Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան
Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան (գերմաներէն՝ Internationales Maritimes Museum Hamburg), մասնաւոր թանգարան Գերմանիոյ Համպուրկ քաղաքի ՀաֆէնՍիթի շրջանը: Թանգարանին մէջ կը գտնուի Փիթր Թամի նաւերու հաւաքածոն, շինարարական ծրագիրներ, համազգեստներ եւ ծովային արուեստի նմուշներ, որոնք կը կազմեն աւելի քան 40000 գործ եւ աւելի քան մէկ միլիոն լուսանկար: Թանգարանը բացուած է 2008-ին, նախկին պահեստի տեղը:
Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան? |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրութիւն | Համպուրկ |
Վայր | ՀաֆենՍիթի? |
Նստավայր | Kaispeicher B, Համբուրգ Միտտե, Համպուրկ, Գերմանիա |
Հասցէ | Koreastraße 1, Kaispeicher B, 20457 Hamburg[1] |
Հիմնադրուած է | 25 Յունիս 2008 |
53°32′36″N 10°00′00″E / 53.543344°N 10°E | |
Կայքէջ | imm-hamburg.de |
Պատմութիւն
ԽմբագրելԹանգարանին սեփական հաւաքածոն սկսած է հաւաքել Axel Springer SE տպագրական ընկերութեան խորհուրդի նախկին նախագահ Փիթր Թամը 1934, երբ ընդամէնը վեց տարեկան էր[2][3]: Ինչպէս Թամ պատմած է, թանգարանի ստեղծման նախնական պատմութիւնը սկսած է, երբ մայրը իրեն նուիրած է առաջին նմոյշը[4]: Նախքան ՀաֆէնՍիթի շրջանին բացումը, հաւաքածոն կոչուած է «Wissenschaftliches Institut für Schifffahrts- und Marinegeschichte» (Առեւտրական նաւերու եւ ռազմածովային պատմութեան ակադեմիական ինստիտուտ)՝ տեղակայուած Էլպշոսէ փողոցին մէջ գտնուող առանձնատան մէջ եւ այցելուներուն համար բաց եղած է միայն նախօրօք պայմանաւորուելով[5]: 2004-ին Համպուրկի խորհրդարանը ընդունեց ՀաֆէնՍիթի շրջանին մէջ նոր թանգարան ունենալու դրամաշնորհը[4]: 25 Յունիս 2008-ին Գերմանիոյ նախագահ Հորստ Քէօլերը կատարեց թանգարանին բացումը[6]:
Ճարտարապետութիւն
ԽմբագրելKaispeicher B (նաւամատոյց B) Համպուրկի ամենայայտնի պահեստը, որ 1878 եւ 1879 թուականներուն կառուցած են ճարտարապետներ Պեռնհարտ Գէորգ Յակոբ Հանսենը եւ Վիլհելմ Էմիլ Միրուայնը: Այն կառուցուած է փայտի եւ պողպատէ սիւներու օժանդակ կառուցուածքով, աղիւսներու արտաքին պատերով: Շէնքը նախագծուած է նոր կոթական ոճով եւ օգտագործուած է իբրեւ հացահատիկներու մեքենայացուած շտեմարան եւ փաթեթաւորուած ապրանքներու պահեստ: 1890-ին Համպուրկի քաղաքը գնած է պահեստը եւ զայն անուանած է Kaispeicher B: 2000-ին շէնքը ընդգրկուած է մշակութային ժառանգութեան ցանկին մէջ, սակայն մինչեւ 2003-ի վերջ օգտագործուած է իբրեւ ապրանքներու պահեստ[7]: 2008-ին տեղի կ՛ունենայ վերանորոգուած թանգարանին վերաբացումը: Միրիանա Մարկովիչը (MRLV Architekten) նախագծած է վերանորոգումը եւ Architekten- und Ingenieurverein Hamburg-ի կողմէ արժանացած մրցանակի:
Ներքին յարդարանքներ, հաւաքածոյ
ԽմբագրելԹանգարանին հաւաքածոն կը ներառէ Փիթր Թամի անձնական հաւաքածոյէն նմուշներ։ Այն մամուլին կողմէ խիստ քննադատութեան արժանացած է Ատլանտեան ովկիանոսի համար ճակատամարտի, Ատլանտիկայի ճակատամարտի եւ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին Գերմանիոյ գաղութային պատմութեան հանդէպ պատմական իրազեկութեան պակասին համար[2][4][5][6][8][9][10][11][12]: Որոշ քննադատներ աւելի ուշ փոխեցին իրենց կարծիքը[13]:
