Պելկրատ (սերպ.՝ Београд), Սերպիոյ մայրաքաղաքն է։ Սերպիա եւ Մոնթենեկրոյի նախկին մայրաքաղաքն է։ Ան տեղակայուած է Սաւա եւ Տանուպ գետերու միաձուլման տեղանքը։

Բնակավայր
Պելկրատ
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-sr-cyrl" does not exist։
Դրօշակ Զինանշան

Երկիր  Սերպիա[1]
Քաղաքագրուխ Aleksandar Šapić?
Առաջին յիշատակում 3. century BCE
Տարածութիւն 359,96 քմ²
ԲԾՄ 117±1 մեթր
Պաշտօնական լեզու սերբերեն?
Բնակչութիւն 1 197 714 մարդ (2022)[2]
Կը գտնուի ափին Սավա? եւ Տանուպ
Ժամային գօտի UTC+1
Հեռախօսային ցուցանիշ 011
Փոստային ցուցանիշ 11000
Շրջագայութեան պետ-համարագիր BG
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-sr" does not exist։

Պելկրատ կը թարգմանուի «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքը 1,1 միլիոն բնակչութիւն ունի, մինչդեռ արուարձաններով հանդերձ Պելկրատի բնակչութիւնը կը հասնի շուրջ 1.64 միլիոնի, դարձնելով զան Արեւելեան Կեդրոնական Եւրոպայի խոշորագոյն քաղաքներէն մէկը։

Եւրոպայի խոշորագոյն նախապատմական մշակոյթներէն մէկը՝ Vinča culture մշակոյթը զարգացած է Պելկրատի շրջակայքին, Ք.ա. Զ. հազարամեակին։ Հնագոյն ժամանակներուն ֆրաքիացիները, բնակած էին տարածաշրջանը, այնուհետ Ք.ա. 279-ին կելտերը գրաւեցին քաղաքը եւ զայն անուանեցին Սինկիտինում։

2-րդ դարու, Աւկուսդի կայսրութեան՝ Հռոմէական Սերպիոյ ժամանակ, հռոմէացիները գրաւեցին այդ տարածքը եւ քաղաքի կարգավիճակ տուին։ 520-ին այն բնակեցուեցաւ սլաւոններով եւ բազմիցս բնակչութեան կազմը փոխուեցաւ ֆրանքներու, բիւզանդացիներ եւ հունգարներու միջեւ մինչեւ (1282-1316) այն դարձաւ մայրաքաղաք։

1521-ին Պելկրատը գրաւուեցաւ Օսմանեան կայսրութեան կողմէ եւ դարձաւ Սեմետերեան սանջակի նստավայր[3]:

Այնուհետ մերթ ընդ մերթ Պելկրատը կը յայտնուի Աւստրիական եւ Օսմանեան կայսրութիւններու տիրապետութեան ներքոյ, անընդահատ շարունակուող Աւստրօ-թրքական պատերազմներու հետեւանքով։ Այդ պատերազմները բերին Պելկրատի մեծ մասի աւերման։ Միայն 1841-ին Պելկրատը կրկին ստացաւ Սերպիոյ մայրաքաղաքի կարգավիճակ։ Քաղաքի հիւսիսային հատուածը մնաց իբրեւ աւստրօ-հունգարական ֆորպոստ մինչեւ 1918-ի Պելկրատին վերամիաւորելը։

Ունենալով դիւանագիտական կարեւոր նշանակութիւն, Պելկրատը 115 անգամ պատերազմական գործողութիւններու ենթարկուած է եւ 44 անգամ գետնին հաւասարուած[4]:

Պելկրատը Հարաւսլաւիոյ մայրաքաղաքն էր 1918-ին անոր կազմաւորումէն մինչեւ 2006-ի անոր անկումը՝ կառավարման տարբեր ձեւերու շրջանին։ Պելկրատը Սերպիոյ մէջ ունի յատուկ վարչական կարգավիճակ եւ այն Սերպրիոյ հինգ վիճակագրական շրջաններէն մեկն է։ Ան բաժնուած է հինգ քաղաքապետարաններու միջեւ, իւրաքանչիւրը իր տեղական խորհուրդով։ Պելկրատը կը զբաղեցնէ Սերպիոյ տարածքի 3.6 %-ը եւ երկրի բնակչութեան 22.5 %-ը կ՚ապրի Պելկրատի մէջ[5]։

