Սասոն
Սասոն կամ Սազան (յուն․՝ Σάσων, ալպ․՝ Sazan ή Sazanit, իտալ․՝ Saseno)․ Ալպանիոյ կղզի։ Տիափոնտեա կղզիներուն մաս կը կազմէ։ Ռազմական կարեւոր դիրք ունի․ կը գտնուի Օդրանտոյի նեղուցը եւ Աւլոնաս ծոցին մուտքին։
Կղզի | |
---|---|
Սասոն | |
Sazan | |
Սասոն | |
Երկիր | Ալպանիա․ |
Հիմնադրուած է՝ | 1871 |
Տարածութիւն | 5,7 քմ² |
ԲԾՄ | 344 մ |
Բնակչութիւն | 0 (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Ատրիաթիք ծով (Միջերկրական ծով), Տիափոնտեա կղզիներ |
Ժամային գօտի | UTC+1[1], ԿԵԺ եւ Կեդրոնական Եւրոպայի Ամառնային Ժամանակացոյց |
ԺԹ․ դարուն (1864) Յունաստանին պատկանած էր, որպէս Յոնիական կղզիներուն մաս եւ նաեւ՝ Տիափոնտեա կղզիներուն։
Ա․ Համաշխարհային Պատերազմի նախօրէին Իտալիոյ եւ Աւստրօ-Հունկարիոյ ճնշումներուն տակ Յունաստան կղզին Ալպանիոյ կը յանձնէ․ օրէնք՝ 272/1914 (ΦΕΚ 151/Α΄/7-6-1914)։ 2 Յուլիս 1914-ին կղզիէն կը մեկնին 25 յոյն զինուորները․ անոնք հոն մնացած էին որպէս ապահովութիւն 15 յոյն ընտանիքներուն։ Սակայն յոյն զինուորներուն մեկնելէն ետք, 16 Յուլիս 1914-ին յոյն ընտանիքները սպանդի կ՛ենթարկուին։
2 Սեպտեմբեր 1920-ին, Ալպանիա կղզին Իտալիոյ կը յանձնէ եւ իտալական նաւատորմիղը հոն խարիսխ կը նետէ։ 10 Փետրուար 1947-ին, Ալպանիոյ կը վերադարձուի։
Վերջին տարիներուն սկսած է զարգանալ զբօսաշրջիկութիւնը։ Կղզին ունենալով հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ, ծրագիրներ կը մշակուին, որպէսզի ապահովուի կղզին բնապահպանումը։
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Սասոն կղզիին յանձնումը Ալպանիոյ, 1914 (յունարէն)
- ↑ կղզին, Լամօրոս Սփիրիտոն, 1914, Յունաստանի նորագոյն պատմութիւնը, Ի․ դար 1900-1949 (յունարէն)
- ↑ Սասոն կղզի, վենետիկցիներէն իտալացիներուն (յունարէն)
- ↑ Քաթիմերինի օրաթերթ․ Սասոն կղզին զբօսաշրջիկութեան կեդրոն կը դառնայ (յունարէն)
- ↑ Սասոն կղզին(անգլերէն)
- ↑ «Սասոն կղզին բնապահպանումի ծրագիրը, Pere TOMÀS-VIVES (անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-20-ին։ արտագրուած է՝ 2023-07-24
- ↑ Սասոն-Քարապուրուն պուրակին բնապահպանման ծրագիրը, mcpa.iwlearn.org. էջ 10.(անգլերէն)