Հայ Առաքելական Եկեղեցի
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (կամ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի), աշխարհի հնագոյն քրիստոնէական ազգային եկեղեցին։[1][2][3] Անիկա մաս կը կազմէ Արեւելեան Ուղղափառութեան եւ ամէնահին քրիստոնէական համայնքներէն մէկն է։ Հայաստան առաջին երկիրն էր, որ քրիստոնէութիւնը ընդունած է իբրեւ պետական կրօնք, Դ. դարու սկիզբը (աւանդաբար՝ 301-ին), այս եկեղեցին հաստատելով։ Եկեղեցին ծնունդ առած է Բարթողիմէոս եւ Թադէոս առաքեալներու առաքելութենէն, Ա. դարուն եւ կը հանդիսանայ քրիստոնէութեան վաղ շրջանի կեդրոն։

Անիկա երբեմն անուանուած է Գրիգորեան-Լուսաւորչական եկեղեցի, սակայն այս անունը նախընտրուած չէ նոյնինքն եկեղեցւոյ կողմէ, քանի որ Բարթողիմէոս եւ Թադէոս առաքեալները կ'ընդունի իբրեւ իր հիմնադիրները եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչը՝ պարզապէս առաջին պաշտօնական կառավարիչը եկեղեցւոյ։
Նուիրապետական կարգը (Հոգեւոր աստիճանակարգ)
ԽմբագրելՀայ Եկեղեցւոյ կրտսեր աստիճանաւորներ.
- Դպիր՝ կրտսեր աստիճանաւորներուն (ընթերցող, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրուող ընդհանուր անուանումն է։
- Սարկաւագ՝ կ'ընտրուի դպիրներէն։
Քահանայութիւնը Հայ Առաքելական Եկեղեցւոյ Նուիրապետութեան հիմնական կարգն է։ Հայ, ինչպես նաեւ Ուղղափառ եկեղեցւոյ մէջ կան ամուսնացեալ եւ կուսակրօն քահանաներ։
- Քահանայ (ամուսնացեալ), որ իր երկարամեայ ծառայութեան շնորհիւ կը ստանայ Աւագ քահանայութեան կոչում։
- Աբեղայ (կուսակրօն քահանայ), շնորհիւ իր մանկավարժական, գիտական գործունէութեան, կը ստանայ գիտական աստիճան՝ Վարդապետի, ապա Ծայրագոյն Վարդապետի կոչում։
Եպիսկոպոսը Եկեղեցւոյ Նուիրապետութեան ամէնաբարձր կարգը կը ներկայացնէ։
- Եպիսկոպոս, որ իր արգասաբեր ծառայութեան համար կը ստանայ Արքութեան պատիւ՝ կոչուելով Արքեպիսկոպոս։
- Պատրիարք՝ նուիրապետական աթոռներէն (կեդրոններէն) մէկուն առաջնորդն է։
- Կաթողիկոս՝ Հայ Եկեղեցւոյ գլուխն ու ղեկավարն է։ Հայ Եկեղեցւոյ մէջ ան աւելի բարձր կանգնած է պատրիարքներէն, արքեպիսկոպոսներէն եւ եպիսկոպոսներէն։ Ան սովորաբար կ'ընտրուի եպիսկոպոսներէն եւ ընտրուելէն ետք կը համարուի «Առաջինը հաւասարներու մէջ»։
Հայ Եկեղեցւոյ Հաւատամք
Խմբագրել
Հայ եկեղեցւոյ դաւանաբանութեան կարեւորագույն աղբիւրներէն են եկեղեցւոյ սուրբ հայրերու՝ Դիոնիսիոս Արիոպագացիի, Աթանաս Ալեքսանդրացիի, Եփրեմ Ասորիի, Կիւրեղ Երուսաղէմացիի, Բարսեղ Կեսարացիի, Գրիգոր Նազիանզացիի, Գրիգոր Նիւսացիի, Եպիփան Կիպրացիի, Յովհան Ոսկեբերանի, Կիւրեղ Ալեքսանդրացիի դաւանական երկերը, որոնց աւանդներու հիման վրայ զարգացած եւ ձեւաւորուած է հայ դաւանական միտքը։ Կարեւոր աղբիւր է նաեւ Տիմոթէոս Կուզի «Հակաճառութիւն...» երկը, որ զգալի ազդեցութիւն ձգած է հայ դաւանական միտքի ձեւաւորման վրայ։ Նշանաւոր են «Կնիք հաւատոյ» եւ «Գիրք թղթոց» ժողովածուները։ Հայ եկեղեցւոյ դաւանական համակարգը վերջնականապէս բիւրեղացած է Յովհաննէս Գ. Օձնեցիի, Խոսրովիկ Թարգմանիչի, Ստեփանոս Սիւնեցիի, Գրիգոր Նարեկացիի, Անանիա Սանահնեցիի, Պօղոս Տարօնացիի, Յովհաննէս Սարկաւագի, Ներսէս Շնորհալիի, Մխիթար Գոշի, Վարդան Արեւելցիի, Մխիթար Սասնեցիի, Կիրակոս Երզնկացիի, Ստեփանոս Օրբէլեանի, Եսայի Նչեցիի, Յովհան Որոտնեցիի, Գրիգոր Տաթեւացիի աշխատութիւններու շնորհիւ։ Հայ դաւանական մտքի զարգացման պատմութեան մեջ առանձնայատուկ դեր ունեցած է 726 թուականի Մանազկերտի եկեղեցական ժողովը, որու ընդունած նզովքները ուղղափառ հաւատքի սահմանումներ են ընդհակառակէն։
Հայ եկեղեցւոյ մէջ ծիսական կիրառութիւն ունի երեք Հանգանակ, որոնք հակիրճ կը ներկայացնեն հայ հաւատքի կարեւորագոյն սկզբունքները։ Առաջինը կը կոչուի Նիկիական, սակայն կը ներկայացնէ ՆիկիաԿ. Պոլսեան խմբագրութիւն մը։ Երկրորդը Գրիգոր Տաթեւացիի խմբագրած հաւատքի խոստովանութիւնն է։ Երրորդը Մկրտութեան ծէսին մէջ գործածուող համառօտ տարբերակն է։ Դաւանական աղերսներով լի են նաեւ Հայ եկեղեցւոյ ծիսամատեանները՝ Շարակնոցը, Ժամագիրքը, Մաշտոցը եւ Խորհրդատետր-Պատարագամատոյցը։ Հայ եկեղեցւոյ դաւանութիւնն ունի հետեւեալ կառոյցը.
