Պարունակ Կերտիկեան
Պարունակ Կերտիկեան (1824, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1868, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ բժիշկ, հասարակական գործիչ։
Պարունակ Կերտիկեան | |
---|---|
Ծնած է | 1824 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1868 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրութիուն
Խմբագրել1949 թուականին աւարտած Է Կ. Պոլիսի ռազմաբժշկական ուսումնարանը։ 1847 թուականին Թուրքիայի փոքրասիական նահանգներուն մէջ կատարած Է ծաղիկի դեմ պատուաստումներ, գրած է «Ճանապարհորդութիուն Հայաստան երկրով դէպի Բաբելոն» օրագիրը (հրատարակուած է մահ էն ետք)։ 1849 թուականին նշանակուած Է Կ. Պոլսի «Հեյդար-Փաշա» հիւանդանոցի բժիշկ, ապա ուղարկուած է ծառայութեան Շումնայ։ 1850 թուականին վերադարձած է Կ. Պոլիս, մասնակցած է (Սերովբէ Վիչենեանի եւ Գասպար Սինափեանի հետ) կառաւարական յանձնաժողովի աշխատանքներուն, ուսումնասիրած Է Կ. Պոլիսի հայկական ազգային դպրոցներուն դասաւանդման որակը։ 1860-1865 թուականներուն. իրականացուցած Է պայքարի արդիւնավետ միջոցառումներ տենդի եւ խօլերայի համաճարակների դէմ (արժանացած Է կառաւարական պարգեւներու)։ 1860 թուականին Կ. Պոլիսի մէջ մասնակցած Է Հայկական ազգային սահմանադրութեան ստեղծմանին։ կրիպի, գերհիւծուածութեան (կախեքսիայ) առաջացման պատճառներու եւ բուժման մասին Կերտիկեանի յօդուածները հրատարակուած են Կ. Պոլիսի ֆրանսական եւ Հայկական ամսագրութիւններուն մէջ[1]։
Ծանոթագրութիուններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005