Գաբրիէլ Տէր-Միքելեան
Գաբրիէլ Միքայէլ Տէր-Միքելեան (16 Ապրիլ 1874, Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն - 14 Յունուար 1949, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ։ ԽԸՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽԸՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1937), Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիայի փրոֆեսոր (1926 թուականէն)։
Գաբրիէլ Տէր-Միքելեան ռուս.՝ Гавриил Михайлович Тер-Микелов | |
---|---|
| |
Ծնած է | 16 Ապրիլ 1874 |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 14 Յունուար 1949 (74 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա? եւ House of Sadykhov brothers? |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Ռուսիոյ Սթաւրոպոլ քաղաքին մէջ։ 1899 թուականին աւարտած է Սանքթ Փիթըրսպուրկի ճարտարապետութեան եւ քաղաքացիական ճարտարագիտութեան պետական համալսարանը։ 1899-1912 թուականներուն աշխատած է Պաքու եւ 1912-1949 թուականներուն՝ Թիփղիս։
Քլասիզմի, մոտերնի եւ հարաւ-կովկասեան ժողովուրդներու ճարտարապետական ձեւերու ստեղծագործական վերարտադրութեամբ նախագծած է 70 շէնք, որոնցմէ կառուցուած է 37-ը։ Անոր բարձրարուեստ կառոյցները նպաստած են Պաքուի եւ Թիփղիսի 20-րդ դարասկիզբի ճարտարապետութեան պատմութեան եւ ազգային ճարտարապետութեան զարգացմանը։
Կառուցուած շէնքեր
ԽմբագրելՊաքու
Խմբագրել- Եուզպաշեաններու առանձնատունը (1900-1901)
- Ադամեան եղբայրներու եկամուտաբեր տուներ (1908-1909)
- Թաղիեւ եղբայրներու եկամուտաբեր տուներ (1909-1911)
- Սատիխով եղբայրներու եկամտաբեր տուներ (1909-1912)
- Թիֆլիսի առեւտրային դրամատան Պաքուի բաժանմունքի շէնքը (1901)
- Պաքուի առեւտրային ուսումնարանը (1904)
- Հանրային հաւաքոյթի ամառային ակումբը (1910-1912, ներկայիս՝ Ատրպէյճանի ֆիլհարմոնիա)
- Պետական դրամատան աշխատակիցներու բնակելի տունը (1926)
- Ֆիզոթերապեւտիկ հաստատութեան համակառոյցը (1928-1935, Փարիզի համաշխարհային ցուցահանդէսի Մեծ մրցանակ եւ Ոսկե մետալ՝ 1937)
Եալթա
Խմբագրել- Ս. Հռիփսիմէ հայկական եկեղեցին (1905-1909, մեծահարուստ Պ. Տէր Ղուկասեանի պատուէրով)
Թիփղիս
Խմբագրել- Մ. Արամեանցի «Մաժեսթիք» հիւրանոցը (1912-1914, ներկայիս՝ «Թփիլիսի Mariott»)
- Հ. Մելիք Տատաեանի եկամուտաբեր տունը (1912-1914, ներկայիս՝ երկաթուղային թեքնիքում)
- Ա. Միլեանի առանձնատունը (1914)
- Պետական դրամատան բնակելի տուներու համակառոյցը (չորս մասնաշէնք, 1926-30)
- Պատանի հանդիսատեսի թատրոնը (1938-1949, ներկայիս՝ Երկաթուղայիններու տուն)[1]
Տե'ս նաեւ`
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ։ Երեւան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչութիւն։ 2007։ էջ էջ 590