչ մայրաքաղաքներուն մէջ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Համպուրկ | |||||
գերմաներէն՝ Freie und Hansestadt Hamburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա[1] | ||||
Ներքին բաժանում | Ալտոնա?, Բերգերդորֆ?, Այմսբյուտել?, Համբուրգ Միտտե?, Հարավային Համբուրգ?, Հարբուրգ? եւ Վանդսբեկ? | ||||
First Mayor of Hamburg? | Peter Tschentscher? | ||||
Օրէնսդրական մարմին | Hamburg Parliament? | ||||
Առաջին յիշատակում | 810 | ||||
Տարածութիւն | 755,09 քմ² | ||||
ԲԾՄ | 6±1 մեթր | ||||
Բնակչութիւն | 1 910 160 մարդ (31 Դեկտեմբեր 2023)[2] | ||||
Կը գտնուի ափին | Alster?, Էլբա?, Bille?, Seevekanal?, Flottbek?, Este?, Wandse?, Osterbek?, Goldbekkanal?, Isebekkanal?, Tarpenbek?, Saselbek?, Rodenbek?, Bredenbek?, Հյուսիսային ծով?, Susebek?, Rethe?, Köhlbrand?, Süderelbe? եւ Wedeler Au? | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 040 եւ 04721 | ||||
Փոստային ցուցանիշ | 20095–21149, 22041–22769 եւ 27499 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | HH | ||||
Պարգեւներ | Führerstadt? | ||||
Սուրբ բարեխօս | Ս. Կոյս Մարիամ Աստուածամայր[3] | ||||
Պաշտօնական կայքէջ |
hamburg.de(գերմ.) hamburg.com(անգլերէն) | ||||
Համպուրկ մեծ նաւահանգստային քաղաք է։ Անոր բնակչութիւնը 1,7 միլիոնէն աւելի է, իսկ Համպուրկ Մեթրոփոլիթըն մարզը ունի աւելի քան 5 միլիոն բնակիչ։ Քաղաքը կը գտնուի Էլպա գետին մօտ։ Համպուրկ կը համարուի փոխադրամիջոցներու հանգոյց, որովհետեւ Եւրոպայի երկրորդ մեծ նաւահանգիստն է։ Անիկա կը հանդիսանայ ԶԼՄ-ներու եւ արդիւնաբերութեան կեդրոն։ Ձայնասփիւռի եւ հեռուստաալիքներ հեռարձակող Norddeutscher Rundfunk Gruner + Jahr եւ Spiegel-Verlag կը համարուին Համպուրկի լրատուական կարեւորագոյն սիւները։
Համպուրկ դարեր շարունակ եղած է կարեւոր տնտեսական կեդրոն եւ կը համարուի աշխարհի երկրորդ հնագոյն դրամատան՝ Berenberg Bank-ի նստավայրը։
Անուանում
ԽմբագրելՀիմնադրած է ֆրանկներու կայսր Քարլոս Մեծը 811 -ին ձկնորսական գիւղին տեղը՝ իբրեւ պաշտպանական կէտ։ Անուանումը, որ կազմուած է ստորին գերմաներէն Ham - «խորշ» եւ Burg- «ամուր քաղաք» բառերէն, կը նշանակէ՝ «ամրոց՝ խորշի ափին»[5]։
Կլիմայ
ԽմբագրելՀամպուրկ ունի ովկիանոսային կլիմայ։ Հազուադէպօրէն կը ձիւնէ, սովորաբար տարուան ընթացքին մէկ կամ երկու անգամ։
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 — DESTATIS, 2024.
- ↑ Hasse E. S. Die Schutzheiligen der Hansestadt // Die Welt / Hrsg.: S. Aust — WeltN24, Axel Springer SE, 2004. — ISSN 0173-8437
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լոյս»