Մկրտիչ Աշճեան
Մկրտիչ Աշճեան (Կոսկոս) (19-րդ դար, Տրապիզոն - անհայտ), հայ բժիշկ։
Մկրտիչ Աշճեան | |
---|---|
Ծնած է | 19-րդ դար |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացած է | անհայտ |
Մասնագիտութիւն | վիրաբուժ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Տրապիզոնի նահանգի կեդրոն Տրապիզոն քաղաքին մէջ։ Բժշկական կրթութիւն ստացած է ու Տրապիզոնի մէջ որպէս վիրաբոյժ աշխատած է։ 1877 - 1878 թթ., Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, որպէս զինուորական վիրաբոյժ ծառայած է Օսմանեան բանակին։ Ղայըխճի (նաւավար) Մեհմեդի նաւակով փախած ու հասած է Սուխում, տեղի ՀՅԴ կոմիտէին զեկուցելով՝ երկրի մէջ տիրող կացութեան մասին։ Իսկոյն կոմիտէն Տրապիզոնի շրջանի հայութիւնը նաւերով Կովկաս տեղափոխման որոշում կը կայացնէ։ Սակայն գերմանական նաւատորմը կը սկսի ռուսական ծովեզերքը ռմբակոծել, զոր ծրագիրի յաջողութեան արգելք կը հանդիսանայ։
Աղբիւրներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։