Պրոմփթընի Գերեզմանատուն
Պրոմփթընի գերեզմանատուն (անգլերէն՝ Brompton Cemetery)` Լոնտոնի «Նշանաւոր Եոթնեակի» գերեզմանատուներէն մեկն է: Հիմնադրուած է Փարլիամէնթի որոշումով 1839-ին եւ բացումը կատարուած է 1840-ին:
Բրիտանիոյ ամէնամեծ եւ ամէնանշանաւոր գերեզմանատուներէն մեկն է: Շուրջ 35 000 արձանները հասարակ տապանաքարերէն մինչեւ ծաւալուն դամբարաններ կը նշեն 205 000-էն աւելի թաղուածներու վերջին հանգրուանները:
Պրոմպթընի գերեզմանատունը Լոնտոնի Քէնսինկթըն եւ Չելսի շրջանին մէջ է (անգլերէն՝ Royal Borough of Kensington and Chelsea), Արեւմտեան Պրոմփթընի կայարանի հարեւանութեամբ:
Թաղումներու համար Պրոմփթընը գոց եղած է 1952-էն մինչեւ 1966-ը, բացառութեամբ ընտանեկան յուղարկաւորութիւններու:[1] Գերեզմանատունին մէջ թաղուած են աշխարհի շատ ազգութիւններու եւ տարբեր դաւանանքի ներկայացուցիչներ:
- Ճորճ Պորրոու George Borrow (1803-1881), հեղինակ, ճամբորդ եւ լեզուաբան
- Ուիլիըմ Քրուքս William Crookes (1832-1919), քիմիագէտ եւ բնագէտ
- Ռատրիք Իմփի Մըրչիսըն Roderick Impey Murchison (1792-1871), երկրաբան
- Փերսի Պիլչըր Percy Pilcher (1866-1899), գիւտարար
- Ալեքսանտր Ռոտինեան Alexander Rotinoff (ռուս.՝ Александр Ротинов, 1875-1934), հայազգի ճարտարապետ[3]
- Ուիլիըմ Րասըլ William Howard Russell (1820-1907) լրագրող
- Ֆելիցեան Սլաւոյ Սքլատքովսքի (լեհ.՝ Felicjan Slawoj Skladkowski, 1820-1907) Լեհաստանի վարչապետ
- Էմիլայն Փանքհըրսթ Emmeline Pankhurst (1858-1928) քաղաքական գործիչ
- Սեմիւէլ Սմայլս Samuel Smiles (1812-1904)` սկովտիացի գրող
- Ճոն Սնոու John Snow (1813-1858)` բժիշկ
- Ռիխարտ Թաուպեր (գերմաներէն՝ Richard Tauber, 1891-1948)` աւստրիացի օփերային երգիչ
- Եոհաննէս Ցուքերթորթ (լեհ.՝ Jan Hermann Cukiertort, 1891-1948)` լեհ ճատրակի վարպետ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Brompton Cemetery»։ Brompton-cemetery.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-01-08-ին։ արտագրուած է՝ 2013-12-07
- ↑ «List of notable occupants» (HTTP)։ Brompton Cemetery։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 23 August 2006-ին։ արտագրուած է՝ 21 August 2007
- ↑ Հեղինակն է Պաքուի հայկական եկեղեցիին նախագիծի