Մերի Քուանթ
Տէյմ Պարպարա Մերի Քուանթ (անգլերէն՝ Dame Barbara Mary Quant, 11 Փետրուար, 1930, Լոնտոն, Անգլիա), անգլիացի ծրագրող, հագուստի գծագրիչ։ Կարճ կիսաշրջազգեստներու ստեղծողներէն մէկը կը համարուի[6]։
Մերի Քուանթ անգլերէն՝ Dame Barbara Mary Quant | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։ |
Ծնած է | 11 Փետրուար, 1930 |
Ծննդավայր | Անգլիա |
Մահացած է | 13 Ապրիլ 2023[1][2][3] (93 տարեկանին) |
Մահուան վայր | Farley Green, Միացեալ Թագաւորութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Միացեալ Թագաւորութիւն Միացեալ Թագաւորութիւն |
Ուսումնավայր |
Blackheath High School?[3] Գոլդսմիթի համալսարան?[3] |
Մասնագիտութիւն | նորաձեւութեան հնարիչ |
Ամուսին | Alexander Plunket Greene?[4][3] |
Ծնողներ | հայր՝ Jack Quant?[5] |
Երեխաներ | Orlando Plunket Greene?[5][3] |
Կայքէջ | maryquant.co.uk(անգլերէն) |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Լոնտոն, աւարտած է Գոլտսմիթի գեղարուեստի քոլէճը։ Նոյեմբեր 1955-ին, ապագայ ամուսինի՝ Ալեքսանտր Փլանքիթ Գրինի եւ ընկերոջ՝ Արչի Մաքնեյրի հետ Չելսիի մէջ կը բանայ «Պազար» խանութը, ուր կը ներկայացնէր 1960-ական թուականներու երիտասարդական փողոցային հագուստի ոճը։ Այդ ժամանակ տարածում կը գտնէ իգականութեան գաղափարը․ կանացիութիւնը դասական հասկացութեան մէջ դուրս կու գայ նորաձեւութենէն («հեշտալի մարմինը» կոչուած)։ Փոխարէնը, նորաձեւ կը համարուին երկար բարակ ոտքերը եւ այդ պատճառով Մերի Քուանթ կը պատրաստէ կարճ կիսաշրջազգեստը։ Կը յօրինէ «Լոլիտա» եւ «Աշակերտուհի» կերպարները։ Կը ներկայացնէ Wet հաւաքածուն՝ անձրեւանոցներ եւ ցածրակրունկ կօշիկներ։ Ոչ գործնական փոքր պայուսակները կը փոխարինէ երկար գօտիներով ուսէն կախուած պայուսակներու։ Անոր շնորհիւ նորաձեւութեան դասակարգին կը մտնեն մարմինը պիրկ գրկող բազմագոյն տաբատները, զամշէ հագուստը, բարձր սալայատակով կօշիկները, հասարակ կարճ մազի ձեւը եւ վառ դիմահարթարումը։ Բացի այդ, Մերի Քուանթին կը համարուի The Rolling Stonesի խուլիկանական ոճի ստեղծումը, որ մաքուր եւ սանրուած Պիթըլզներու հակապատկերն էր։ Մերին առաջիններէն էր, որ սկսաւ համադրական նոր նիւթեր օգտագործելու։ 1962-ին, Քուանթը ստեղծեց կարճ կիսաշրջազգեստներով հաւաքածու, իսկ 1966-ին 16 տարբեր ընկերութիւններու հետ կ՛աշխատէր։ Նոյն թուականին ստացաւ Անգլիական կայսրութեան շքանշան։
1970-1980-ական թուականներուն, Քուանթն կ՛աշխատէր զարդատեղի եւ տան պարագաներու գծագրութեան վրայ, իսկ 1988-ին նախագծեց «Մինի» ինքնաշարժի ներքին ձեւը[7]։ Ներկայիս կը զբաղի առանձին ապրանքներու նախագծմամբ[8]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.lesoir.be/507123/article/2023-04-13/la-styliste-britannique-mary-quant-qui-popularise-la-mini-jupe-est-decedee
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1022956787 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.biography.com/fashion-designer/mary-quant
- ↑ Kindred Britain
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
- ↑ «Мода 60-х годов. Одежда в стиле мини. Мини-юбка. Мэри Куант и Анре Курреж»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-04-14-ին։ արտագրուած է՝ 2017-02-23
- ↑ «Mary Quant, sa biographie»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-10-ին։ արտագրուած է՝ 2017-02-23
- ↑ «Хостинг-Центр»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2005-11-26-ին։ արտագրուած է՝ 2017-02-23
Արտաքին յղումներ
Խմբագրել- film and television credits
- Mary Quant at the Victoria and Albert Museum, London Archived 2010-05-10 at the Wayback Machine. Accessed June, 3. 2010.
- Mary Quant - Miniskirt - Icons of England