Մանէ Վանյայի Թանտիլեան (կամ՝ Մանե Թանդիլյան, ծնած 3 Ապրիլ, 1978) Հայ հնագէտ եւ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային Ժողովի անդամ եւ նախկին Նախարար Աշխատանքի եւ Ընկերային Հարցերու Նախարարութեան 12 Մայիս, 2018 թուականէն մինչեւ հրաժարականը յանձնելը՝ 14 Նոյեբեր, 2018 թուականին:

Մանէ Թանտիլեան
Ծնած է 3 Ապրիլ 1978(1978-04-03) (46 տարեկան)
Ծննդավայր Ալավերդի, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Հայաստանի ամերիկյան համալսարան?
Մասնագիտութիւն ֆինանսիստ, քաղաքական գործիչ, պատմաբան
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար? եւ Minister of Labour of Artsakh?[1][2]
Կուսակցութիւն Լուսաւոր Հայաստան Կուսակցութիւն եւ Ապրելու երկիր կուսակցություն?

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է Ալաւերտիի մէջ, եւ աւարտած է Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանէն պատմութեան ոլորտին մէջ, 1999 թուականին: Երեք տարի ետք ան աւարտեց առեւտրութեան մագիստրոսով մը Հայաստանի Ամերիկեան Համալսարանէն: [3] 2005 թուականին ան հիմնեց եւ վարեց Հայկական Խորհուրդը Միջազգային Եւրոպական Շարժման (անգլ.՝ Armenian Council of the International European Movement): Ան ամուսնացած է եւ ունի երկու զաւակ:

Քաղաքական ասպարեզ

Խմբագրել

15 Դեկտեմբեր, 2015 թուականին ի վեր ան անդամ է Լուսաւոր Հայաստան կուսակցութեան, եւ ստանցնեց կուսակցութեան խորհուրդի գարտուղարական դերը 22 Դեկտեմբեր 2017 թուականին:[4]

2017ի Ազգային Ժողովի ընտրութիւններուն ընտրուեցաւ իբր անդամ, Ելք կուսակցութիւններու դաշնութեան թեկնածութեամբ:[5]

11 Մայիս 2018 թուականին, Դաւշեայ Յեղափոխութենէն ետք, ան նշանակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Աշխատանքի եւ Ընկերային Հարցերու Նախարար:[6]

12 Յունիս 2018 թուականին, դէմ կողմնորոշուելով կառավարութեան կողմէ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, կը հրաժարի նախարարութեան պաշտօնէն,[7][8] սակայն Վարչապետ Նիկոլ Փաշինեան կը մերժէ իր հրաժարականը 21 Յունիսին եւ ան կը շարունակէ գործել իբր նախարար:[9][10]

14 Նոյեմբեր 2018 թուականին դարձեալ հրաժարականը կը ներկայացնէ մասնակցելու համար 9 Դեկտեմբեր 2018 թուականի ազգային ժողովի ընրութիւններուն իբր թեկնածու: Ան կ'ընտրուի Ազգային Ժողովի անդամ:[11]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://hetq.am/en/article/124939
  2. https://arminfo.info/full_news.php?id=64736&lang=3
  3. «Mane Tandilyan»։ Bright Armenia։ արտագրուած է՝ 13 Դեկտեմբեր, 2019 թուականին 
  4. «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար է ընտրվել Մանե Թանդիլյանը [Mane Tandilyan was elected as Secretary of the Council of the Bright Armenia Party] (հայերեն)։ 22 December 2015։ արտագրուած է՝ 13 December 2019 
  5. Միակ կին թեկնածուն, որ ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով (հայերեն)։ 12 June 2018։ արտագրուած է՝ 13 December 2019 
  6. «Mane Tandilyan appointed as Minister of Labor and Social Affair»։ 12 May 2018։ արտագրուած է՝ 13 December 2019 
  7. Մանե Թանդիլյանը հեռանում է սոցապ նախարարի պաշտոնից [Mane Tandilyan resigns as Social Minister] (հայերեն)։ 12 June 2018։ արտագրուած է՝ 13 December 2019 
  8. «Armenia's Minister of Labor and Social Affairs Resigns amid Mandatory Pension System Controversy»։ Armenian Weekly։ 12 June 2018։ արտագրուած է՝ 13 December 2019 
  9. «Mane Tandilyan to continue serving as minister of labor and social affairs despite resignation»։ 21 June 2018։ արտագրուած է՝ 12 December 2019 
  10. Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը․ որոշել են համատեղ աշխատել․ [PM Rejects Mane Tandilyan's Resignation: Decides to work together] (հայերեն)։ 21 June 2018։ արտագրուած է՝ 13 December 2019 
  11. «Armenian Minister of Labor and Social Affairs Resigns»։ Hetq Online։ 14 November 2018։ արտագրուած է՝ 13 December 2019