Ռիչըրտ Ֆէյնմըն
Ռիչըրտ Ֆիլիփս Ֆէյնմըն (անգլերէն՝ Richard Phillips Feynman, 11 Մայիս 1918[5][7][3][…], Far Rockaway, Քուինս, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] - 15 Փետրուար 1988[5][3][6][…], Ռոնալդ Ռեյգան բժշկական կենտրոն, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2][3]), Ամերիկացի ֆիզիքոս, արդի քուանտային ելեկտրատինամիզմի հիմնադիրներէն, ԱՄՆ-ի ազգային գիտութիւններու ակադեմիոյ անդամ 1954-էն մինչեւ 1969-ը երբ ինք հրաժարեցաւ իր անդամակցութենէն[8]։
Կենսագրութիւն
ԽմբագրելԱւարտած է Մասաչուսէթսի թեքնոլոգիական ինստիտուտը (1939)։ Փիլիսոփայութեան տոքթորի աստիճանը ստացած է Փրինսթընի համալսարանին մէջ (1942), ապա աշխատած է Լոս Ալամոսի լապորաթորիի մէջ եւ Քոռնէլի համալսարանին մէջ։ 1950 թուականէն Քալիֆորնիոյ թեքնոլոգիական ինստիտուտի փրոֆեսոր։ Աշխատանքները կը վերաբերին քուանտային ելեկտրատինամիկային, քուանտային մեխանիկային եւ վիճակագրական ֆիզիկային։ Մշակած է թուաբանական այն տեսակի գործիք (Ֆէյնմընի տիակրամներ), որ կարեւոր նշանակութիւն ունեցած է դաշտի քուանտային տեսութեան զարգացումին համար։ Մարի Կէլ-Մանի հետ միասին 1958 թ. ստեղծած է թոյլ փոխազդեցութիւններու քանակական տեսութիւնը։ Վիճակագրական ֆիզիկայի մէջ զարգացուցած է փոլեարոնի տեսութիւնը միջանկեալ կապի դէպքին համար, բացատրած է մրրիկներուն յառաջսցումը գերհոսուն հելիումի մէջ (Ֆէյնմընի մրրիկներ)։ 1969 թ. Առաջարկած է նուկլոններու փարթոնային մոտէլը։ Քուանտային մեխանիկայի մէջ մշակած է ըստ հետագիծերու ինտեգրումի մեթոդը։ «Ֆիզիկայի ֆէյնմընեան դասախօսութիւններ» յայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լէյթընի եւ Մ․ Սէնտսի հետ համատեղ)։ 1965 թ. Նոպէլեան մրցանակ ստացած է Եու. Շուինկէրի եւ Ս․ Թոմոնակայի հետ)։ Մահացած է քաղցկեղէն։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Ֆիզիքայի ֆեյնմանեան դասախօսութիւններ (անգլերէն)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Richard Feynman: A Life in Science
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 (unspecified title) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 Notable Names Database — 2002.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 6,0 6,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Фейнман Ричард Филлипс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույց (1969-1970)