Ճասթին Պիպըր
Ճասթին Պիպըր (անգլերէն՝ Justin Drew Bieber, 1 Մարտ 1994[3][4]), քանատացի երգիչ եւ երգահան եւ դերասան[5]։ Պիպըրի տաղանդը առաջին անգամ յայտնաբերած է իր ներկայիս ղեկավար Սքութըր Պրաունը 2007 թուականին, Պիպըրի եութեուպեան հոլովակը դիտելով։ Պրաունը տպաւորուեցաւ հոլովակով եւ կապուեցաւ Պիպըրի մօր՝ Փեթթիին հետ, յայտնելով աշխատիլ Պիպըրի հետ։
Ճասթին Պիպըր | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Justin Drew Bieber |
Նաեւ յայտնի է իբրեւ | Biebs, Bizzle, Bieb, JB, RickTheSizzler |
Ծնած է | 1 Մարտ 1994 |
Ծննդավայր | Քանատա |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մայրենի լեզու | Canadian English?[1] |
Կրօնք | ավետարանչականություն?[2] |
Ուսումնավայր |
St. Michael Catholic Secondary School? Stratford District Secondary School? Jeanne Sauvé Catholic School? |
Ազդուած է | Մայքըլ Ճեքսըն, Պիթլս, Boyz II Men?, Մրայա Քերի?, Ջասթին Թիմբերլեյք?, Սթիվի Ուանդեր?, Թուփաք Շաքուր եւ Աշեր? |
Տեսակ | փոփ երաժշտութիւն, Ժամանակակից «Ար եւ Պի» եւ Հիփ-հոփ |
Մասնագիտութիւն | երաժիշտ |
Ամուսին | Հեյլի Բոլդուին? |
Ծնողներ | հայր՝ Jeremy Bieber?[1], մայր՝ Pattie Mallette?[1] |
Կայքէջ | justinbiebermusic.com(անգլերէն) |
Ստորագրութիւն![]() |
Համոզելով Փեթթիին՝ Պրաունը կազմակերպեց հանդիպում Պիպըրի եւ Աշըրի միջեւ՝ Միացեալ նահանգներու Ճորճիա նահանգի Աթլանթա մէջ։ Պիպըրը պայմանագիր ստորագրեց ՌԲՄԳ (Ռայմընտ Պրաուն Մետիա Կրուփ)-ի հետ եւ իրեն Այլընտ Ռեքորտզ-էն ձայնագրման պայմանագիր առաջարկուեցաւ ձայնագրութեան գործադիր Լ,Ա, Ռեիդ-ի կողմէն։ Ճասթին Պիպըրը սկսաւ իր առաջին ներկայացումը 2009-ին Նոյեմբերին, EP, My World-ի մէջ։ Ան դարձաւ առաջին արուեստագէտը, որ իր 7 երգերով մտաւ Պիլլպոարտ Հոթ 100 (Billboard Hot 100): Մարտին 2010-ին Պիպըրը հրապարակած է My World 2.0 (Իմ աշխարհը) երկարատեւ խտասալիկ: Անկէ ետք ան հրատարակեց իր "Baby" տեսահոլովակը, որ ունեցաւ ամենաշատ դիտումները ու դիսլայքերը եութեուպի մէզ։
Ան կատարեց իր առաջին շրջակայութիւնը My world tour եւ Never say never խտասալիկով։ 2011 թ-ին ան հրապարակեց իր Mistletoe երգը, որ Բիլլբոարդ 200-ում գրաւեց առաջին դիրքը։ Յունիսին 2012-ին ան տարածեց 3-րդ խտասալիկը (Believe):