Ալեքսանտր Ռոտինեան
Ալեքսանտր Ռոտինեան (անգլերէն՝ Alexander Rotinoff, ռուս.՝ Александр Ротинов, 20 Մարտ 1875 - 26 Ապրիլ 1934)՝ եղած է 19րդ դարու վերջի եւ 20րդ դարու սկիզբի հայազգի[1][2] ճարտարագետ եւ ճարտարապետ:
Կենսագրութիւն
ԽմբագրելԱլեքսանտր Ռոտինեանը գործած է Կովկասին մէջ:[1]
Գաբրիէլ Տէր-Միքելեանի հետ միասին 1901-ին ձեռնարկած է Պաքուին մէջ հայկական եկեղեցիի շինարարութիւնը:[1]
20րդ դարու սկիզբին Ալեքսանտր Ռոտինեանն իր ընտանիքին եւ որդիին՝ Միքայէլ Ռոթինոֆի հետ միասին անցած է Մեծն Բրիտանիա: Միքայէլին զաւակը՝ Գէորգ Ռոթինոֆը (անգլերէն՝ Alexander Rotinoff 1952-ին հիմնած է Rotinoff Motors Ltd. ընկերութիւնը:
Ալեքսանտր Ռոտինեանը թաղուած է Լոնտոնի Պրոմփթընի Գերեզմանատունին մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Edmond Tigranyan (2003)։ CONTRIBUTIONS OF ARMENIAN ARCHITECTS IN THE TRANSCAUCASUS։ Yerevan: Voskan Yerevantsi։ էջ 264։ ISBN 99930-0-052-3
- ↑ Grigorjan Rafik (2000)։ Армянская диаспора Эстонии։ R. Grigorjan։ էջ 63