Յովհաննէս Մեսիայեան
Յովհաննէս Մեսիայեան (1857, Սեբաստիա), հայ բժիշկ։
Ծնած է | 1857 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահուան վայր | Մալաթիա, Թուրքիա |
Կրթութիւն | Կոստանդնուպոլսոյ Օսմանեան դեղագործական վարժարան |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Դեղատուն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1857 թուականին, Սեբաստիա նահանգի կեդրոն Սեբաստիա քաղաքին մէջ։ Աւարտած է Կոստանդնուպոլսի Օսմանեան դեղագործական վարժարանը։ Սեբաստիոյ մէջ ունեցած է սեփական դեղատուն, որպէս դեղագործ ու բժիշկ աշխատած է։ Տեղահանութեան ժամանակ չէ տեղափոխուած, այլ մնացած է քաղաքին մէջ։ Վերջին տարագրութեան ժամանակ տեղափոխուած է Մելիտինէ։ 1915 թուականին սպանուած է կամ 1919 թուականին մահացած է Մելիտինէի մէջ՝ 58/62 տարեկան հասակին։
Աղբիւր
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականութիւն
Խմբագրել- Գուժկան Սեբաստիյում (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիա, Պոսթըն, 1924։
- Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
- Խաչատրեան Լուսինէ եւ Բաբլումեան Արփինէ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերու (1915 - 1923 թթ.), գիրք 1, Սեբաստիոյ նահանգ, Երեւան, 2004։