Պնդութիւն
Պնդութիւն, տեղի կ'ունենայ երկու ձեւերով՝ սուր (acute) պնդութիւն, որ կը պատահի անակնկալօրէն եւ կը տեւէ քանի մը օր եւ մնայուն (chronic) պնդութիւն, որ երկարատեւ է եւ տեղի կ'ունենայ ընդհատումներով:
Սուր (acute) պնդութիւն
ԽմբագրելՍուր պնդութիւնը կը յառաջանայ աղիքային անակնկալ մասնակի կամ ամբողջական խցումով, որուն պատճառներն են՝
- Հաստ աղիքի մկաններու անակնկալ եւ սուր կծկում ու պրկում.
- Սուր աղեթափութիւն (hernia).
- Գլխու, ուղեղի եւ ողնահարի հարուած-վնաս.
- Որովայնամաշկի բորբոքում (peritonitis).
- Ընդհանուր զգայազրկում (general anasthesia).
- Ճամբորդութիւն.
- Սուր ջրանուազում (dehydration).
Մնայուն (chronic) պնդութիւն
ԽմբագրելԵրկարատեւ-մնայուն պնդութիւնը կը յառաջանայ հետեւեալ հիւանդագին երեւոյթներով՝
Հաստ աղիքներու հանգրուանին
ԽմբագրելՀաստ աղիքի մկաններու կծկումներու եւ շարժումներու երկարատեւ դանդաղում եւ տկարացում: Ան կը տեսնուի որեւէ տարիքի, առաւելաբար՝
- Տարեցներու մօտ.
- Անկողինի դատապարտուած հիւանդներու մօտ.
- Նստակեացներու եւ անշարժներու մօտ.
Դեղեր
ԽմբագրելՈրոշ դեղերու գործածութիւն, ինչպէս՝
- Ցաւազրկումի (analgesic), զգայազրկումի (anasthetic) դեղեր՝ morphine codeine.
- Հակա-թթուութեան դեղեր (antacids), որոնք կը պարունակեն aluminium եւ կիր.
- Հակաընկճուածութեան (antidepressant) եւ հակացնցումի (anticonvulsive) դեղեր
- Մեծ քանակութեամբ բուժական (medical) երկաթի գործածութիւն.
- Լուծողականներու երկարատեւ գործածութիւն.
Զանազան
ԽմբագրելՄարմնական զանազան հիւանդութիւններ,
- Ենթաւահանագեղձութիւն (hypothyroidism).
- Գերկիրութիւն (hypercalcemia).
- Երիկամներու աշխատանքի երկարատեւ տկարութիւն (uremia).
- Ուղեղա-ողնահարային խանգարումներ.
- Շաքարախտ.
- Երկարատեւ աղեթափութիւն.
- Աղիքներու ծուլութիւն եւ ջղագրգիռ հաստ աղիք (spastic colon).
- Աղիքներու ծոցակաբորբ (diverticulosis).
- Հաստ աղիքի խլիրդ.
Յետվիրաբուժական աղիքներ
ԽմբագրելՅետվիրաբուժական աղիքներու սպիացում (scaring), փակչում (adhesions) եւ նեղացում (strictures).
Յօռի սննդառութիւն (malnutrition)
Խմբագրել- Քիչ բնաթել (fiber) պարունակող սննդեղէններու սպառում.
- Մեծ քանակութեամբ ճարպ պարունակող սննդանիւթերու սպառում.
Երկարատեւ-մնայուն ջրազրկում
Խմբագրել- Ջուրի եւ այլ տեսակ հեղուկներու բնականէն նուազ սպառում.
- Ալքոլի, սուրճի եւ Cola զովացուցիներու առատ սպառում.
Զանազան
Խմբագրել- Հոգեբանական հիւանդութիւններ.
- Կղկղումի անբնական սովորութիւն.
Պնդութեան ամէնէն յաճախակի պատճառներն են՝ յոռի սննդառութիւն, նստակեաց կեանք-անշարժութիւն, ջուրի անբաւարար սպառում եւ կարգ մը դեղերու երկարատեւ գործածութիւն:
Ախտաճանաչում
ԽմբագրելՊնդութենէ տառապող հիւանդը պէտք է ենթարկուի բժշկական մանրակրկիտ քննութիւններու, որպէսզի կարելի ըլլայ գիտնալ անոր հիմնական ախտապատճառը: Այս քննութիւններէն կարելի է յիշել՝
- Մարմնական բժշկական ընդհանուր քննութիւն.
- Ուղիղ աղիքի մատնաքննութիւն (rectal digital examination).
