Ճիաքօմօ Կօրրինի
Ճիաքոմօ Կորրինի (1859[1][2][3], Մոլինո դեյ Տորտի, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - 31 Հոկտեմբեր 1950[4], Հռոմ, Իտալիա), իտալացի պատմաբան եւ դիւանագէտ։ Իտալիոյ Արտաքին Գործերու նախարարութեան դիւանագիտական դիւանին հիմնադիրը համարուած է։
Ճիաքօմօ Կօրրինի | |
---|---|
| |
Ծնած է | 1859[1][2][3] |
Ծննդավայր | Մոլինո դեյ Տորտի, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա |
Մահացած է | 31 Հոկտեմբեր 1950[4] |
Մահուան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիութիւն | Իտալիա |
Մասնագիտութիւն | պատմաբան, դիւանագէտ |
Տրապիզոն-ի մէջ Իտալիոյ հիւպատոսն էր ու ցեղասպանութենէն ետք պայքարեցաւ վերապրողներու անկախութեան իրաւունքներու ճանաչումին եւ հայկական պետութեան ստեղծման համար։
Կենսագրութիւն
ԽմբագրելԿորրինի՝ գրական դպրոցը աւարտելէ ետք, Ֆիրենցէ եւ Պերլին կատարելագործած է իր դիւանական գիտութիւնը։
1887-ին Արտաքին Գործերու նախարարութեան դիւանին տնօրէն նշանակուած է եւ 1887-ին Փարիզի Դիւանական Պատմութեան Ընկերութեան անդամ եղած։ Երկար տարիներ դիւանագիտութեամբ զբաղած է ու Իտալիոյ պատմութեան բազմաթիւ գիրքեր ու գրութիւններ հրատարակած Տրապիզոնի մէջ ան Իտալիոյ հիւպատոսն էր ցեղասպանութեան օրերուն ու ականատես եղած է հայերու տեղահանութեան եւ ջարդերուն Օսմանեան կայսրութեան] կողմէ։
Շուտով Իտալիա վերադառնալով, իսկոյն մատնանշած է թրքական կառավարութեան յանցագործութիւնները, 25 Օգոստոս 1915-ին Հռոմի «Իլ Մեսաճերօ» (Il Messaggero) լրագրին մանրամասն յօդուածով մը - «... անմեղներու կոտորած ու ջարդ եղաւ, անլուր դէպք, սեւ էջ, մարդասիրութեան, քրիստոնէութեան եւ ազգայնութեան ամենասուրբ իրաւունքներու բացայայտ բռնաբարութեամբ ...»[5]
Պատերազմի աւարտին Կորրինիին յանձնարարուած է տեղեկագիր մը ներկայացնել։ Ան տեղեկագիրը ներկայացուցած է “Մեմորիալէ” (Յուշագրութիւն) խորագրո, 14 Նոյեմբեր 1918-ին։ Ան դարձած է Սեւրի, Ճենովայի եւ Լօզանի համաժողովներու վիճաբանութիւններուն մեկնակէտը։
Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան հռչակումէն ետք, Կորրինի Երեւան ուղարկուած է իբրեւ Իտալիոյ հիւպատոս։ Կորրինի հանրապետութիւնը նկարագրած է որպէս «անցողիկ պետութեան ստեղծում մը»։
Իր գործունէութեամբ, Կորրինի օժանդակած է հայ ժողովուրդի վերապրումին եւ օգնած՝ Իտալիա ապաստանած փախստականներուն։
Ճիաքօմօ Կորրինի մահացած է Հռոմի մէջ, 91 տարեկանին, 31 հոկտեմբեր 1950-ին։ Անոր դամբանին հողը Երեւան՝ Ծիծեռնակաբերդ «Յուշի Պատ»ին տակ թաղուած է։
Գիրքեր եւ յօդուածներ
Խմբագրել- Il comune astigiano e la sua storiografia. Saggio storico-critico, Firenze 1884
- La politica di Lucca dal 1313 al 1345 e le sue relazioni con Giovanni XXII. Miscellanea Lucchese di Studi Storici e Letterari. Lucca. 1931
- Documenti sulle relazioni fra Voghera e Genova (960-1325),Pinerolo 1908
- La popolazione dello Stato Ligure sotto l'aspetto statistico e sociale, in AA.VV., Atti del Congresso internazionale di studi sulla popolazione. Roma, 1931, vol. I, Roma, 1933
- L’istruzione elementare in Genova e Liguria durante il Medioevo, in «Giornale Storico e Letterario della Liguria», 1931
- Lettere inedite degli ambasciatori fiorentini alla Corte dei Papi in Avignone, (anno 1340), 1884, Archivio storico italiano, anno XIV, serie IV n. 41, n. 143, 5
- Documenti sulle relazioni fra Voghera e Genova (իտալերեն)։ Pinerolo: Società storica subalpina։ 1908
- Una lettera inedita di Giuseppe Mazzini all'intima amica di sua madre Isabella Cambiaso Zerbini (Londra, 9 dicembre 1852), 1931, Archivio Storico, anno LXXXIX, serie VII, n. 340, XVI, 2
- Tunisi e Biserta. Memorie storiche. Milano, 1940
- Raccolta delle circolare e istruzioni ministeriali riservate, 1863-1904, 1904 Roma, Tipografia del ministero degli affari esteri
- Orrendi episodi di ferocia musulmana contro gli armeni, Il Messaggero, 25 agosto 1915
- Testimonianze, 1940
Աղբիւրներ
Խմբագրել- Enrico Serra, Alberto Pisani Dossi diplomatico. Con scritti inediti di P.D 1987 ISBN 8820422522