Ճէք Ֆալահի
Ճէք Ռայըն Ֆալահի[1] (անգլերէն՝ Jack Ryan Falahee, ծնած 20 Փետրուար, 1989, Ան Հարպըր, Միշիկըն, ԱՄՆ) Ամերիկացի դերասան մըն է: 2014-ին, ան ստանձնած է գլխաւոր Քոնըր Ուալշի (անգլերէն՝ Connor Walsh) դերը ABC կայանի տրամա How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ, Վայոլա Տէյվիսի կողքին:
Ճէք Ռայըն Ֆալահի | |
---|---|
Ֆալահին 2015-ի Յունուարին | |
Ծնած է | 20 Փետրուար, 1989 |
Ծննդավայր | Ան Հարպըր, Միշիկըն, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | ԱՄՆ ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | New York University |
Մասնագիտութիւն | Դերասան |
Վաղ Կեանք
ԽմբագրելՖալահին ծնած եւ մեծցած է Ան Հարպըր, Միշիկըն, ԱՄՆ: Զաւակն է խօսակցական ախտաբան մօր մը եւ բժիշկ հօր մը[2][3]: Ունի Իրլանտական եւ Իտալական ծիներ[4]: Ֆալահին յաճախած է կաթողիկէ դպրոց մը[4]: Սկսած է իր դերասանական ասպարէզը, երբ կը յաճախէր Huron High School դպրոցը[5]: 2011-ին Ֆալահին աւարտեց New York University համալսարանի Tisch School of the Arts դպրոցէն, ունենալով BFA՝ թատերական ներկայացման մէջ, ուր ան նաեւ դերեր ստանձնեց տարբեր տեսակի թատերական ներկայացումներու մէջ, ինչպէս Love's Labour's Lost, A Midsummer Night's Dream եւ Company[6]: Իր առաջին ֆիլմի գործը եղաւ 2012-ին, երբ իբրեւ հիւր ներկայացաւ Submissions Only հեռուստաշարին մէջ։ Նոյն տարուան մէջ ստանձնեց գլխաւոր դեր մը՝ Sunburn ֆիլմին մէջ[7]: Ան շարունակեց սորվիլ դերասանական արուեստը International Theater Workshop ուսումնարանին մէջ, Ամսթըրտամ:
Ասպարեզ
ԽմբագրելՖալահիին առաջին հեռուստաշարի դերը եղաւ 2013-ին, երբ իբրեւ հիւր մաս կազմեց The CW կայանի կատակերգական տրամա The Carrie Diaries հեռուստաշարի դերասանական խմբակին, որմէ ետք ալ դեր մը ստանձնեց NBC կայանի Ironside հեռուստաշարին մէջ։ Դեր մը ստանձնեց Lifetime կայանի Escape from Polygamy ֆիլմին մէջ, որ առաջին անգամ թողարկուեցաւ 24 Օգոստոս, 2013-ին[8]:
Ժամանակի ընթացքին ան տարբեր տեսակի դերեր ստանձնեց տարբեր ֆիլմերու մէջ, ինչպէս Hunter, Blood and Circumstance եւ Slider: 2014-ին ան զգայացունց Rage ֆիլմին մէջ դեր ստանձնեց Նիքոլըս Քէյճի հետ[9]: Նաեւ այդ տարուան մէջ ստանձնեց Չառլի Մքպրայտի դերը, ABC Family կայանի տրամա Twisted[10]: Ան նաեւ ստանձնեց Հենրիի դերը Lily & Kat (2015) ֆիլմին մէջ Ճէսիքա Ռոթի եւ Հանա Մուրէյի հետ:
12 Փետրուար, 2014-ին, Ֆալահին ստանձնեց Քոնըր Ուալշի դերը ABC կայանի տրամա եւ ոճրագործական How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ, արտադրուած Շոնտա Ռայմզի կողմէ[11][12]: Հեռուստաշարին գլխաւոր բուն դերասանը Վայոլա Տէյվիսն է, որ ստանձնած է Անալիս Քիթինկի դերը իբրեւ փաստաբան եւ իրաւագիտութեան դասատու:
Ֆալահին հինգ գլխաւոր աշակերտներէն մէկն է,[13] ինչպէս նաեւ Աժա Նաոմի Քինկ, Ալֆրետ Ինոք, Մաթ Մքկորի եւ Քառլա Սուզա: Հեռուստաշարին առաջին թողարկումը 25 Սեպտեմբեր, 2014-ին էր: Հեռուստաշարը ստացաւ շատ լաւ քննադատականներ եւ 14 միլիոն հեռուստադիտող, առաջին դրուագէն արդէն[14]:
Ֆալահին նաեւ ստանձնեց դեր մը PBS կայանի տրամա Mercy Street հեռուստաշարին մէջ, որ սկսաւ իր դրուագներու թողարկումը 2016-ի Յունուարէն ետք: Ան ստանձնած էր Ֆրէնք Սթրինկֆէլոյի դերը՝ զինուոր մը պատերազմի ընթացքին[15]:
Մարդասիրութիւն
Խմբագրել20 Սեպտեմբեր, 2015-ին, Ֆալահին մաս կազմեց Nautica Malibu Triathlon մրցաշարքին եւ համաձայնելով Disney ընկերութեան հետ, որպէսզի հաւաքեն նիւթական գումար մը Los Angeles Children's Hospital հիւանդանոցին պատանեկան քաղցկեղ ունեցողներուն համար: Ֆալահի մինակը հաւաքեց $12,000:[16]
