Մարիա Մոնթեսորի

Մարիա Մոնթեսորի (իտալ.՝ Maria Montessori, 31 Օգոստոս 1870(1870-08-31)[1][2][3][4][5][6], Կիարվալլե, Մարկե[7]6 Մայիս 1952(1952-05-06)[8][7][2][3][4][6], Նորդվեյկ, Հոլանտա), իտալացի անուանի մանկավարժ, փիլիսոփայ, մարդաբան, գիտնական եւ բժիշկ։ Այն չորս մանկավարժներէն մէկը, որ ըստ ԵՈՒՆԵՍՔՕ-ին, մեծ ներդրում ունեցած է 20-րդ դարու մանկավարժական մտածողութեան ձեւերու հաստատման մէջ[10]: Առաջին կինը, Իտալիոյ պատմութեան մէջ, որ ստացած է գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։

Մարիա Մոնթեսորի
իտալ.՝ Maria Montessori
Maria Montessori (portrait).jpg
Ծնած է 31 Օգոստոս 1870(1870-08-31)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Կիարվալլե, Անկոնա, Մարկե, Իտալիա[7]
Վախճանած է 6 Մայիս 1952(1952-05-06)[8][7][2][3][4][6] (81 տարեկանում)
Մահուան վայր Նորդվեյկ, Հարաւային Հոլանտա, Հոլանտա, Նիդերլանդների Թագավորություն
Քաղաքացիութիւն Flag of Italy.svg Իտալիա[9]
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորութիւն
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ուսումնավայր Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտութիւն հոգեբան, փիլիսոփայ, գյուտարար, բժիշկ, մանկավարժ, հոգեբոյժ, դասախոս, մաթեմատիկոս
Աշխատավայր Հռոմի Սապիենզա համալսարան
Վարած պաշտօններ Դասղեկ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Officer of the order Orange-Nassau
Երեխաներ Մարիո Մոնտեսսորի

ԿենսագրութիւնԽմբագրել

Մոնթեսորին ծնած է 1870 թուականին, կեդրոնական Իտալիոյ Անքոնա նահանգին մէջ։ Անոր մանկութեան մասին շատ բան չէ հասած, միայն այն, որ ծնողներն մեծ ճիգ թափած են, որպէսզի իրենց զաւակը բարձրորակ կրթութիւն ստանայ եւ հասնի մարդկային կատարելութեան, սակայն կաթոլիկ Իտալիոյ մէջ այդ կնոջ աւանդական դիրքը չէր եւ գրեթէ անկարելի էր։

Տարրական դպրոցի շրջանին իսկ նկատելի եղած է անոր ունեցած ձիրքն ու սէրը մաթեմատիկայի հանդէպ։ Տարրական դպրոցը յաջողութեամբ աւարտելէ ետք ընդունուած է Միքայէլ Անճելոյի անուան տեխնիկական ուսումնարանը։ Ապա՝ 16 տարեկանին, կրթութիւնը շարունակած է Լէոնարտօ տա Վինչիի անուան տեխնիկական ուսումնարանէն ներս, որն աւարտած է ճարտարագէտի մասնագիտական որակաւորումով[11]։

Երկար ժամանակ զբաղած է բնագիտական առարկաներով, ապա՝ ելլելով իր նկարագրային յատկութիւններէն, կատարած է իր մասնագիտական ընտրութիւնը՝ մանկաբուժութիւնը։ Այն ժամանակ Իտալիոյ մէջ բժշկութիւնը տղամարդոց մենաշնորհն էր, սակայն ան իր ջանքերուն շնորհիւ՝ Իտալիոյ տարածքին, դարձաւ առաջին կին բժիշկը։

6 Յունուար 1907-ին, Հռոմի մէջ բացած է Մոնթեսորին առանձին դպրոցը, ուր աշխատած՝ մտաւոր հետամնաց երեխաներու հետ։ Ապա, յատուկ մանկավարժութենէն անցած է ընդհանուր մանկավարժութեան եւ աշխատած՝ բնական զարգացում ունեցող երեխաներու հետ։

ԵրկերԽմբագրել

Մարիա Մոնթեսորին կրթական տեսութեան հիմնական սկզբունքները ամփոփուած են հետեւեալ աշխատանքներուն մէջ․

  • «Գիտական Մանկավարժութեան Մեթոտը» (յայտնի է «Մոնթեսորիի մեթոտ» վերնագիրով, 1909),
  • «Մանկավարժական Մարդաբանութիւն» (1910

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #118583697 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 FemBio
  4. 4,0 4,1 4,2 4,3 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 (unspecified title) — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Монтессори Мария // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  9. LIBRIS — 2018.
  10. «Մեր Զաւակները Եւ Մենք. Երեխայի Դաստիարակութեան 19 Պատուիրան Մարիա Մոնթեսորիէն» 
  11. «5 նշանաւոր ուսուցիչներ, որոնք փոխեցին աւանդական կրթութեան մասին պատկերացումները»