Մասնակից:Maral Dikbikian/Սեւագրութիւն
Նեմեսիս գործողութիւն
Խմբագրել«Նեմեսիս», գործողութիւն, որու նպատակն էր պատժել 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութիւն) պարագլուխները, 1918 թուականի Բաքուի հայկական ջարդի կազմակերպիչները և թուրքերու հետ համագործած հայ դաւաճանները։ Կազմակերպած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։ Նեմեսիս (յունարէն՝ Νέμεσις) կոչուած հին հունական վրեժխնդրութեան աստուածուհիի անունով։
Նախապատմություն
ԽմբագրելՄուտրոսի զինադադարէն էտք, 1919 թուականին, գումարուեցաւ Թուրքիոյ զինուորական դատարանի նիստ, ուր ի բացակայութեան մահուան դատապարտուեցան Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նոյնպէս կալանք սահմանեց Մալթա աքսորված քանի մը անձերու նկատմամբ։
Գործողության ծրագրում
ԽմբագրելԳործողութեան կատարման որոշումը կայացած է 1919 թուականին Երևանի մէջ գումարուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 19րդ ընդհանուր ժողովին։ Մասնաւորապէս, որոշում առնուած է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Յառաջադիմութիւն կուսակցություն) պարագլուխներու նկատմամբ դատավճիռը։ Նշուած է ցեղասպանության յանցագործներու 650 անուն, որոնցմէ առանձնացուած են 41 գլխաւոր յանցագործները։ «Նեմեսիս» գործողութիւնը իրականացնելու համար ստեղծուած են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Արմէն Գարօ) և յատուկ Ֆոնտ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլեան)։ Գործողութեան անմիջական ղեկավարութիւնն ու նիւթական ապահովումը կ'իրագործէին Շահան Նաթալին և Գրիգոր Մերճանովը:
Չկայացած դատավճիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽմբագրելԴատավճռի ցուցակին մէջ էին նաև Օսմանեան կայսրութեան նախկին ռազմական նախարար Էնվէրը և «Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան» կոմիտէի գերագոյն քարտուղար Նազիմը։ Անոնց կը հետապնդէին, բայց մահապատիժը չիրականացաւ։
- Էնվերը Գերմանիայէն Բաքուի ճամբով անցեր էր Միջին Ասիա։ Այստեղ ան ղեկավարած է հակախորհրդային պասմաճական շարժումը։ 1922 թուականին կարմիր բանակի հայազգի հրամանատար Յակոբ Մելքումովը գնդակահարած է Էնվերին Տաջիկստանի մէջ։
- Նազիմը վերադարձաւ Թուրքիա, ուր կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դէմ մահափորձի համար մահապատժի ենթարկուեցաւ։
Գործողութեան մասնակիցներ
ԽմբագրելԱրմէն Գարօ (Գարեգին Փաստրմաճեան, 1872-1923)
Շահան Նաթալի (1884-1983)
Միսաք Թորլաքեան (1894-1968)
Արշաւիր Շիրակեան (1902-1973)
Արամ Երկանեան (1895 - 1930)
Արտաշես Գէորգեան
Պետրոս Տէր Պօղոսեան
Սողոմոն Թէհլիրեան (1897-1960)