Դերեր
ԽմբագրելՖիլմ
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
2012 | Sunburn | Քէվըն | Կարճ ֆիլմ |
2013 | Campus Life | Էլիըթ | |
2013 | Hunter | Կէվին | |
2014 | Rage | Էվըն | |
2014 | Blood and Circumstance | Տէնի Սթապլըր | |
2014 | Slider | Փարքըր Փիրս | |
2015 | Blowtorch | Մայքըլ Վարտի | |
2015 | Untitled Ari Gold Project | Ճիմի | |
2015 | Lily & Kat | Հենրի | |
2015 | Cardboard Boxer |
Հեռուստաշար
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
2012 | Submissions Only | Աշակերտ | Դրուագ՝ "The Growing Interconnectedness" |
2013 | The Carrie Diaries | Քոլին | Դրուագ՝ "Hush Hush" |
2013 | Ironside | Սքոթ Տոլըն | Դրուագ՝ "Hidden Agenda" |
2013 | Escape from Polygamy | Ռայտըր | Television film |
2014 | Twisted | Չառլի Մքպրայտ | 8 դրուագներ |
2014–ներկայ | How to Get Away with Murder | Քանըր Ուալշ | 30 դրուագներ |
2016 | Mercy Street | Ֆրենք Սթրինկֆելո | 4 դրուագ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-22
- ↑ «Jack Falahee»։ ABC։ արտագրուած է՝ 2 September 2014
- ↑ Jarett Wieselman։ «Everything You Need To Know About “How To Get Away With Murder” Star Jack Falahee»։ BuzzFeed։ արտագրուած է՝ March 1, 2015
- ↑ 4,0 4,1 «Jack Falahee on Murder, Petty Theft, and Throwing Up in Public»։ Details։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 February 2016-ին։ արտագրուած է՝ 6 January 2016
- ↑ Hundley Jessica (August 8, 2014)։ «Getting Away With It»։ Out։ արտագրուած է՝ September 27, 2014
- ↑ Jessica Hundley (August 26, 2014)։ «Getting Away With It»։ արտագրուած է՝ 3 September 2014
- ↑ «Trailer For Sunburn»։ Vimeo։ արտագրուած է՝ 30 September 2014
- ↑ «Escape from Polygamy - Watch Lifetime Movies Online»։ myLifetime.com։ արտագրուած է՝ 2014-05-13
- ↑ «Rising Star Jack Falahee Joins Nicolas Cage in 'Tokarev' (Exclusive)»։ TheWrap։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-06-26-ին։ արտագրուած է՝ 2014-05-13
- ↑ Andreeva Nellie։ «Stella Maeve Joins 'Chicago PD'; Nick Tarabay Cast In 'Believe'; 'Gang Related' & 'Twisted' Also Add Recurring»։ Deadline.com։ արտագրուած է՝ 2014-05-13
- ↑ Andreeva Nellie։ «UPDATE: Jeffrey Nordling & Christina Chang In ABC's 'Sea Of Fire', Trio Cast In 'Murder'»։ Deadline.com։ արտագրուած է՝ 2014-05-13
- ↑ «ABC Picks Up Shonda Rhimes Drama, Renews 'Resurrection' and 'Once Upon a Time'»։ TheWrap։ 2014-05-08։ արտագրուած է՝ 2014-05-13
- ↑ Laura Prudom (September 25, 2014)։ «‘How to Get Away with Murder’ Creator Peter Nowalk on Working with Shonda Rhimes, Diversity on TV»։ Variety։ արտագրուած է՝ 30 September 2014
- ↑ Michael O'Connell (September 26, 2014)։ «TV Ratings: 'How to Get Away With Murder' Tops ABC's Winning Shonda Rhimes Block»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ 29 September 2014
- ↑ «Emmy Breakout Jack Falahee on Toughest 'How to Get Away With Murder' Scene, Viola Davis and 36-Hour Binge Watch»։ TheWrap (անգլերեն)։ արտագրուած է՝ 2015-10-11
- ↑ «Recap: 2015 Nautica Malibu Triathlon - Konnect Public Relations»։ Konnect Public Relations (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-10-11