Մայամի
Մայամի (անգլերէն՝ Miami), քաղաք Ատլանտեան ովկիանոսի ափին, Ֆլորիտա նահանգին մէջ, (անգլ.՝ Miami-Dade County) Մայամի-Տեյտի շրջանի մէջ։ Այն նահանգի ամենազբօսաշրջային եւ գեղեցիկ քաղաքն է։ Իր բնակչութեամբ այն 8-րդն է ԱՄՆ-ի տարածքին (2 500 625 մարդ)։
Մայամի | |||||
Miami | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
mayor of Miami? | Francis Xavier Suarez The 43rd mayor of Miami. He was elected on November 7, 2017 | ||||
Հիմնադրուած է՝ | 1825 թ. | ||||
Առաջին յիշատակում | 1825 | ||||
Տարածութիւն | 143 148 642 քառակուսի մեթր քմ² | ||||
ԲԾՄ | 2 մեթր մ | ||||
Բնակչութիւն | 417 650 մարդ (2013) | ||||
Կը գտնուի ափին | Miami River? | ||||
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի, UTC-5? եւ UTC−4? | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 305 - 786 | ||||
Փոստային ցուցանիշ | 33152 | ||||
Անուանուած է | Mayaimi? | ||||
Պաշտօնական կայքէջ | miamigov.com/Home | ||||
ԲնակչութիւնԽմբագրել
43-րդ ամենամեծ քաղաքն է Միացեալ Նահանգներու մէջ, բնակչութիւնը՝ 433 136 մարդ։ Ամենամեծ քաղաքը Ֆլորիտայի մէջ եւ ամենամեծ մայրաքաղաքը հարաւ-արեւելեան Միացեալ Նահանգներու մէջ։ Ըստ ՄԱԿ-ի գնահատականներուն, Մայամիի հինգերորդ մասը քաղաքային համախմբումն է ԱՄՆ-ի մէջ։ 2000-ին բնակչութիւնը կը կազմէր 4 919 036 մարդ, իսկ 2008 թուականին այդ թիւը կազմեր է 5 232 342, դարձնելով Մայամին չորրորդ խոշորագոյն մեթրոփոլիթէն տարածքը Նիւ Եորքէն, Լոս Անճելըսէն եւ Շիքակոյէն յետոյ։ Զբօսաշրջութիւնը Մայամիի տնտեսութեան կարեւոր մասը կը կազմէ: Ֆինանսական եւ արեւտրական հիմնարկներու, լողափերու, համաժողովներու, փառատօներու եւ զանազան միջոցառումներու համադրութիւնը քաղաք կը բերէ աւելի քան 38 միլիոն այցելու, տարեկան ծախսելով աւելի քան 17 միլիար տոլար[1][2]: Քաղաքի հարաւային մասը գտնուող Մայամիի լողափի տարածքը իր գիշերային ակումբներու, լողափերու, պատմական շէնքերու եւ խանութներու առատութեամբ յայտնի է որպէս աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներէն մէկը:
Տարեկան միջոցառումներ, ինչպիսիք են՝ Miami Masters, Art Basel, Winter Music Conference, South Beach Wine & Food Festival, South Beach Wine & Food Festival -ը եւ Mercedes-Benz Fashion Week Miami -ն, ամէն տարի միլիոնաւոր այցելուներ կը գրաւեն:
ՊատմութիւնԽմբագրել
Մայամին պաշտօնապէս դարձեր է քաղաք 1896-ի 28 Յուլիս-ին, այն ժամանակ Մայամիի մէջ կ'ապրէր աւելի քան 300 մարդ։ 1940-ին քաղաքի մէջ արդէն մօտ 172.000 մարդ կ'ապրէր։ Ըստ 2000 թ. մարդահամարի քաղաքին մէջ ապրած է աւելի քան 362 հազար մարդ, եւ եթէ հաշուենք արուարձաններու հետ ապա այն կը կազմէ 5.4 մլն մարդ։
ԿլիմայԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Murray Valaer։ «List: America's Most-Visited Cities»։ Forbes
- ↑ «Record number of local visitors, record spending achieved in 2007»։ Miamitodaynews.com։ մարտի 27, 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-09-ին։ արտագրուած է՝ հունիսի 27, 2009
ՅղումներԽմբագրել
- Մայամի պաշտօնական կայքը (անգլերէն)