Չինաստանի Արուեստի Ազգային Թանգարան
Չինաստանի արուեստի ազգային թանգարան (անգլ.՝ National Art Museum of China), տեղակայուած Չինաստանի Փեքին քաղաքին մէջ գտնուող Տոնկչենկ թաղամասի Ուուսի պողոտայ 1 հասցէին վրայ։ Այն Չինաստանի արուեստի խոշորագոյն թանգարաններէն մէկն է եւ կը ֆինանսաւորուի Մշակոյթի նախարարութեան կողմէ[1]։ Թանգարանի կառուցումը սկսած է 1958-ին եւ աւարտած՝1962-ին։ Այն ունի ընդհանուր 30,000 քառ․մեթր տարածք։ Թանգարանը վերանորոգուած է Մայիս 2004-էն մինչեւ Յունուար 2005 եւ անոր տրուած է 5,375 քառ․մեթր մակերեսով լրացուցիչ տարածք։
Չինաստանի Արուեստի Ազգային Թանգարան | |
---|---|
Տեսակ | Պատկերասրահ եւ Ազգային թանգարան |
Երկիր | Չինաստան |
Տեղագրութիւն | Jingshan Subdistrict? |
Կը պատկանի | Չինաստանի մշակույթի նախարարություն? եւ ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն? |
Հիմնադրուած է | 1963 |
Հիմնադիր | Մաո Զեդոնգ |
Այցելուներ | 1.05 միլլիոն (2016) |
39°55′26″N 116°24′10″E / 39.92382°N 116.40275°E | |
Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-zh" does not exist։ |
Հաւաքածոյ
ԽմբագրելԹանգարանի մշտական հաւաքածոն կը ներառէ ինչպէս հին, այդպէս ալ ժամանակակից չինական արուեստի գործեր, ինչպէս նաեւ Արեւմուտքի նշանակալի արուեստի գործեր։ Չնայած թանգարանը կը պարունակէ չինական կայսերական արուեստի հաւաքածոյ, անոր հիմնական առաքելութիւնը ծառայած է որպէս ազգային մակարդակի արուեստի թանգարան՝ նուիրուած Չինաստանի ժամանակակից եւ արդիական գեղարուեստական գործերը ցուցադրելու, հաւաքելու եւ ուսումնասիրելու համար։
Թանգարանին մէջ կը գործէ 21 ցուցասրահ։
Թանգարանի հաւաքածոները բաժնուած են յատուկ ստորաբաժանումներու.
- աւանդական չինական նկարչութիւն,
- իւղանկար,
- տպագրութիւն,
- քանդակ,
- Չինական Նոր տարուան նկարներ,
- աւանդական պատկերասրահ,
- ծաղրանկար,
- ջրաներկ նկարչութիւն,
- լաք,
- ճենապակի, եւ
- տարազներ։
Ընդլայնում
Խմբագրել2012-ին չորս բարձրակարգ ճարտարապետներ` Ֆրենկ Կեհրին, Զահա Հատիտը, Ժան Նովելը եւ Մոշէ Սաֆտիին, հրաւիրուած էին՝ ներկայացնելու արուեստի ազգային թանգարանի շէնքի համար նախագիծեր, որ եօթ անգամ աւելի մեծ պէտք է ըլլար, քան ներկայիս տեղը։ Թանգարանը կը կառուցուի Փեքին ճարտարապետական տիզայնի ինստիտուտի հետ համատեղ։ Նուվելի ծրագրերը Սեպտեմբեր բացայայտուած են 18 Սեպտեմբեր 2014-ին Փարիզի մէջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքին, որուն մասնակցած են բազմաթիւ յայտնի ճարտարապետներ եւ չինական ու ֆրանսական քաղաքական գործիչներ, անոննցմէ՝ Ֆրանսայի արտաքին գործերու եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆապիուսը[2][3]։
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «History - NAMOC»։ www.namoc.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-03-ին։ արտագրուած է՝ 2021-06-06
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-12-26-ին։ արտագրուած է՝ 2021-06-06
- ↑ https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/chine/la-france-et-la-chine/evenements-3790/article/chine-premiere-session-du-dialogue