Սերգէյ Խաչատրեան (ջութակահար)
Սերգէյ Խաչատրեան (5 Ապրիլ 1985[1], Երեւան, Հայաստան), հայ ջութակահար։ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ (2012)։
Սերգէյ Խաչատրեան | |
---|---|
| |
Ծնած է | 5 Ապրիլ 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց? |
Տեսակ | դասական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | ջութակահար |
Կայքէջ | sergeykhachatryan.com |
1993 թուականէն ի վեր հաստատուած է Գերմանիա։
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Երեւան՝ երաժիշտ–դաշնակահարներու ընտանիքի մէջ։ 1993 թուականին ընտանիքը գաղթած է Գերմանիա՝ մշտական բնակութեան։ Ջութակ նուագել սկսած է վեց տարեկանէն՝ փրոֆ․ Պետրոս Հայկազեանի դասարանը[2], Երեւանի Սայաթ-Նովայի անուան դպրոցը։ Հետագային ուսումը շարունակած է փրոֆ․ Կ. Ժիսլինի դասարանը, իսկ 1996 թուականէն աշակերտած է Րիսսինին՝ Քարլսռուհէյի երաժշտական բարձրագոյն դպրոցը։ 9 տարեկանին Խաչատրեան առաջին անգամ հանդէս եկած է որպէս մենակատար սիմֆոնիկ նուագախումբի հետ։
Սերգէյ Խաչատրեանի վերջին համերգը Երեւանի մէջ կայացած է 2013 Սեպտեմբեր 15-ին, երբ ան «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ հանդէս եկած է Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբին հետ:
Ջութակը
ԽմբագրելՍերգէյ Խաչատրեան կը նուագէ 1740-ին Ճ.Կուարներիի ստեղծած «Իզա»-ի ջութակով, որ անոր սիրով տրամադրած է ճափոնական «Nippon» երաժշտական հիմնադրամը:
Մրցանակներ
ԽմբագրելՍերգէյ Խաչատրեան ստացած է զուիցերիական «Credit Swiss» դրամատան ամենամեայ մրցանակը` ճանչցուելով «Աշխարհի լաւագոյն երիտասարդ երաժիշտ»: Ջութակահարը պարգեւատրելու արարողութիւնը տեղի ունեցած է Վիեննայի մէջ, 18 Յունուար 2020-ին:
Արժանացած է նաեւ մրցանակի՝ զուիցերիական 75 հազար ֆրանկ գումարի չափով, որ երաժշտական բնագաւառի մէջ «ամենասուղ» մրցանակներէն մէկն է: