Նոր Նախիջեւան
Նոր Նախիջեւան կամ Տոնի Նախիջեւան[2] (ռուսերէն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван), հայաբնակ շրջան է Տոնի Ռոստով քաղաքին մէջ, Ռուսաստան։ 1778-ին Եկատերինա Բ. հրաւիրած է հայ վաճառականներ Ղրիմէն Ռուսաստան եւ զանոնք հաստատած են Տոնի մէջ, որ կոչած են Նոր Նախիջեւան՝ հայկական Նախիջեւանի անունը գործածելով։ 1928-ին Նոր Նախիջեւանը միացած է Տոնի-Ռոստովին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նոր Նախիջեւան | |||
ռուս.՝ Нахичевань-на-Дону | |||
| |||
Երկիր | Ռուսիա[1] | ||
Հիմնադրուած է՝ | 1779 | ||
Ժամային գօտի | UTC+3։00 | ||
Պատմութիւն
ԽմբագրելՆախապէս կոչուած է Նախիջեւան։ 1838-ին Երեւանի նահանգի (այժմ Ազրպէյճանի մէջ) Նախիջեւանէն տարբերելու համար վերանուանուած է Նոր Նախիջեւան։ 19-րդ դարու սկիզբը Նոր Նախիջեւանը արհեստա-արդիւնաբերական եւ առեւտրական կեդրոն էր։ Քաղաքամերձ գիւղերուն մէջ կը զարգանային անասնապահութիւնը եւ հողագործութիւնը։ Զարգացաւ քաղաքաշինութիւնը։ Քաղաքին մէջ կը կառուցուի 6 հայկական եկեղեցի, արուարձանին մէջ Սուրբ Նշան վանքը։ Նոր հաստատուած բնակչութեան արտօնութիւններ կը տրամադրուէին։ 1783-ին քաղաքին մէջ տպարան կը բացուի։ Կը գործէ հոգեւոր ճեմարան, իգական եւ արական գիմնազիաներ, արհեստագործական եւ առեւտրական ուսումնարաններ։ Ընդհանուր առմամբ 1819-ին Նոր Նախիջեւանի մէջ կը գործէին 9 բարեգործական եւ լուսաւորական հիմնարկութիւններ։ 1900-ին կը կառուցուի թատրոնի նոր շէնքը։
Նշանաւոր անձինք Նոր Նախիջեւանէն
Խմբագրել- Միքայէլ Նալպանտեան (1829–1866), հայ գրող
- Ռաֆայէլ Պատկանեան (1830–1892), հայ գրող
- Մարտիրոս Սարեան (1880–1972), հայ նկարիչ
- Սէյրան Խաթլամաջեան (1937–1994), հայ նկարիչ
- Սիմոն Վրացեան (1882–1969), Հայաստանի առաջին հանրապետութեան վարչապետ
- Գրիգոր Շլդեան (1900–1985), հայ նկարիչ
- Սարգիս Սարեան (1917–1962), հայ գրականագէտ
- Մարկ Գրիգորեան (1900–1978), հայ ճարտարապետ
- Ալեքսէյ Ջիվելեգով (1875–1952), պատմաբան, արուեստաբան, գրականագէտ
Արտաքին յղումներ
Խմբագրել- Դոնի-Ռոստովի եւ Նոր Նախիջեւանի պատմութիւնը Archived 2008-08-21 at the Wayback Machine. (անգլերէն)
- Դոնի հայերու համառոտ պատմութիւնը Archived 2013-05-08 at the Wayback Machine. (ռուս.)
- Հայերը Դոնի մէջ (ռուս.)
Աղբիւրներ
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9