Ռազմիկ Պօղոսեան
Ռազմիկ Պօղոսեան (28 Յունիս 1937, Քարաձոր, Սպիտակի շրջան - 6 Դեկտեմբեր 2015, Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միութեան անդամ (1969)[1]։
Ռազմիկ Պօղոսեան | |
---|---|
Ծնած է | 28 Յունիս 1937 |
Ծննդավայր | Քարաձոր, Սպիտակի շրջան |
Մահացած է | 6 Դեկտեմբեր 2015 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Աշխատավայր | Ստեփան Զօրեանի տուն-թանգարան |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Լոռիի մարզի Քարաձոր գիւղին մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած է Երեւանի Պետական մանկավարժական կաճառի պատմութեան բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1961 թուականին:
Վարած պաշտօններ
ԽմբագրելՊօղոսեան ուսումը աւարտելէ ետք՝ 1961 թուականին ստանձնած է Կիրովականի 6-րդ արուեստագիտական դպրոցի տնօրէնի տեղակալի պաշտօնը՝ մինչեւ 1964 թուականը: Ապա Պօղոսեան 1969 թուականին եղած է Հայաստանի Գրողներու միութեան անդամ, իսկ 1974 թուականին ընտրուած է Գրողներու միութեան Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար՝ մինչեւ 1990 թուականը:
Պօղոսեան եղած է Վանաձորի թիւ 46 ուսումնարանի տնօրէն, իսկ 2002 թուականէն մինչեւ 2006 թուականը ստանձնած է Ստեփան Զօրեանի տուն-թանգարանին տնօրէնի պաշտօնը[2][3]:
Ստեղծագործութիւններ
ԽմբագրելՊօղոսեան երիտասարդ տարիքէն սկսած է գրել բանաստեղծութիւններ եւ հրատարակած՝ զանազան թերթերու եւ հանդէսներու մէջ:
Անոր առաջին բանաստեղծութիւններու ժողովածուն լոյս տեսած է 1965 թուականին՝ «Գարնանային նուագներ» խորագրով, որուն յաջորդած են «Մի ափ հող», «Կարօտը սահման չունի», «Թռչուններու պարտէզներ» եւ այլ աշխատութիւններ:
Մրցանակներ
ԽմբագրելՊօղոսեանի «Սիրելիս, երբ գաս...» բանաստեղծութիւնը 1974 թուականին արժանացած է Գրողներու միութեան մրցանակին:
Այլ մրցանակներ․
- ՀԳՄ մրցանակ, 1964 ,
- ՀԳՄ Սիմոն Սիմոնեանի անուան մրցանակ, 1997,
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկէ մետալ, 2007,
- «Բնութեան եւ հասարակութեան մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2007,
- «Մասրածաղկի բոյրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնեաններ» հիմնադրամի մրցանակ, 2010,
- ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ, 2012։
Բանաստեղծը մահացած է 6 Դեկտեմբեր, 2015 թուականին, Վանաձորի մէջ: Շնորհիւ իր վաստակին, ան արժանացած է Հայաստանի Հանրապետութեան մշակութային նախարարութեան ոսկէ շքանշանին:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «ՌԱԶՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ « Հայաստանի Գրողների Միութիւն»։ wua.am։ արտագրուած է՝ 2017-12-01
- ↑ «AV Production - Ռազմիկ Պօղոսեան»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2017-12-01[permanent dead link]
- ↑ «ՌԱԶՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ | Գրական Թերթ»։ www.grakantert.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2017-12-01