Թանգարանին մէջ շրջագայութիւնը կը սկսի Էլպա գետին մէջ յայտնաբերուած 3000-ամեայ մակոյկով[12]: Նաեւ կը ցուցադրուի 1946-ին Berliner Zeitung թերթին մէջ Նիւրենպերկեան դատավարութեան մասին յօդուածին մէջ տպագրուած Ատմիրալ Քարլ Տէօնիցի (1891-1945) մարշալական մականը: Յոդուածը կը նկարագրէ նացիական պատերազմի յանցագործներուն դէմ դատավճիռները:
Ցուցադրութիւնը կը ներառէ նաեւ ծովային կամ ռազմածովային թեմաներ, կէտերու փղոսկրէ պատրաստուած նաւերու նմոյշներ, զէնքեր, համազգեստներ եւ զարդարանքներ[12]: Կը ցուցադրուի նաեւ Ճէյմս Քէյրտի ուղեւորութեան վերարտադրութիւնը[14][15]: Թանգարանին արխիւը կը ներառէ նաեւ Տրաֆալկարի ճակատամարտին իր յաղթանակով հանրածանօթ Հորացիոյ Նելսոնի 47 բնօրինակ նամակները[12]:
12000 մ 2 տարածութեան վրայ ներկայացուած 36000 նմուշներէ բաղկացած հաւաքածոն ունի հետեւյալ բաժանումները[2][8]՝
- 10-րդ յարկ՝ «10-րդ երկայնություն» մշակութային ֆորում, հատուկ ցուցահանդեսներ
- 9-րդ յարկ՝ նաւերու նմոյշներու մեծ աշխարհը, ջրային մարզաձեւեր
- 8-րդ յարկ՝ ծովային արուեստ (պատկերասրահ եւ «գանձարան»)
- 7-րդ յարկ՝ ծովային հետազօտութիւններ եւ ձկնորսութիւն
- 6-րդ յարկ՝ առեւտրային նաւեր, նաւարկութիւններ եւ նաւահանգիստներ
- 5-րդ յարկ՝ աշխարհի ռազմածովային նաւատորմերը (սկսած 1815-էն)
- 4-րդ յարկ՝ կեանքը նաւատորմին մէջ, նաւերու սպառազինութիւն
- 3-րդ յարկ՝ նաւաշինութեան եւ ճարտարագիտութեան բարելաւում
- 2-րդ յարկ՝ ծովագնացութեան նաւակներ՝ հին ժամանակներէն մինչեւ Hanse Sail, Cape Horniers եւ ծովահէնութիւն
- 1-ին յարկ՝ հետազոտողներ, նաւարկութիւն, հաղորդակցութիւն եւ փոքրիկներու տարածք
- Ներքնայարկ՝ ֆուայէ, ընդունարան, ճաշարան եւ թանգարանային խանութ
Բացի մշտական ցուցադրութենէն՝ թանգարանը նաեւ կը ներկայացնէ քանի մը յատուկ ցուցադրութիւններ, օրինակ, viking-ներու մասին ցուցադրութիւնը[9][16]:
Պատկերասրահ
ԽմբագրելԱյցելուներ
ԽմբագրելԹանգարանին նիւթական շահոյթը կը հաշուարկուի տարեկան 150,000 այցելուով[8]: 2008-ին թանգարանը առաջին անգամ մասնակցած է «Tag des offenen Denkmals» («Բաց ժառանգութեան օր») ամէնամեայ համազգային միջոցառման, որ կը հովանաւորէ Deutsche Stiftung Denkmalschutz-ը[17]: Թանգարանը կը մասնակցի նաեւ Համպուրկի թանգարանային գիշեր ծրագրին[16]:
Սեփականատէրեր
ԽմբագրելԹանգարանը կը պատկանի Peter Tamm Sen. Stiftung հիմնադրամին: Շէնքին վերակառուցումը իրականացուած է Համպուրկ քաղաքի 30 միլիոն եւրոյի դրամաշնորհով[6][8]:
Տեղայնք
ԽմբագրելթԹանգարանը կը գտնուի Համպուրկի նավահանգստին վրայ՝ Շպայխերշտատթի մէջ (պահեստային տարածք): Համպուրկի սենատին կողմէ շէնքը վարձավճարով 99 տարիով տրամադրուած է հիմնադրամին[4][8]:
Գրականութիւն
Խմբագրել- Möwe, Friedrich (2005). Tamm-Tamm : eine Anregung zur öffentlichen Diskussion über das Tamm-Museum (in German). Informationskreis Rüstungsgeschäfte in Hamburg. Hamburg: GNN, Gesellschaft für Nachrichtenerfassung und Nachrichtenverbreitung. ISBN 978-3-938372-03-6.
