Ռաս ալ Խայմա
Ռաս ալ Խայմա, Ռաս ալ-Խայմայի էմիրութեան վարչական կեդրոնն է։ Բնակչութիւնը՝ 263,217 հոգի էր 2008-ին, բնակչութեամբ ըլլալով 6-րդ քաղաքը Արաբական Միացեալ Էմիրութիւններուն մէջ։ Հին ժամանակներուն քաղաքը ծանօթ էր Ջուլֆար անունով։ Տեղակայուած է երկիրին հիւսիսը, Պարսից ծոցի ափին։ Քաղաքը մայրուղիով միացած է Տուպային։ Քաղաքը կայ միջազգային օդակայան եւ նաւահանգիստ[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռաս ալ Խայմա | |||||
արաբերէն՝ إمارة رأس الخيمة | |||||
| |||||
Երկիր | Արաբական Միացեալ Էմիրութիւններ | ||||
Ruler of Ras al-Khaimah? | Saud bin Saqr al Qasimi? | ||||
Հիմնադրուած է՝ | 1869 | ||||
Տարածութիւն | 1684,0 քմ² | ||||
ԲԾՄ | 2 մեթր | ||||
Բնակչութիւն | 241 000 մարդ (2009)[1][2] | ||||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||||
Պաշտօնական կայքէջ | rak.ae | ||||
Հիմնուած է մոնկոլական ներխուժման ատեն Պարսկաստանէն փախած հայերու կողմէ: Այս մասին hեռուստատեսային հեռարձակման ատեն պատմաբանը ըսած է. «Հայ քրիստոնեաները Պարսկաստանէն փախած են այն վայրը, որ կը կոչուի Պկելուար, որ այժմ կը գտնուի Ռաս էլ Խայմայի մէջ եւ հիմնադրուած է հայերու կողմէ»:
Արաբ պատմաբան գիտութեան եւ կրթութեան ժամանակակից արաբ գործիչ՝ Շէյխ դր. Սուլթան պին Մուհամետ ալ Քասիմիի խօսքով՝ Ռաս էլ Խայմա քաղաքը պատմականօրէն ծանօթ է իբրեւ Ջուլֆար: Այնուհետեւ ան աւելցուցած է, որ Ջուլֆարը հայկական է, ոչ թէ արաբական։ Մուհամետ ալ Քասիմին նաեւ խնդրած է կրթութեան մարմիններուն համապատասխանաբար փոխած դասագիրքերը: Յայտարարութիւնը հրապարակած է իր անձնական կայքին մէջ (արաբերէն)։ Դոկտոր Շէյխ Սուլթան պին Մուհամետ Ալ Քասիմին 2005-ին Հայաստան կատարած այցի ատեն ֆինանսաւորած է ԺԳ. դարու Հաղարծին վանքի վերականգնումը:
Բնակչութիւն
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.rakinfo.ae/facts.php
- ↑ 2,0 2,1 http://www.rakftz.com/en/media/get/20100601_2.1-general-information-about-ras-al-khaimah-dec-1.pdf
- ↑ «Ռաս ալ Խայմա»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-07-ին։ արտագրուած է՝ 2023-07-07