Սթամնա (լեռ)
լեռ
Սթամնա (յուն․՝Στάμνα)․ հիւսիսային Յունաստանի լեռ։ Բարձրագոյն կէտն է 1739մ․։ Կը գտնուի Յունաստանի եւ Պուլկարիոյ սահմանագծին մօտ։ Լերան վրայ կը գտնուի Սթամնայի Անտառը, որ կը յատկանշուի ուժգին հոսանքներուն եւ ջրվէժներուն աղմուկով։
Սթամնա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Տրամա նահանգ |
Վայր | Յունաստան |
Լեռնաշղթայ | Քուլա լեռնաշղթայ |
Բարձրագոյն գագաթ | Փսիլոմա (1739 մ․) |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՍթամնա լեռը կը գտնուի Տրամա նահանգը, յունապուլկարական սահմաններուն մօտ եւ կեդրոնական Ռոտոփիին մաս կը կազմէ։ Քուլա լեռնաշղթային հիւսիս-արեւմտեան ծայրամասն է։ Ֆրաքթօ լեռէն զայն կը բաժնէ Ֆարասինօ գետը՝ Նեսթոս գետին հարկատուներէն։
Բարձրագոյն գագաթն է Փսիլոմա (1739մ․)։ Կը յաջորդեն Քիթրինովունի (1709մ․), Մանտրա Քրեմինարի (1659մ․), Քիդրինի Տեքսամենի (1644մ․), Սթամնա (1616մ․), Վարվարա (1547մ․), Ղիտոթոփոս (1535մ․), Թրիս Քորիֆես (1519մ․), Սղուրոթոփի (1517մ․), եւայլն։
Բնակավայրեր
ԽմբագրելՍթամնայի լանջին կը գտնուին հետեւեալ բնակավայրերը․-
- Փրասինատա․
- Սիլի․
- Վունոփլայեա․
- Տիամեսօ․
- Օքսիա․
- Փեւքի։
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ecofinder - Յայտնաբերելով կեդրոնական Ռոտոփիին անտառները, 13-11-2010
- ↑ «Պտտելով Ռոտոփին, Կոյս անտառը, Ֆրաքթօ, Սթամնա, եւայլն - Սփիրոս Քացիմալիս»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-02-ին։ արտագրուած է՝ 2023-06-26