Քաղաքը արժանացած է բազմաթիւ տիտղոսներու՝ ներառեալ 2020-ին Եւրոպայի մշակութային մայրաքաղաք[6]։

Աշխարհագրութիւն

Խմբագրել
 
Պելկրատ
 
Պելկրատի արբանեակային պատկերը

Պելկրատը տեղակայուած է ծովի մակերեւոյթէն116.75 մ բարձրութեան վրայ Տանուպ եւ Սաւա գետերու միաձուլման շրջակայքին մէջ։ Պելկրատի պատմական կեդրոնը՝ Քալեմեկտանը կը տարածուի երկու գետերու աջ ափերուն։ 19-րդ դարէն սկսած քաղաքը ընդարձակուած է դէպի հարաւ եւ արեւելք։ Երկրորդ Համաշխարհային պատերազմէն ետք Novi Beograd-ը (Նոր Պելկրատ) կառուցուած է Սաւա գետի ձախ ափին, որ կը միացնէ Պելկրատը Զեմունի հետ։ Քաղաքին միացան նաեւ Տանուպով խաչուող աւելի փոքր համայնքները։ Պատմութեան ընթացքին, Պելկրատը եղած է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ[7]: Սաւայի աջ ափին կեդրոնական Պելկրատը բլուրներու վրայ է, Պելկրատի ամենաբարձր կէտը Թորլակ բլուրը 303 մ բարձրութիւն ունի։ Աւալա (511 մ) եւ Քոսմա (628 մ) սարերը քաղաքի հարաւային մասին մէջն են։

Պատմութիւն

Խմբագրել
 
Վինչայի տիկին (Ն.Ք. 5500)

Նախապատմութիւն

Խմբագրել

Առաջին հողագործական ժողովուրդները բնակութիւն հաստատած են տարածաշրջանին մէջ Նէոլիթեան, Սթարչեւեան մշակոյթի ծաղկման ժամանակաշրջանին՝ Ք.ա. 6200-5200 թուականներ։ Վինջի մշակոյթը յայտնի է իր խոշոր բնակավայրերով, ոմանք ամենախոշորն էին նախապատմական Եւրոպայի մէջ։ Պղինձի այնպիսի քանդակներ, ինչպիսին է Վինչի տիկինը պղինձի դարու առաջին նմուշներն են Եւրոպայի մէջ[8]։

Հին քաղաք

Խմբագրել
 
Բռնակալ Ստեֆանի ամրոցը

Նախապատմական Պալքաններու Ֆրաքիացիներ եւ Տաքեր ցեղերը կը տիրէին այս տարածքին մինչեւ հռոմէացիներու կողմէ զայն գրաւելը[9]։

Պելկրատը բնակեցուած էր ֆրաքիա-տաքիան Սինկի ցեղերով, կելտերու ներխուժումէն ետք Ք.ա. 279-ին Scordisci գրաւեցին քաղաքը եւ անուանեցին "Singidūn" (dūn, ամրոց)

Ք.ա. 34-33 Հռոմէական բանակը Սիլանուսի գլխաւորութեամբ հասաւ Պելկրատ։ Ք.ե. Ա. դարուն ան հռոմէականացաւ եւ դարձաւ Սինկիտունում Բ. դարու կէսերուն Հռոմէական իշխանութիւններու կողմէ կոչուեցաւ մունիցիպիում իբրեւ լիակատար գաղութ, եւ դարու վերջը այն դարձաւ բարձրակարգ քաղաք։