- Meyer, Jürgen (1976). Schiffe aus Knochen und Elfenbein : Sammlung Peter Tamm und anderer Besitz : Altonaer Museum in Hamburg, Norddeutsches Landesmuseum, 22. September bis 21. November 1976. Hamburg: Altonaer Museum. OCLC 17110417.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://www.imm-hamburg.de/
- ↑ 2,0 2,1 2,2 Dake Swantje (2008-06-26)։ «Hoher Besuch und ungebetene Gäste» (German)։ Hamburger Morgenpost։ արտագրուած է՝ 2009-08-29[permanent dead link]
- ↑ «Hamburg In Your Pocket»։ Berlin: In Your Pocket GmbH։ September–October 2008։ էջ 10
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Walden Hans։ «Musealer Militarismus Das Tamm-Museum in Hamburg»։ Wissenschaft & Frieden։ 2008-4: Friedenswissenschaft – Friedensbewegung – Friedenspolitik (Bonn)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-19-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ 5,0 5,1 Nording Werner (2005-09-27)։ «Keine Distanz zur Hitler-Zeit»։ Deutschlandfunk
- ↑ 6,0 6,1 6,2 «Maritimes Museum in Hamburg eröffnet»։ Hamburger Morgenpost։ 2008-06-25
- ↑ Berndt Michael։ «Der Kaispeicher B im Hamburger Hafen» (German)։ lostplaces.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-04-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Briegleb Till։ «Distanzlos»։ Süddeutsche Zeitung
- ↑ 9,0 9,1 Axster Felix, Bergermann Ulrike։ «Maßstäbe. Von Größenordnungen und Modellierungen im Internationalen Maritimen Museum Hamburg»։ THE THING Hamburg։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-02-26-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ «Kulturratschlag im Rathaus: Gibt’s was Neues im Internationalen Maritimen Museum Hamburg?»։ Die Linke, parliamentary group in the Hamburg Parliament
- ↑ Schellen Petra։ «Museum ohne Ethos Kopflose Nazi-Uniformen als Touristenattraktion»։ Hamburg: Die Tageszeitung։ էջ 22
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Peter Christopher։ «Auf der Suche nach Tiefgang»։ Der Spiegel
- ↑ «Tamm-Museum: Rolf Becker nimmt Kritik zurück»։ Hamburger Abendblatt
- ↑ Arved Fuchs։ «SHACKLETON 2000»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-09-19-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ Buhr Lirona։ «Museen locken mit Sinn und Sinnlichkeit»։ Die Welt
- ↑ 16,0 16,1 «Lange Nacht der Museen Internationales Maritimes Museum Hamburg»։ Der Museumsdienst Hamburg։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-08-22-ին։ արտագրուած է՝ 2019-01-30
- ↑ «Tag des offenen Denkmals 2008»։ Behörde für Kultur, Sport und Medien (Ministry of Culture, Sports and Media)