Չաք Ֆինի
Չաք Ֆինի (անգլերէն՝ Chuck Feeney, 23 Ապրիլ 1931, Էլիզաբեթ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 9 Հոկտեմբեր 2023[1], Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), իրլանտական ծագումով ամերիկացի մեծահարուստ, բարեգործ։ «Աթլանթիք Ֆիլանտրոֆիս» հիմնադրամի հիմնադիր (1982)։ 38 տարիներու ընթացքին միլիառներ շահած Ֆինի նուիրատուութիւններ ըրած է բարեգործական հաստատութիւններու եւ աշխարհի համալսարաններուն` նպատակ ունենալով «ձգտիլ զերոյի… տալ այդ ամբողջը»: 4 Սեպտեմբեր 2020-ին, ան հասաւ իր հարստութիւնը նուիրելու նպատակին[2][3]:
Չաք Ֆինի անգլերէն՝ Chuck Feeney | |
---|---|
Ծննդեան անուն | անգլերէն՝ Charles Francis Feeney |
Ծնած է | 23 Ապրիլ 1931 |
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 9 Հոկտեմբեր 2023[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Իրլանտա |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր |
Քոռնելի Համալսարան Cornell University School of Hotel Administration? St. Mary of the Assumption High School? |
Մասնագիտութիւն | գործարար, բարեգործ, առեւտրական |
Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Չաք Ֆինիի խօսքերէն
Խմբագրել
Եթէ ես կրնամ 15 տոլարով ձեռք բերել ժամացոյց, որ ցոյց կու տայ ճշգրիտ ժամանակը, ապա ի՞նչ կ՛ընեմ «Ռոլեքս»-ի հետ շփոթելով: |
Կը կարծեմ, որ ես երջանիկ եմ, երբ կ՛ընեմ այն, որ կ՛օգնէ մարդոց, եւ դժբախտ եմ, երբ կ՛ընեմ այն, որ չ՛օգներ մարդոց: |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Chuck Feeney, Irish American billionaire who gave his fortune away, passes — IrishCentral, 2023.
- ↑ Bertoni Steven։ «Exclusive: The Billionaire Who Wanted To Die Broke . . . Is Now Officially Broke»։ Forbes (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-02-09
- ↑ «Մեծահարուստը, Որ Աղքատներուն Նուիրեց Իր Ամբողջ Հարստութիւնը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-10-01։ արտագրուած է՝ 2022-02-09