Վարչական կառուցուածք

Խմբագրել
 
Հին պալատ, քաղաքի աւագանիի նստավայրը

Պելկրատը առանձին վարչական միաւոր է Սերպիոյ կազմին մէջ, իր սեփական ինքնավար քաղաքային իշխանութեամբ։ Պելկրատի ներկայիս քաղաքապետը Տրական Տիլասն է՝ Սերպիոյ դեմոկրատական կուսակցութենէն։ Պելկրատի աւագանին ունի 110 անդամ, որոնք կ՚ընտրուին չորս տարի ժամանակով։ Քաղաքի պիւտճէն 2012-ին կը կազմէ շուրջ 102 պիլիոն տինար[10]։

Թաղապետարաններ

Խմբագրել
Պելկրատի թաղապետարաններու քարտէզը
 

Քաղաքը բաժնուած է 17 թաղապետարաններու միջեւ։

Համայնք Մակերես (քմ2) Բնակչութիւն (2002) Բնակչութիւն (2011) Դասակարգում
Պարայէվօ 213 24,641 27,036 արուարձանային
Կուքարիցա 156 168,508 179,031 քաղաքային
Կրոքա 289 75,466 83,398 արուարձանային
Լազարեւաք 384 58,511 58,224 արուարձանային
Մլադէնօվակ 339 52,490 53,050 արուարձանային
Նովի Պելկրատ 41 217,773 212,104 քաղաքային
Օպրենովակ 411 70,975 71,419 արուարձանային
Փալիլուլա 451 155,902 170,593 քաղաքային
Ռակովիցա 31 99,000 108,413 քաղաքային
Սաւսկի Վենաց 14 42,505 38,660 քաղաքային
Սոբոթ 271 20,390 20,199 արուարձանային
Սթարի Կրատ 5 55,543 48,061 քաղաքային
Սուրցին 285 38,695 42,012 քաղաքային
Վոզդովակ 148 151,768 157,152 քաղաքային
Վրակար 3 58,386 55,463 քաղաքային
Զեմուն 154 136,645 166,292 քաղաքային
Զուեզդարա 32 132,621 148,014 քաղաքային
TOTAL 3227 1,576,124 1,639,121
Source։ Statistical Office of Serbia[11]

Ժողովրդագրութիւն

Խմբագրել
Տարի Բնակչութիւն
1900 68 481 մարդ
1905 77 235 մարդ
1910 82 498 մարդ
1921 111 739 մարդ
1931 238 775 մարդ
Տարի Բնակչութիւն
1948 397 911 մարդ
1953 477 982 մարդ
1961 657 362 մարդ
1971 899 094 մարդ
1981 1 087 915 մարդ
Տարի Բնակչութիւն
1991 1 133 146 մարդ
2002 1 119 642 մարդ
2011 1 166 763 մարդ
2016 1 233 796 մարդ
2018 1 378 682 մարդ [12]
Տարի Բնակչութիւն
2020 1 166 763 մարդ
2022 1 197 714 մարդ [2]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. (unspecified title)
  2. 2,0 2,1 https://publikacije.stat.gov.rs/G2023/Pdf/G20234001.pdf
  3. «Պելկրատի պատմութիուն»։ BelgradeNet Travel Guide։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-07-13-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ մայիսի 5 
  4. Robert Nurden (մարտի 22, 2009)։ «Belgrade has risen from the ashes to become the Balkans' party city»։ London: Independent։ արտագրուած է՝ 2009 թ․ մայիսի 5 
  5. «2011 Census first estimates»։ արտագրուած է՝ 2011 թ․ հոկտեմբերի 19 
  6. «Beograd 2020»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-11-30-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ հունիսի 19 
  7. «Geographical Position»։ Official website։ արտագրուած է՝ 2007 թ․ հուլիսի 10 
  8. Կաղապար:Cite doi
  9. «Belgrade Fortress history»։ Public Enterprise "Belgrade Fortress"։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-05-ին։ արտագրուած է՝ 2011 թ․ հունվարի 18 
  10. http://www.ekapija.com/website/sr/page/602835
  11. Մէջբերման սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named census2011
  12. UNdata | record view | City population by sex, city and city typeUNSD.