Ռոալտ Ամունտսըն
Ռոալտ Ամունտսըն (16 Յուլիս 1872[1][2][3][…], Բորգե, Q12001534?[1] - 18 Յունիս 1928[4][2][5][…], Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6]), Նորվեկիացի ճանապարհորդ, հետախոյզ, ըստ Ռ. Հանթֆորտի՝ «Բեւեռային երկիրներու Նափոլէոն»[9], բեւեռային հետազօտութիւններու ամէնանշանաւոր դէմքերէն մէկը[10]։ Առաջին ճանապարհորդն է, որ կատարած է ծովային անցում հիւսիս-արեւմտեան անցումով (Քանատական Արշիպելի Archibelle նեղուցներով), իսկ աւելի ուշ հիւսիս-արեւելեան ճանապարհով (ընդհուպ Սիպիրիոյ ափերը)՝ առաջին անգամ փակելով բեւեռային շրջանի շուրջերկրեայ տարածութիւնը։ Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոս ճանապարհորդութեանց համար օդանաւային ջրասաւառնակները եւ ղեկավարելի օդապարիկները (ֆրանսերէն՝ Dirigeable, անգլերէն՝ Airships), օգտագործման առաջիններէն էր։ 1903-ին ան կը կազմակերպէ իր առաջին արշաւախումբը, որ բաղկացած էր 7 անդամներէ։ Գիտարշաւը կը տեւէ 3 տարի: 1906-ին ճանապարհորդները գիտական հարուստ պաշարով կը վերադառնան։ Այնուհետեւ 1910-ին Ամունտսըն կ'ուղեւորուի Հիւսիսային բեւեռ, բայց այնտեղ իրմէ առաջ արդէն եղած էր Ամերիկացի Ռոպերթ Փիրը (Robert Pear)։
Ռոալտ Ամունտսըն նորվ.՝ Roald Amundsen | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-nb" does not exist։ |
Ծնած է | 16 Յուլիս 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորգե, Q12001534?[1] |
Մահացած է | 18 Յունիս 1928[4][2][5][…] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Բաց ծով[6] |
Քաղաքացիութիւն | Նորվեկիա[1][7][8] |
Մասնագիտութիւն | Ճանապարհորդ, հետազօտող, գրագէտ, ծովագնաց, ուսումնասիրող, բևեռախույզ, օդաչու, ճանապարհորդ, naval aviator, ժապաւէնի բեմադրիչ |
Ծնողներ | հայր՝ Յենս Ամունդսեն? |
Ստորագրութիւն |
Ամունտսըն «Ֆրամ» նաւով ճանապարհորդեց դէպի Հարաւային Բեւեռ (Antarctic) «Անթարքթիք»: 1911-ի Դեկտեմբեր 14-ին առաջին մարդն էր, որ հասաւ Հարաւային Բեւեռ: Օսքար Վիսթինկի հետ եղած է երկրի երկու աշխարհագրական բեւեռներուն վրայ։ 1926-ին «Նորվեկիա» օդապարիկով Սփիտսպերկեն կղզիով առաջինը Հիւսիսային բեւեռի վրայով անցաւ մինչեւ Ալասքա՝ ուսումնասիրելով Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսի (Arctic) օդային ուղիները։ 1928-ին Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսի աղէտին կ'ե նթարկուի Ումպերթօ Նոփիլէի «Իտալիա» օդապարիկները։ Օգնութեան շտապողներու մէջ էր նաեւ Ամունտսընը, ան օդանաւով կը թռչի, սակայն առանց ուղեկցորդի եւ այդպէս ալ չի վերադառնար։
Ամունտսընն ունէր աշխարհի տարբեր երկիրներու պարգեւներ՝ ԱՄՆ-ի բարձրագոյն պարգեւը՝ գոնկրէսի Ոսկէ մետալը։ Ամունտսընի անունով կոչուած են ծով՝ Հարաւային Բեւեռի ափին, լեռ՝ Հարաւային Բեւեռի ափին, ծոց ու գոգահովիտ՝ համապատասխանաբար՝ Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսը եւ յատակը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 83. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- ↑ http://www.nytimes.com/2014/11/06/fashion/watches-travel-exploration.html
- ↑ http://www.bbc.co.uk/news/mobile/magazine-16963280
- ↑ Huntford R. The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole. — N. Y.: The Modern Library, 1999
- ↑ Encyclopedia Britannica