Ճամալ Խաշըքճի
Ճամալ Ահմատ Խամզա Խաշըքճի (արաբերէն՝ جمال أحمد حمزة خاشقجي, թրք.՝ ծն. 13 Հոկտեմբեր 1958, Մետինա) սէուտացի լրագրող եւ գրագէտ: 2 Հոկտեմբեր 2018-ին Իսթանպուլին մէջ անհետ կորած է:
Ճամալ Քաշոկկի արաբերէն՝ جمال خاشقجي | |
---|---|
![]() | |
Ծնած է | 13 Հոկտեմբեր 1958 |
Ծննդավայր | Մետինա |
Մահացած է | 2 Հոկտեմբեր 2018 (59 տարեկանին) |
Մահուան վայր | Consulate General of Saudi Arabia in Istanbul, Պոլիս, Թուրքիա[1] |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Սաուդյան Արաբիա Սէուտական Արաբիա |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր |
Ինտիանայի պետական համալսարան Ինտիանայի համալսարան Վիքթորիա Քոլէճ |
Մասնագիտութիւն | լրագրող, Քաղաքական հրապարակախօս |
Աշխատավայր |
Ուաշինկթըն Փոստ Al-Watan |
Ամուսին | Rawia Khashoggi |
Ծնողներ | հայր՝ Ահմատ Քասոկի[2], մայր՝ Esaaf Khashoggi?[2] |
Երեխաներ | Razan Khashoggi?[2], Salah Khashoggi?[2], Noha Khashoggi?[2] եւ Abdullah Khashoggi?[2] |
Կայքէջ | jamalkhashoggi.com |
Կենսագրութիւն Խմբագրել
Ճամալ Խաշըքճին սէուտացի գործարար Ատնան Խաշըքճիին զարմիկն էր։ Ան ամերիկեան Ինտիանայի համալսարանն աւարտած է1982-ին: Համբաւ ձեռք բերած է որպէս սէուտական իշխանութեանց քննադատ, որոնցմէ նաեւ երկրի վարչապետի եւ պաշտպանութեան նախարարի պաշտօնը զբաղեցուցող Մուհամետ իբն Սալմանի:թագաժառանգի: 2016-ի Դեկտեմբերին Սէուտական Արաբիոյ իշխանութիւններն արգելեցին Ճամալ Խաշըքճին զբաղիլ լրագրողութեամբ Տանըլտ Թրամփի բացայայտ քննադատութեան պատճառաւ:[3]. 2017 Սեպտեմբերին ան գացած է Միացեալ նահանգներ, ուր սիւնեակ մը կը վարէր Washington Post-ին: Անոր մէջ ան բացէիբաց ելոյթ կ'ունենար Մուհամմէտ իբն Սալմանին դէմ:
Անհետացումը Խմբագրել
2 Հոկտեմբեր 2018-ին Ճամալ Խաշըքճին մեկնած է Իսթանպուլին մէջ Սէուտական Արաբիոյ հիւպատոսութիւնը: Անոր անհրաժեշտ եղած էր ստանալու փաստաթուղթ մը երկրորդ ամուսնութեան համար: Անոր հարսնացու Հաթիճէ Ճէնկիզը թրք.՝ Hatice Cengiz չեն թոյլատրած ներս մտնելու: Նէ սպասած է Խաշըքճի մինչեւ կէսգիշեր, սակայն ան չէ վերադարձած:[4]: