Մարուան Խուրի
Մարուան Խուրի (արաբերէն՝ مروان خوري ծնած է 3 Փետրուար 1968), լիբանանցի երգիչ, գրող, յօրինող եւ երգահան: Իր յօրինածները երգած են նշանաւոր երգիչներ արաբական աշխարհի եւ օտար երկիրներու մէջ, ինչպէս՝ Թուրքիա: Իր յօրինած երգերը երգած են Մաժիտա Էլ Րումի, Սապեր Րուպաի, Նաուալ Ալ Զողպի, Ասալա Նասրի, Նաժուա Քարամ, Ֆատել Շեքեր, Էլիսա, Գարոլ Սամահա, Պասիմա եւ Միրիամ Ֆարես:
Մարուան Խուրի արաբերէն՝ مروان خوري | |
---|---|
| |
Ծննդեան անուն | արաբերէն՝ مروان طانيوس كميل الخوري |
Ծնած է | 3 Փետրուար 1968 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մազրաադ Դեֆահ, Զղարդա, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Լիբանան |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | Մարունի Քրիստոնեայ |
Ուսումնավայր | Holy Spirit University of Kaslik? |
Տեսակ | փոփ երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | երգիչ, երգահան, յօրինող |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄարուան Խուրի ծնած է Մազրաադ Էլ Դեֆֆահ, Զղարդա, Լիբանան, քրիստոնեայ մարոնիթ ընտանիքի մէջ: Ան Դանիուսի եւ Նասիմա Խուրիի հինգ զաւակներէն երրորդն է: Ունի 2 մեծ քոյրեր՝ Լինա եւ Մոնա եւ երկու պզտիկ եղբայր՝ Գլոտ, որ հեռատեսիլի տնօրէն է եւ Տէնի՝ երգահան:
1986-ին Խուրի Սենթ Էսբիրիթ Քասլիքի Համալսարանը ուսանած է, Լիբանանի մէջ, ուր սորված է դաշնակ, երաժշտաբանութիւն, երաժշտութեան պատմութիւն: Իր համալսարանական տարիներուն երաժշտութիւն յօրինելու մրցումը շահած եւ նախկին նախագահ Էմին Ժըմայէլի ձեռամբ ստացած է մրցանակը:
1988-ին Խուրի իր առաջին ալպոմը հրապարակեց «Kasak Habibi» (Կենացդ Սիրելիս), որուն բառերը եւ երաժշտութիւնը ինք յօրինած է: Ան միայն երգիչ չէր, այլ նաեւ դաշնակահար եւ նուագախումբի ղեկավար: Ան իր մասնակցութիւնը բերաւ հեռատեսիլի յայտագիրներուն: Մինչեւ 1996 դաշնակ եւ ստեղնաշար կը նուագէր եւ կ'ընկերակցէր երգիչներու հետ: Այդ շրջանին Խուրի երգեր յօրինեց եւ երգեց «Fik Yamma Balak»:
1997-ին ան երգեր գրեց եւ յօրինեց ու ելոյթներ ունեցաւ:
Իր երկրորդ մեներգը «Lasbor Ala Welah» (Համբերեմ)ն է: 1999-ին Խուրի Նաուալ Զողպիին համար երկու երգ յօրինեց «Tia» (Թիա) եւ «Dalouna»: 2001-ին պաշտօնապէս իր առաջին ալպոմը հրապարակուեցաւ «Khayal El-Omer» (Կեանքի Երազանքը): Յաջորդ տարին Խուրի իր առաջին տեսերիզը նկարեց «Ya Shog»:
Խուրի երկու անգամ Մուրեքս Տ'որ մրցանակը շահած է՝ 2003-ին եւ 2004-ին իբր տաղանդաշատ արուեստագէտ (երգիչ, յօրինող, երաժշտութեան տեսերիզ, երգ եւ ալպոմ): «Kil Al Asayed» (Բոլոր Բանաստեղծութիւնները) ամէնաշատ ծախուած ալպոմն էր 2004-ին:
2005-ին Խուրի 5 տարուան համաձայնագիր ստորագրած է Րոթանա երգի ընկերութեան հետ: Իսկ ամէնակարեւոր ալպոմը՝ «Kil Al Asayed» (Բոլոր Բանաստեղծութիւնները) հրապարակուած է Մայիս 2005-ին: Ալպոմը եւ երգը շատ յաջող էին[1] եւ իր համբաւը արագ տարածուեցաւ: Այս ալպոմով Խուրի նշանաւոր դարձաւ արաբական աշխարհին մէջ։
2006-ին Խուրի հրապարակեց ուրիշ ալպոմ մը՝ «Asr El Sho»: Իր երրորդ ալպոմը «Ana Wl Leil» (Ես եւ Գիշերը) հրապարակուեցաւ 2008-ին: Այս ալպոմին մէջ երգին բառերը «Lawla L Hawa» (Առանց Սիրոյ), նշանաւոր բանաստեղծ Ճենան գրած է: Խուրիի վերջին ալպոմը Րոթանա Րեժէյն կը պարունակէր 10 երգեր եւ հրապարակուած էր 2010-ին[2]:
Յունուար 2011-ին ան յայտարարեց թէ Րոթանայի հետ համաձայնագիրի ժամկէտը աւարտեցաւ եւ ինք կը մտածէ առանձին աշխատիլ:
Մարուան Խուրի կը նկատուի արդի Լիբանանցի երգահան եւ երգիչ: Ան ելոյթներ ունեցած է Գահիրէի Օփերայի Տանի մէջ եւ Քըրդաճ Ֆիլմ Փառատօնին Թունուզի մէջ:
Անձնական Կեանք
ԽմբագրելՄարուան երգիչ է: Շատ լուրեր տարածուեցան թէ ան Գարոլ Սամահային հետ է, նկատի ունենալով որ երկուքը միասին երգեցին, բայց այս լուրը սուտ էր եւ իրենք բարեկամներն են եւ երաժշտական նոյն ժանրը ունին:
Տիսքոկրաֆի
ԽմբագրելԱլպոմ
ԽմբագրելՏարի | Ալպոմի Անուն | Թիւը |
---|---|---|
2002 | Khayal El-Omer (Կեանքի Երազանքը) | 6 |
2004 | Kil Al Asayed (Բոլոր Բանաստեղծութիւնները) | 9 |
2006 | Asr El Sho | 10 |
2008 | Ana Wil-Lail (Ես եւ Գիշերը) | 12 |
2010 | Rajain | 10 |
2014 | El 'Ad el 'Aksi | 15 |
Առանձին Երգերը
ԽմբագրելՏարի | Անունը |
---|---|
1988 | "Kasak Habibi" (Կենացդ Սիրելիս) |
1994 | "Fik Yamma Balak" (ՀետդԿամ Առանց Քեզ) |
1997 | "Lasbor Ala Welah" (Սպասեմ Աստուած) |
2007 | "Ya rab" (Տէր Իմ) |
2007 | "Dawayer" |
2007 | "El-Arab" |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Marwan Khoury prepares new release»։ Al-Bawaba։ 10 May 2005։ արտագրուած է՝ 10 November 2009
- ↑ «Interview with Marwan Khoury, Lebanese composer and singer»։ Le Matin (French)։ 2 November 2009։ արխիւացուած բնօրինակէն 16 July 2011-ին։ արտագրուած է՝ 10 November 2009