- Որովայնի (abdomen) եւ աղիքներու Ք ճառաքայթային նկարահանում, համակարգչային նկարահանում (CT-Scan) եւ մագնիսարձականգային նկարահանում (MRI).
- Հաստ աղիքի դիտակում (colo-noscopy).
- Արեան եւ կղկղանքի տարրալուծարանային քննութիւններ.
Սուր պնդութիւնը կը կարօտի անմիջական արժեւորումի, մանաւանդ՝ երբ անոր կ'ուղեկցին նաեւ նախաղիի զօրաւոր արիւնահոսում, որովայնային սուր ցաւ եւ պրկումներ, նողկանք ու փսխունք:
Մնայուն-երկարատեւ պնդութեան պարագային յարկ է որ կատարուի բժշկական ամբողջական եւ մանրամասն քննութիւններ:
Դարմանում
ԽմբագրելՊնդութեան դարմանումը կը կատարուի հետեւեալ միջոցառումներով՝
- Առողջ սննդականոն՝ ուտել առատ բնաթել պարունակող սննդանիւթեր, այսինքն՝ պտուղներ եւ կանաչեղէններ.
- Ամէնօրիայ օրինաւոր մարզանք.
- Առատ ջուրի սպառում.
- Դեղամիջոցներ՝
- Կղկղանքը կակուղցնող-լուծողական դեղեր.
- Նախաղիի ներդրումներ եւ գրեխ.
- Հաստ աղիքի մկաններու կծկում յառաջացնող դեղեր.
- Կուտակուած-թխմուած կղ-կղանքի մատներով արտահանում (finger disimpaction).
- Հիմնական հիւանդութեան դարմանում՝ դեղերով եւ կամ վիրաբուժական գործողութիններով:
Այլ Ախտանշաններ
ԽմբագրելՊնդութիւն ունեցող անձը միաժամանակ կրնայ ունենալ այլ ախտանշաններ, որոնցմէ կարեւորագոյններն են՝
- Մերթ ընդ մերթ փորհարութիւն.
- Փորի ուռուածութիւն,
- Անմարսողութիւն,
- Ախորժակի կորուստ.
- Նախաղիի արիւնահոսութիւն:
Բարդութիւններ
ԽմբագրելՍուր եւ երկարատեւ պնդութեան հետեւանքով կրնան պատահիլ կարգ մը բարդութիւններ, որոնցմէ կարեւորագոյններն են՝
- Սրբանի վիրաւորում-պատրուածք եւ Ճեղք (fissure), որոնք կը պատճառեն զօրաւոր ցաւ.
- Ուղիղ աղիքի արտանկում (prolapse).
- Հաստ աղիքի ծոցակ (diverticulosis), որ կը պատահի ընդհանրապէս երկարատեւ պնդութեան պարագային.
- Աղիքներու ամբողջական եւ կամ մասնակի խցում.
- Թութք (hemorrhoids).
- Աղեթափութիւն.
- Հաստ աղիքի բորբոքում, գրգռութիւն եւ պրկուածութիւն.
Կանխարգիլել պնդութիւնը
ԽմբագրելԱնշուշտ որ կարելի է որոշ չափով եւ այդ հետեւեալ կանխացգուշութիւններով՝
- Հակապնդութեան դեղեր շատ չգործածել.
- Մարմնամարզանքի հետեւիլ ամէն օր.
- Առատ ջուր խմել.
- Հետեւիլ առողջապահական սննդականոնի՝ ուտել առատ բնաթել պարունակող կանանչեղէններ եւ պտուղներ, ինչպէս՝ թուզ եւ սալոր.
- Ունենալ կղկղանցումի օրինաւոր ժամանակացոյց.
Պարագաներ
ԽմբագրելՊնդութենէ տառապող հիւանդը բժիշկին պէտք է դիմէ անյապաղ հետեւեալ պարագաներուն՝
- Պնդութիւնը անակնկալօրէն կը պատահի որոշ դեղի մը գործածութենէն ետք.
- Պնդութեան կ'ուղեկցին հետեւեալները՝
- Նախաղիի ուժգին արիւնհոսում.
- Բարձր ջերմ.
- Սուր փորի ցաւ, փսխունք եւ նողկանք.
- Թարախոտ կղկղանք.
- Որեւէ մէկ փոփոխութիւն կղկղանքի կազմաւորման, ծաւալի, գոյնի եւ կղկղանցումի յաճախկանութեան.
Տե'ս Նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- «Asbarez» օրաթերթ, Յօդուածներ, դտկ. Կարպիս Հարպոյեան, 9 Սեպտեմբեր, 2011: