Հրասախ
հրասախ[1][2][3][4] կամ (խրասախ, հրասխ, խրասխ, փարսանգ, ֆարսանկ, ֆարսախ), Մերձաւոր Արեւելքի երկարութեան միաւոր, որ ունի հին պարսկական ծագում; սովորաբար այն հեռաւորութիւնը, որ կը կտրուի քարաւանով մինչեւ յաջորդ հանգիստը կամ կանգառը, կամ այլ կերպ՝ այն հեռաւորութիւնը, որ կարելի է անցնիլ ոտքով մէկ ժամուան ընթացքին: 1 ֆարսանգը մօտաւորապէս կը համապատասխանէ արեւմտեան Եւրոպայի 1 լիգային: Հին անգլիական գրականութեան մէջ հանդիպած է սխալ անուանում՝ «պարսկական մղոն»:
1 ֆարսանգ = 12000 կադամ = 30 ղալվա = 150 աշլով (թանաբով) = 1/4 բարի:
Կ'առանձնացուին՝
- Ֆարսանգ պարսկական = 5549 մ.
- հրասախ հայկական = 5250 մ.
- Պարասանգ հին եգիպտական = 1/9 շեմա = 6980 մ.
- Սանգ (ֆարսախ) միջինասիական[5]. XIX դարուն սովորաբար 8 վերստ = 8534,25 մ.
Ստուգաբանութիւն
ԽմբագրելՀայկական բառը հրասախ կը ծագի հիւսիս-արեւմտեան իրանական *frasax, ուրկէ արաբական فَرْسَخ (farsaḵ): Համեմատէք՝ հարաւ-արեւմտեան իրանական ձեւը, Պահլաւկան (plsng /frasang/), ուրկէ պարսկական فرسنگ (farsang):
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - հրասախ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2024-10-31
- ↑ Hübschmann Heinrich (1897)։ Armenische Grammatik (գերմաներեն)։ Von Breitkopf & Härtel
- ↑ «Նոր Բառգիրք Հայ-անգլիարէն, Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան - հրասախ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2024-10-31
- ↑ «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - փարսախ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2024-10-31
- ↑ Давидович Е. А. Материалы по метрологии средневековой Средней Азии. — М., 1970