Ռալֆ Ճորտանօ
Ռալֆ Ճորտանօ (23 Մարտ 1923[1] կամ 20 Մարտ 1923[2], Համպուրկ, Ուայմարի Հանրապետութիւն, Գերմանական ռայխ[3] - 10 Դեկտեմբեր 2014[4][5][6][…], Քյոլն, Հիւսիսային Ռայն- Ուեսթֆալիա, Գերմանիա), գերմանացի լրագրող, հրապարակախօս, գրող եւ ժապաւէնի բեմադրիչ։ Մեծ ներդրում է ունեցած է հայկական հարցի, երիտթուրքերու կողմէն հայերու դէմ կատարուած ցեղասպանութեան դատապարտման ու ճանաչման համար։
Ռալֆ Ճորտանօ | |
---|---|
| |
Ծնած է | 23 Մարտ 1923[1] կամ 20 Մարտ 1923[2] |
Ծննդավայր | Համպուրկ, Ուայմարի Հանրապետութիւն, Գերմանական ռայխ[3] |
Մահացած է | 10 Դեկտեմբեր 2014[4][5][6][…] (91 տարեկանին) |
Մահուան վայր | Քյոլն, Հիւսիսային Ռայն- Ուեսթֆալիա, Գերմանիա |
Քաղաքացիութիւն | Գերմանիա |
Ուսումնավայր | Gelehrtenschule des Johanneums? |
Մասնագիտութիւն | լրագրող, գրագէտ, հեռուստառեժիսոր |
Կուսակցութիւն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Համպուրկ։ Մեծ հայրը եղած է իտալացի, մեծ մայրը՝ կիսով շուետացի եւ միւս կէսով տանըմարքացի, հայրը՝ կէս իտալացի, մայրը՝ հրեայ։ Նացիներու ժամանակ հալածուած, բանտարկուած եւ տաժանակիր աշխատանքներ կատարած է։
Գործունէութիւն
ԽմբագրելՄինչեւ 1952, 11 տարի անդամ եղած է Արեւմտեան Գերմանիոյ համայնավար կուսակցութեան։ Արեւելեան եւ Արեւմտեան Գերմանիոյ համայնավար թերթերուն աշխատակցած է, անկէ ետք մինչեւ 1961 աշխատակցած է երկու հրէական մեծ թերթերու։ 1961-էն սկսեալ աշխատակցած է գերմանական ռատիոյի եւ հեռատեսիլի կայաններուն, NDR, WDR եւ SFB, 20 տարուան մէջ պատրաստած է հեռատեսիլի համար աւելի քան 100 ժապաւէններ։
Աշխատութիւններ
Խմբագրել- 1982ժին լոյս տեսած է իր առաջին գիրքը՝ «Die Bertinis», 800 էջ։ Գիրքը կը պատմէ նացիներու կողմէ իր եւ ընտանիքին կրած հալածանքներուն եւ չարչարանքներուն մասին։
- 1987ժին հրատարակած է իր երկրորդ գիրքը, «Widerstand ind Exit 1933-1945» (Դիմադրութիւն եւ աքսոր, 1933¬1945), այս գիրքը հրատարակուած է միասնաբար Գերմանիոյ նախկին վարչապետ Վիլի Պրանտի հետ։
- 1987ժին լոյս տեսած է իր երրորդ գիրքը՝, «Die Zweite Schuld order von der Last ein Deutscher Zu sein» (Երկրորդ պարտքը այս մեղադրական գիրքը), 368 էջ է, Ռ. Ճորտանոն այս գիրքով ուզած է Գերմանիոյ մէջ ցոյց տալ իր անցեալի խնդիրները, իր կրած հալածանքները եւ չարչարանքները նացիներու կողմէ։
- 1989-ին լոյս տեսած է չորրորդ գիրքը «Wenn Hitler den Krieg gewonnen Hatte» (Եթէ Հիթլէրը յաղթէր պատերազմը), այս գիրքը յատկացուցած է նացիներու ծրագիրներուն՝ յաղթանակէն ետք։
- 1990-ին լոյս տեսած է հինգերորդ գիրքը՝ «Wie Kann diese Generation eigentlich noch atmen», 184 էջերէ բաղկացած, այս գիրքը կը բաղկանայ միայն նամակներէ, զորս իրեն գրած են այն անձերը, որոնք իր երրորդ գիրքը կարդացած են։
- 1992-ին հրատարակած է՝ «Deutschland und Israel» (Գերմանիան եւ Իսրայէլը), 280 էջ, ուր ներկայացուցած է Գերմանիոյ եւ Իսրայէլի յարաբերութիւնները[7]։
Պարգեւներ
ԽմբագրելԱրժանացած է․
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118539442 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «ՀԱՅ ԴԱՏԻ ԱՆԽՈՆՋ ՊԱՅՔԱՐՈՂ՝ ՌԱԼՖ ՃՈՐՏԱՆՈՆ (1923-2014) ՈՉ ԵՒՍ Է»։ hairenik2.rssing.com։ արտագրուած է՝ 2023-06-14
- ↑ «91 տարեկանում իր մահկանացուն կնքեց Ռալֆ Ճորտանօն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-14-ին։ արտագրուած է՝ 2023-06-14
- ↑ Ռալֆ Ճորտանոն‘ Հայ Դատի Անխոնջ Պայքարողը