Յակոբ Ասատրեան
Յակոբ Լէոնիտ Ասատրեան (16 Նոյեմբեր 1967, Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր[1]: Կինը՝ Աննա Կարապետեան, orer.eu կայքէջի գլխաւոր խմբագիր: Փրակայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցական համայնքի ծխական խորհուրդի անդամ եւ ատենադպիր։
Յակոբ Ասատրեան | |
---|---|
Ծնած է | 16 Նոյեմբեր 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | լրագրող, խմբագիր |
Կրթութիւն
ԽմբագրելՅակոբ Ասատրեան ուսանած է ԵՊՀ (Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական կաճառը) (1984-1987), աւարտեր է ՄՊՀ (Մոսկուայի Պետական Համալսարանի Լրագրութեան (ժուռնալիսթիքա) կաճառը (1990):
Մամուլի գործունէութիւն
Խմբագրել(1991-1998) թուականներուն՝ «Ազգ» օրաթերթի հիմնադիր լրագրող, (1992-1998) թուականներուն, միաժամանակ՝ ՀՀ-ի «Ազատութիւն» ռատիոկայանի ռուսական ծառայութեան թղթակից, (1993-1997) թուականներուն՝ «Արմինիըն Ինթըրնեշընըլ Մեկըզին» (Կլէնտէյլ, ԱՄՆ) եւ «Նուվել տ'Արմենի» (Փարիզ) ամսագիրներու թղթակից։ (1997-1998) թուականներուն եղեր է Զուիցերիական Կովկասեան լրատուամիջոցներու ծրագրի Հայաստանի համակարգող եւ «Լրատուամիջոցները Կովկաս»ի մէջ (Bulletin) տեղեկագիրի գլխաւոր խմբագիր (Երեւան)։ 1998 թուականէն «Ազգ»ի սեփական թղթակիցն է Չեխիոյ մէջ։ 1999 թուականին Փրակայի մէջ տիկնոջ, «Ազատութիւն» ռատիոկայանի նախկին լրագրող Աննա Կարապետեանի հետ հիմնադրեր են «Կովկաս-Արեւելեան Եւրոպա» լրատուական կեդրոնը, որ լոյս ընծայեր է «Օրեր» ամսագիրը, որուն գլխաւոր խմբագիրն է։
Չեխիայի հայ համայնքի կազմակերպման աշխատանքներ
Խմբագրել1999 թուականէն Յակոբ Ասատրեան աշխուժօրէն կը մասնակցի Չեխիայի հայ համայնքի կազմակերպման աշխատանքներուն, բազմաթիւ համայնքային միջոցառումներու կազմակերպիչն է[2]։ Աշխուժօրէն մասնակցեր է համա-եւրոպական տարբեր միութիւններու հիմնադիր համագումարներուն, այդ թուով՝ «Եւրոպահայ միութիւններու ֆորում»ի, «Եւրոպայի հայկական համագումար»ի, ինչպէս նաեւ աշխոյժ մասնակիցը եղեր է «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան» Եւրոպայի եւ «Հայ Դատ»ի Եւրոպայի գրասենեակներու ընդհանուր ժողովներուն ու համագումարներուն։ «ՕՐԵՐ» եւրոպական անկախ ամսագրի միջոցով իրականացուցեր է Եւրոպահայության պատմութեանը, ներկային ու ապագային նուիրուած նախագիծ՝ հեղինակելով բացառիկ յօդուածաշարք, որ ունի հանարագիտարանային նշանակութիւն [3]։
2014-2020 թուականներուն եղեր է Փրակայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցական համայնքի ծխական խորհուրդի անդամ եւ ատենադպիր։
Նորաստեղծ սփիւռքի նախարարութեան՝ Եւրոպայի հայկական համայնքներու եւ մամուլի որպէս փորձագէտ
ԽմբագրելԱՄՆ միջազգային զարգացման գործակալութեան ծրագրի մէջ վեց ամիս աշխատեր է ՀՀ նորաստեղծ սփիւռքի նախարարութեան մէջ իբրեւ Եւրոպայի հայկական համայնքներու եւ մամուլի գիծով փորձագէտ (2009)։
Մրցանակներ, յուշամետալ, շնորհակալագիր եւ պատուոյ գիր
ԽմբագրելՅակոբ Ասատրեան արժանացեր է բազմաթիւ այլ շնորհակալագիրերու ու պատուոյ գիրերու։-
- Թէքէեան Մշակութային միութեան Վարդգէս եւ Ռիթա Պալեաններու անուան «Տարուայ լաւագոյն լրագրող» (1995) մրցանակակիր:
- Ազգային ինքնորոշման միաւորման «լաւագոյն հրապարակախօս» մրցանակի դափնեկիր (1996):
- «Հայաստանի Լրագրողներու Միութեան» եւ Համաշխարհային հայկական Քոնկրէս«ի (2011), լաւագոյն լրագրողական հրապարակումներու համար մրցանակներ։
- «ՕՐԵՐ» ամսագիրը՝ 2010 թուականի «Սփիւռքի լաւագոյն հայկական լրատուամիջոց» (ՀՀԿ եւ Սփիւռքի նախարարութեան) մրցանակ։
- Արժանացել է Սփիւռքի նախարարութեան «Մայրենիի դեսպան») (2013) եւ «Ոսկէ մետալ»ներուն) 2017):
- Մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի» յուշամետալին (2014)։
- Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատուոյ գիր) 2017)։
Անդամակցութիւն
Խմբագրել1996 թուականէն Երեւանի մամուլի ակումբի անդամ է, 1997 թուականէն` Հայաստանի Լրագրողներու (ժուռնալիսթներու) միութեան։
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Հայկական հետքեր Փրակայի մէջ
- https://www.youtube.com/watch?v=WA29A1Cgqj8
- https://www.youtube.com/watch?v=HeTyMIRBcE
- «Սփիւռքի մէջ դժուար է համոզել հայրենակիցներուդ, որ իրենք հայատառ մամուլ գնեն»
- «Տպագիր մամուլն այստեղ աւելի ազատ է, քան ելեկտրոնային լրատուամիջոցները»
- «Սփիւռքի ձայնը». Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանի անդրադարձը 21-րդ դարու եւրոպահայության իրական պատկերին
- ձեռնարկատէրը յաղթեր է թուրք-գերմանական ընկերութեանը Թուրքիոյ մէջ[permanent dead link]
- Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող մարմինն անդրադարձեր է ազրպէյճանական յարձակումի լուսաբանմանը 21 Ապրիլ, 2016
- Կեանքէն հեռացեր է չեխ օսկարակիր շարժապատկերի բեմադրիչ Եիրժի Մենցելը. Իր հետ բացառիկ զրոյց ունեցեր եմ 1998 թ. Յակոբ Ասատրեան