- Աստուած,
- Արարչագործութիւն,
- Փրկագործութիւն։
Վերջինս կը բաժնուի երեք հիմնական մասերու.
- քրիստոսաբանութիւն,
- Սուրբ Հոգիի տնօրինութիւն եւ եկեղեցի,
- վախճանաբանութիւն։
Խորհուրդներ
ԽմբագրելՀայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եօթ խորհուրդներն են՝ մկրտութիւն, դրոշմ, պսակ, ձեռնադրութիւն, հաղորդութիւն, ապաշխարութիւն եւ վերջին օծում կամ կարգ հիւանդաց։
Ասոնցմէ մկրտութիւնը, դրոշմը, հաղորդութիւնը, ապաշխարութիւնը պարտադիր են, իսկ պսակը, ձեռնադրութիւնը ցանկութեամբ։ Կարգ հիւանդացը կը կատարուի միայն հիւանդներու համար։ Բոլորը բացի պսակէն անկրկնելի են եւ կը կատարուին կեանքի մէջ մէկ անգամ։
Ապաշխարութիւնը մեղքերուն թողութիւն ստանալու խորհուրդն է։ Դրոշմի խորհուրդը մկրտութեան խորհուրդի կատարումն է, եզրափակումը։ Դրոշմը կը դրուի միւռոնով։
Ժամերգութիւններ
ԽմբագրելՀայ Առաքելական Եկեղեցին ունի ինը Ժամերգութիւններ՝
- Գիշերային
- Առաւօտեան
- Արեւագալի
- Ճաշու երրորդ
- Ճաշու վեցերորդ
- Ճաշու իններորդ
- Երեկոյեան
- Խաղաղական
- Հանգստեան
- Արարատեան Հայրապետական թեմ
- Շիրակի թեմ
- Գուգարաց թեմ
- Արմաւիրի թեմ
- Սիւնեաց թեմ
- Արագածոտնի թեմ
- Կոտայքի թեմ
- Գեղարքունեաց թեմ
- Վայոց ձորի թեմ
- Տաւուշի թեմ
- Արթիկի թեմ
- Մասեացոտնի թեմ
- Արցախի թեմ
- Վրաստանի հայոց թեմ
- Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ
- Կրասնոտարի եւ Հիւսիսային Կովկասի հայոց թեմ
- Ուքրանիայի հայոց թեմ
- Պալթեան երկիրներու հայոց թեմ
- ԱՄՆ հայոց արեւելեան թեմ
- ԱՄՆ հայոց արեւմտեան թեմ
- Գանատայի հայոց թեմ
- Արժանթինի հայոց թեմ
- Պրազիլի հայոց թեմ
- Ուրուկուէյի հայոց թեմ
- Ֆրանսայի հայոց թեմ
- Մեծ Բրիտանիա եւ Իրլանտայի հայոց թեմ
- Ռումանիայի հայոց թեմ
- Պուլկարիայի հայոց թեմ
- Յունաստանի հայոց թեմ
- Գերմանիայի հայոց թեմ
- Զուիցերիոյ հայոց թեմ
- Եգիպտոսի հայոց թեմ
- Իրաքի հայոց թեմ
- Դամասկոսի հայոց թեմ
- Աւստրալիայի եւ Նոր Զելանտայի հայոց թեմ
- Ազրպէյճանի հայոց թեմ
- Թեհրանի հայոց թեմ
- Սպահանի հայոց թեմ
- Ատրպատականի հայոց թեմ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ It was the first nation to adopt Christianity as its official religion. The Journal of Ecclesiastical History – Page 268 by Cambridge University Press, Gale Group, C.W. Dugmore
- ↑ The Armenian Massacres, 1894–1896: 1894–1896 : U.S. media testimony – Page 131 by A. Dzh. (Arman Dzhonovich) Kirakosian
- ↑ «Untitled Document»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 July 2011-ին։ արտագրուած է՝ 5 March 2015
- ↑ «Թեմեր»։ www.armenianchurch.org (հայերեն)։ արտագրուած է՝ 2025-05-02