ՄՀ հիմնական միաւորներ
Միջազգային Համակարգի (ՄՀ) հիմնական միաւորները եօթը ֆիզիքական հաստատուններու շարք մըն են, որոնց անփոփոխ արժէքներէն՝ արտայայտուած ՄՀ-ի միաւորներով, կարելի է եզրակացնել համակարգի բոլոր միաւորները: ՄՀ-ի որեւէ միաւոր կարելի է ածանցել այս եօթը հաստատուններէն սկսեալ, բազմապատկութեամբ կամ բաժանումի գործողութիւն կատարելով:
Հիմնական եօթը հաստատուններ
ԽմբագրելՀիմնական եօթը ֆիզիքական հաստատունները հետեւեալներն են[1]
- Ցեզիումի (Cs քիմիական տարրը) ամենափոքր անցման յաճախականութիւն ΔνCs, այսինքն՝ 133Cs հիւլէի ուժանիւթային հիմնական վիճակի անցումը դէպի մօտ գտնուող մակարդակը
- Լոյսի արագութիւնը պարապութեան մէջ c
- Բլանքի հաստատուն h
- Տարրական ելեկտրական լիցք e
- Պոլցմանի հաստատուն k (երբեմն kB)
- Ավոգադրոյի հաստատուն NA
- Տուեալ միագոյն ճառագայթման (540 × 1012 Hz) լուսային արդիւնաւէտութիւն Kcd
ՄՀ-ի հիմնական միաւորները եւ ֆիզիքական երեւոյթներու հետ կապը
Խմբագրելֆիզիքական երեւոյթ | ՄՀ-ի միաւոր | Հիմնական միաւոր ՄՀ-ի նշանները (Ֆրանսերէն անուանում) |
Ժամանակ | երկվայրկեան | s (seconde) |
երկարութիւն | մեթր | m (mètre) |
Զանգուած | քիլոկրամ | kg (kilogramme) |
ելեկտրական հոսանք | Ամփեր | A (Ampère) |
ջերմուժագիտական ջերմաստիճան | Քելվին | K (Kelvin) |
Նիւթի քանակ | Մոլ | mol (mole) |
Լոյսի սաստկութիւն | Քանտելա | cd (candela) |
ՄՀ-ի հիմնական եօթը ֆիզիքական հաստատուններու արժէքները միաւորներով[2]
Հաստատուն | Թուային արժէք | Միաւոր |
ΔνCs | 9 192 631 770 | Hz |
c | 299 792 458 | m s–1 |
H | 6,626 070 15 x 10–34 | J s |
E | 1,602 176 634 x 10–19 | C |
K | 1,380 649 x 10–23 | J K–1 |
NA | 6,022 140 76 x 1023 | mol–1 |
Kcd | 683 | lm W–1 |
ֆիզիքական երեւոյթի մը արժէքը կ՛արտայայտուի որպէս թիւի մը բազմապատկութիւնը միաւորի մը հետ: Ուրեմն, արժէքը քանակն է տուեալ միաւորի մը մէջ արտայայտուած: Օրինակ, պարապութեան մէջ, լոյսը կը յառաջանայ 299 792 458 m s–1 արագութեամբ, այսինքն իւրաքանչիւր երկվայրկեանուան ընթացքին լոյսը կը կատարէ 299 792 458 մեթր, մեթրը եւ երկվայրկեանը հիմնական միաւորները ըլլալով: Միաւորը փոխելով, պէտք է արժէքին թիւը ճշդել, օրինակ 1 երկվայրկեանուան ընթացքին լոյսը կը կատարէ 299 792.458 քիլոմեթր. թիւը կը փոխուի նայած միաւորին (1000 մեթր = 1 քիլոմեթր):
Եօթը հիմնական ՄՀ-ը սահմանող հաստատուններու աժէքը չունի անորոշութիւն:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ A concise summary of the International System of Units, SI : «Le SI - BIPM»։ www.bipm.org։ արտագրուած է՝ 2023-02-14
- ↑ «Constantes du SI - BIPM»։ www.bipm.org (fr-FR)։ արտագրուած է՝ 2023-02-13