Ներսէս Գասապեան
Ներսէս Գասապեան (ծնած 6 (19) Հոկտեմբեր 1904[2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[2][1] - 6 Մարտ 1985, Փլովտիւ, Պուլկարիա[1])։ Կրթութիւնը ստացած է Խորենեան, ապա Կեդրոնական վարժարաններու մէջ։ 1922-ին գաղթած է Պուլկարիա, հաստատուած է Փլովտիւ քաղաքը։ Աշխատած է «Հայ մամուլ», «Մասիս», «Արեւելք», «Բազմավէպ»,պարբերականևերու եւ շարք մը տարեգիրքերու։ Գրած է «Պուլկարահայ գաղութի ընդարձակ պատմութիւնը»։ Կազմած է Պուլկարիոյ մէջ գտնուող հայերէն ձեռագրերու ցուցակը՝ «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի Պուլկարիա» վերնագիրով, որոնք լոյս տեսած են «Հանդէս ամսօրեայի» 1941-47-ի թիւերուն մէջ։ Մեռած է 1985 թուականին Պուլկարիոյ Պլովտիւ քաղաքին մէջ[3]։
Ներսէս Գասապեան | |
---|---|
| |
Ծնած է | 1904 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացած է | 1985 |
Մահուան վայր | Փլովտիւ, Պուլկարիա[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Պուլկարիայի թագաւորութիւն Պուլկարիայի Ժողովրդական Հանրապետութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան[2] |
Մասնագիտութիւն | բանասէր, մատենագիր |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 228