Նոր Կեանք (թերթ, Մարսէյլ)
թերթ, Մարսէյլ
«Նոր Կեանք», հասարակական, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ։ Հայ Ազգային Ճակատի պաշտօնաթերթ։
Նոր Կեանք Նոր կեանք եւ Nor guiank | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 1944 |
Հիմնադիր | Հայ ազգային ճակատ |
Երկիր |
![]() |
Գրասենեակ | Մարսէյլ |
Պատմութիւն
ԽմբագրելԼոյս տեսած է 1944-1947 թուականներուն Մարսէյլի մէջ։ Խմբագիրներ՝ Եղիշէ Թորոսեան, Վարդան Թեմուրճեան։ Աջակցած է Մարսէյլի հայ համայնքի հասարակական-մշակութային կեանքի աշխուժացման, ամրապնդած է համայնքի կապը Հայաստանի հետ։ Լուսաբանած է ՀԽՍՀ տնտեսութեան ու մշակոյթի ձեռքբերումները, մեծ տեղ յատկացուցած է ներգաղթին։
«Նոր Կեանք» պարբերականը անդրադարձած է անցեալի հայ ազգայնական գործիչներու գործելակերպին։ Գրական բաժինին մէջ տպագրուած են Սփիւռքի եւ խորհրդահայ գրողներու գործերէն։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |