Հենրի Ֆինիս Լինչ
Հենրի Ֆինիս Պլոս Լինչ (18 Ապրիլ 1862[1][2], Լոնտոն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն - 24 Նոյեմբեր 1913[1][2], Քալիէ): Ան Անգլիացի հայագէտ, աշխարհագէտ, ճանապարհորդ եւ հասարակական-քաղաքական գործիչ մըն է։
Հենրի Ֆինիս Լինչ անգլերէն՝ H. F. B. Lynch | |
---|---|
| |
Ծնած է | 18 Ապրիլ 1862[1][2] |
Ծննդավայր | Լոնտոն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն |
Մահացած է | 24 Նոյեմբեր 1913[1][2] (51 տարեկանին) |
Մահուան վայր | Քալիէ |
Քաղաքացիութիւն | Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն |
Ուսումնավայր |
Իթըն գոլէճ Թրինիթի գոլէճ Հայտելպըրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, ձեռնարկատէր |
Վարած պաշտօններ | Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ?[3] |
Անդամութիւն | Թագաւորական Աշխարհագրական Ընկերութիւն |
Կուսակցութիւն | Լիբերալ կուսակցություն? |
Ծնողներ | հայր՝ Thomas Kerr Lynch?, մայր՝ Harriet Sophia Taylor?[4] |
Հայաստան կատարած երկու ճամբորդութիւններուն (1893-1894 եւ 1898) ընթացքին, Հենրին իր հաւաքած նիւթերուն հիման վրայ գրած է երկար ճանաչում մը՝ «Հայաստան» աշխատութիւնն ու ստեղծագործութիւնը (1901, հայերէն համառօտ թարգմանութիւն՝ 1913-1914), որ կազմուած է երկու հատորներէ «Ռուսական Հայաստան» եւ «Տաճկահայաստան»։ Այս ստեղծագործութիւնը կը պարունակէ արժէքաւոր տեղեկութիւններ Հայաստանի պատմութեան, աշխարհագրութեան, ժողովրդագրութեան, հայ բանահիւսութեան վերաբերեալ վիճակագրական նիւթերուն մասին։ Լինչը գրած է Հայաստանի քաղաքականութեան, Հայերուն հալածանքին, հայ եկեղեցիին եւ հայոց լեզուին մասին։
Հենրի նաեւ հետաքրքրուած է Հայկական հարցով։ Լինչը ըլլալով Անգլիական խորհրդարանի անդամ (1906 թուականէն սկսեալ)՝ քննադատած է քաղաքականութիւնը, ու խորհրդարանին ծանօթացուցած եւ ներկայացուցած է Հայկական հարցը եւ հայ ժողովուրդին իրաւունքներու պաշտպանութեան կարեւորութիւնը։
Անոր մահէն քանի մը օր առաջ, Հենրին Անգլիական մամուլին մէջ հրատարակած է իր «Բաց նամակ»-ը՝ հայկական բարենորոգումներուն վերաբերեալ։
Լինչ մահացաւ 24 Նոյեմբեր, 1913 թուականին, Քալէ քաղաքին մէջ, Ֆրանսա:
Աշխատութիւններ
ԽմբագրելԵրկեր
Խմբագրել- Армения։ очерки и этюды, т. 1-2 Тифлис, 1910.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Hansard 1803–2005
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)