Մայրիկ (ֆիլմ)
Մայրիկ, ֆրանսահայ բեմադրիչ Հանրի Վերնէօյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանուած 1991 թուականին։ Ֆիլմը կը պատմէ Հայոց ցեղասպանութեան մասին եւ կը ներկայացնէ Ֆրանսա գաղթած հայ ընտանիքի մը պատմութիւնը։
Mayrig | |
---|---|
Պատկեր:Մայրիկ ֆիլմի պոստեր.jpg | |
Մայրիկ | |
Բեմադրիչ | Հանրի Վերնէօյ |
Արտադրիչ | Թարակ Պեն Ամմար, Մարգ Լոմպարտո |
Թատերագիր | Հանրի Վերնէօյ |
Գլխաւոր դերեր |
Գլոտիա Գարտինալէ Օմար Շարիֆ Իզապելա Սատոյեան |
Պատմող | Տիդա Վոն Դիզ |
Երաժշտութիւն | Ժան-Գլոտ Բըդիդ |
Թողարկման թուական | 1991 |
Տեւողութիւն | 157 վկն. |
Երկիր | Ֆրանսա |
Լեզու | Ֆրանսերէն |
Ստեղծման Պատմութիւն
ԽմբագրելԻր ընկերոջ՝ հայազգի գրող Հանրի Թրուայայի առաջարկով կը նկարահանէ «Մայրիկ» եւ «Փողոց Բարատի, Տուն 588» (Մալաքեաններու տան հասցեն Մարսէյ քաղաքի մէջ)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերուն մէջ իր ընտանիքի օրինակով ան կը պատմէ հայոց ցեղասպանութեան եւ անոր հետեւանքներուն մասին։ Ֆիլմի թատերագրութիւնը գրուած է աւելի քան 40 տարբերակներով, բայց միայն մէկը 1985 թուականին հրապարակուեցաւ եւ թարգմանուեցաւ տասը լեզուով, ընդհանուր 200,000 օրինակով։ Գիրքի հայերէն տարբերակը հրատարակուած է 1988 թուականին ԱՄՆ-ի մէջ։
Նիւթ
ԽմբագրելՖիլմը կը պատմէ 1921 թ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ Մարսէյ տեղափոխուած հայ ընտանիքի մը մասին։ Վեցամեայ երեխայի հիշողութիւններու միջոցով կը ներկայացուի ընտանիքին պատմութիւնը՝ պարուրուած սիրով եւ հոգատարութեամբ։ Ազատ Զաքարեանը նաւահանգիստ կ'իջնէ ծնողներուն եւ երկու մորաքոյրներուն հետ։ Ընտանիքին մեծերը շատ բաներէ իրենք զիրենք կը զրկեն երեխային լաւ կրթութեան եւ ճարտարապետ դառնալուն համար։
Նկարահանող Անձնակազմ
Խմբագրել- Բեմադրիչ - Հանրի Վերնէօյ
- Արտադրիչներ - Թարըգ Պըն Ամմար, Մարգ Լամպարտո
- Թատերագիրներ - Հանրի Վերնէօյ («Մայրիկ» ինքնակեսագրական վէպը)
- Օպերադոր - Էտմոն Ռիչըրտ
- Երաժշտութիւն - Ժան-Գլոտ Բըթիթ
- Կը կարդայ - Տիդա Վոն Դիզ
Դերերու Մէջ
Խմբագրել- Գլոտիա Գարտինալէ - Արաքսի, Ազատի մայր
- Օմար Շարիֆ - Յակոբ, Ազատի հայր
- Ռիշար Պերի - Ազատ
- Նաթալի Ռասըլ - Գայանէ, Ազատի մորաքոյր
- Սերժ Աւետիքեան - Վազգեն Փափազեան
- Միշել Պարտոլեդ - Մատլեն
- Քրիստիան Պարպըր
- Իզապէլ Սատոյեան - Աննա, Ազատի մորաքոյր
- Ճէքի Ներսէսեան - Աբգար, ընտանիքի ընկեր
- Կետրիգ Տուգըդ - Եօթ տարեկան Ազատ
- Թոմ Պոնսըն - Տասներկու տարեկան Ազատ
- Ստեֆըն Սերուայս - Քսան տարեկան Ազատ
- Ժան Բիէր Տելաժ
- Նիգոլա Սիլպըրկ
- Տենիս Բոտալիտըս - Թեհլիրեան
- Իվ Ռոժիէրի
- Բաթրիգ Դիմսիդ
- Դիգի Հոլկատո
- Իվէտ Բըդիդ
- Պաուլէտ Ֆրանց
- Լուսի Ներսէսեան
- Ինկ Օֆըրման
- Ժիլէս Տրետոն
- Մարի-Ֆրանս Սանտոն
- Մարիո Լուրասճի
Երաժշտութիւն
Խմբագրել«Մայրիկ» երաժշտական ալպոմ
Խմբագրել- Dele Yaman (04։06)
- Mayrig (03։39)
- Les mendiants de feu (02։40)
- Vasken (06։19)
- Regard d'enfant (01։19)
- Ouvrières à domicile (02։12)
- Chant liturgique (01։35)
- Le marc de cafй (03։32)
- Le baiser du père (02։10)
- Prends ce qu'il te faut (02։55)
- La morte de tante Anna (03։26)
- L'arrivйe du hйros (03։52)
- Gйnйrique Mayrig (03։28)
Հետաքրքրական Փաստեր
Խմբագրել- Գլխաւոր դերերէն մէկը մարմնաւորած Օմար Շարիֆ՝ ֆիլմին մէջ նկարահանուելու պատճառով արգիլուած է իրեն Թուրքիա մուտք գործել[1]։
- «Ոսկէ Ծիրան» 7-րդ Ֆիլմի Փառատօնը բացուած է «Մայրիկ» ֆիլմով։[2]։
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին Յղումներ
Խմբագրել- Biography of director Henri Verneuil Archived 2016-03-04 at the Wayback Machine.