Յովհաննէս Մանկասարենց
Յովհաննէս Քահանայ Մանկասարենց (1415[1], Արճեշ, Կարա-Կոյունլուներ[1] - 1501[1], Վան[1]), ԺԵ․ դարերու ամէնէն արդիւնաբեր գրիչներէն մին։
Յովհաննէս Մանկասարենց | |
---|---|
Ծնած է | 1415[1] |
Ծննդավայր | Արճեշ, Կարա-Կոյունլուներ[1] |
Մահացած է | 1501[1] |
Մահուան վայր | Վան[1] |
Մասնագիտութիւն | գրիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Արճէշ, որդին՝ Մանկասարի եւ Փաշամելիքի։ Սորված է Արճէշի մէջ, ապա՝ Մեծոփավանքի դպրոցը։ Աշխատած է նախ իր ուսուցիչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցիի մօտ, այնուհետեւ Արճէշի մէջ հիմնած է գրչութեան դպրոց, ուր սորվելու եկած են Վասպուրականի տարբեր շրջաններէն։
Կեանքին վերջին տարիները ապրած է Վան։ 72 տարի զբաղած է գրչութեամբ, ընդօրինակած է 40 Յայսմաւուրք ու տարեգիրք, 50-60 ձեռագիր, 32 աւետարան։
Յովհաննէս Մանկասարենցի ընդօրինակութիւններէն մեզի հասած է 30 գրչագիր, որոնցմէ 13-ը պաուած է Երեւանի մատենադարանին, 5-ը՝ Վենետիկի, 2-ը՝ Նոր Ջուղայի մատենադարաններուն մէջ։